Back Ընտանեկան խմբային քննարկումներ Նիդերլանդներ

Ընտանեկան խմբային քննարկումները (կոնֆերանսինգը) «ընտանիքային» որոշումների կայացման մոդել է և սոցիալական ցանցի ռազմավարություն (Schout, Meijer, et al., 2017)։ Նիդերլանդներում, որտեղ այն մշակվել է հոգեկան առողջության բնագավառում, այն կոչվում է Eigen Kracht-conference։ Թարգմանությունը ընդգծում է այդ գործելակերպի էությունը՝ մարդկանց ուժի ու ռեսուրսների օգտագործումը ապագայի ծրագիր կազմելու և որոշումներ կայացնելու համար և դրանով իսկ ուղղորդելով նրանց կյանքը: Ըստ «Հոգեկան առողջությունը Եվրոպայում» կազմակերպության․

Դրա հիմքում ընկած գաղափարը շատ պարզ է. եթե ​​ կյանքում ունեք խնդիրներ, որոնք հեշտությամբ չեն լուծվում, խնդրեք ձեր սոցիալական ցանցին ձեզ հետ միասին մտորել այդ մասին: Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել անցյալում, յուրաքանչյուր ոք ունի սոցիալական ցանց՝ մեծ թե փոքր, մտերիմ թե ոչ այնքան: Մարդկանց մեծ մասն այդ միջոցով է լուծում իր խնդիրները կամ մտահոգությունները: Սակայն, երբ մարդը մեկուսացել է և կարծում է, որ ոչ ոք այլևս չի մտածում իր մասին, կամ երբ նա չափազանց ամաչկոտ է և չի ուղում դիմել հարազատներին կամ ընկերներին, «Eigen Kracht-conference»-ը կարող է լինել պատասխանը: Անկախ համակարգողը կօգնի նրանց կազմակերպել «Eigen Kracht-conference» (Նյութ 28)։

Ընտանեկան խմբային քննարկումների ծրագիրը կամավոր խորհրդատվական գործընթաց է, որը մշակվել է ժողովուրդների՝ դատական ​​վեճերը լուծելու ընտանեկան ավանդական գործելակերպի հիման վրա, որտեղ անկախ համակարգողը նպաստում է անհատի և նրա հիմնական սոցիալական ցանցի միջև քննարկումներին: Անհատը ընտրում է ընկերներին և/կամ ընտանիքի անդամներին կամ մասնագետներին՝ քննարկելու հուզող հարցերը և լուծումներ փնտրելու համար, ներառյալ հետագա քայլերի ծրագիր կազմելու:

Համակարգողի դերն է մտածել «խմբի հետ», օգնել վերացնել մասնակցության խոչընդոտները և փոխզիջումներ փնտրել: Բժիշկները կարող են աջակից դեր ունենալ, կամ կարող են նպաստել հիվանդանոցային բուժման հանգեցնող որոշումների կայացմանը։ Մեյերը (Meijer and colleagues (2017)) կատարել է Նիդերլանդների երեք շրջաններում 41 ընտանեկան խմբային քննարկումների ուսումնասիրություն։ Հարցումների ու դիտարկումների միջոցով գործելակերպի ազդեցությունը մեծահասակների ոչ հոժարակամ միջամտությունների վրա պարզելու նպատակից ելնելով հեղինակները եզրակացրել են, որ ընտանեկան խմբային քննարկումները «հարկադրանքը հոգեբուժության մեջ նվազեցնելու հեռանկարային միջամտություն է», որն օգնում է «վերադարձնել սեփական անձը և վերականգնել հասարակությանը պատկանելության զգացումը» (Meijer et al, 2017թ․, էջ 1862)։ (լրացուցիչ տեղեկատվության համար տե՛ս, https://www.eigen-kracht.nl/ [9/4/2021թ․-ի դրությամբ], տե՛ս նաև De Jong & Schout, 2010; Schout, Meijer, et al., 2017; Schout, van Dijk, et al., 2017))։

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page