Back Եվրոպական սոցիալական խարտիայի Բարձր մակարդակի Համաժողովի համար գաղափարներ ներկայացնելու հրավեր

Գաղափարներ ներկայացնելու սույն հրավերն ուղղված է պետություններին, նախարարություններին և սոցիալական իրավունքների ոլորտում պարտականություններ ունեցող այլ պետական մարմիններին, միջկառավարական կազմակերպություններին, աշխատողների և գործատուների կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և սոցիալական իրավունքների, մարդու իրավունքների, սոցիալական արդարության և հարակից ոլորտներում փորձառություն և հետաքրքրվածություն ունեցող ակադեմիական շրջանակներին և անհատներին:

Ստացված գաղափարները կդիտարկվեն ս․թ․ հուլիսի 3-4 Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք  Եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ Բարձր մակարդակի Համաժողովի ծրագիրը և Համաժողովի հիմնական արդյունք հանդիսացող՝ Քաղաքական հռչակագրի ուղերձները նախապատրաստելիս։ Հետևաբար, դրանք կարող են կարևոր լինել սոցիալական իրավունքների և սոցիալական արդարության առնչությամբ Եվրոպայի խորհրդի ապագա օրակարգի ձևավորման համար:

Համաժողովի առաջարկվող նպատակները ներառում են

Հնարավորության դեպքում՝ անդամ պետությունների կողմից Խարտիայի ներքո ստանձնած հետագա պարտավորությունների ընդունմանը նպաստելը: Այս առումով նախատեսվում է պայմանագրային միջոցառում, որտեղ Եվրոպայի խորհրդի անդամ երկրները կարող են ստանձնել կամ պարտավորվել ստանձնել լրացուցիչ պարտավորություններ Խարտիայի շրջանակներում, ներառյալ դրույթների ընդունումը, իսկ այն պետությունները, որոնք դեռ չեն վավերացրել վերանայված Խարտիան՝  կարող են վավերացնել այն և ընդունել Կոլեկտիվ բողոքների ընթացակարգը։

Վերանայված Խարտիայի վավերացման խրախուսումը՝ այն յոթ պետությունների կողմից, որոնք դեռևս կապված են 1961թ. Խարտիայով, հատկապես կարևոր է Եվրոպայի Խորհրդի համար, որպես սոցիալական իրավունքների պաշտպանության իր առաքելությունում միասնականության դրսևորում, ինչպես երկու սոցիալական Խարտիաների առկայությունից բխող բարդությունների նվազեցում (պայմանագրային իրավունք)։

Եվրոպական սոցիալական խարտիայի համակարգի բարեփոխման վերաբերյալ Նախարարների կոմիտեի որոշումների կատարման ընթացքի հաշվառումը և Եվրոպայում սոցիալական իրավունքների իրագործման ամրապնդման նպատակին հասնելու համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցների դիտարկումը:

Շեշտադրելը, որ սոցիալական իրավունքները մարդու իրավունքներ են և որպես այդպիսին՝ համընդհանուր են, անքակտելի, փոխկապակցված և փոխկախված, և դրանց աջակցություն հայտնելը։ Վերահաստատելը Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովի հայտարարությունը, որ սոցիալական արդարությունը վճռորոշ է ժողովրդավարական կայունության և անվտանգության, ինչպես նաև դրանից բխող անհրաժեշտ արդյունքների համար:

Ի նկատի ունենալը սոցիալական իրավունքների հետ կապված ժամանակակից մարտահրավերները և Խարտիայի տեսանկյունից պահանջվող պատասխանները՝ հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ճարտարապետությունը:

Դիտարկելը սոցիալական իրավունքների (աշխատանքի, առողջապահության, սոցիալական հարցերի, բնակարանային և այլն) ոլորտում մասնագիտացված նախարարների Բարձր մակարդակի համաժողովի ինստիտուցիոնալացման նպատակահարմարությունը:

Խարտիայի համակարգը կազմող տարբեր գործիքների համախմբման նպատակահարմարության և հնարավորությունների վերաբերյալ քննարկումների նախաձեռնումը և, անհրաժեշտության դեպքում, Նախարարների կոմիտեին խնդրելը, որպեսզի գործարկվի Խարտիայի գործիքները մեկ պայմանագրում համախմբելու գործընթացը:

Ռազմավարական գործընկերության քննարկումը, ներառյալ Եվրամիության հետ հարաբերությունները և ԵՄ-ի՝ Խարտիային միանալու իրագործելիությունը:

Խարտիայի մարմինների կողմից պետություններին կոնկրետ աջակցություն ցուցաբերելու ուղիների ոսւումնասիրումը և Խարտիայի արդյունավետ իրականացմանը նպաստելը՝ բարեփոխման ընդունված տեքստերի շրջանակում։ Այս համատեքստում բարեփոխումների գործընթացում Նախարարների կոմիտեի կողմից ուղղորդված ուժեղացված երկխոսության նշանակության ուսումնասիրումը և սոցիալական իրավունքների պաշտպանությունը բարելավելու կամ Խարտիայի մոնիտորինգի արդյունքների հիման վրա գործողություններ ձեռնարկելու հարցում օգնություն խնդրող պետություններին աջակցելու ֆինանսական հնարավորությունների դիտարկումը։

Ներկայացման ուղեցույցներ

Գաղափարները պետք է ներկայացվեն համակարգված ձևաչափով, հստակորեն անդրադառնալով վերոնշյալ մեկ կամ մի քանի նպատակներին։ Ողջունվում է լրացուցիչ գաղափարների ներկայացումը, ինչպես օրինակ, լրացուցիչ տեղեկատվության հիման վրա ներկայացվող գաղափարները։

Գաղփարներ ներկայացնողները կարող են մինչ 2024թ․ մարտի 15-ը իրենց գաղափարները գրավոր ներկայացնել Եվրոպայի խորհրդի Սոցիալական իրավունքների վարչությանը հետևյալ էլեկտրոնային հասցեով․ [email protected]։ Դրանք պետք է հստակ նշագրված լինեն (օրինակ՝ Գաղափարների ներկայացում Եվրոպական Սոցիալական խարտիայի Բարձր մակարդակի Համաժողովի համար): Ողջունելի են նաև շահագրգիռ կողմերի խմբի կազմում գտնվող անձանց կամ կազմակերպությունների կողմից կոլեկտիվ գաղափարների ներկայացումը:

Ընտրված գաղափարները կարող են ներառվել Եվրոպական Սոցիալական խարտիայի Բարձր մակարդակի համաժողովի Ծրագրում և Քաղաքական Հռչակագրում։ Գաղափարները ներկայացնոնղների համաձայնությամբ՝ գաղափարները կարող են նաև հրապարակվել Համաժողովի ինտերնետային կայքում, որը հասանելի կլինի շուտով։

Ձեր մասնակցությունն անգնահատելի է Համաժողովի հաջողության ապահովման և Եվրոպայում սոցիալական արդարությունը և մարդու իրավունքները ամրապնդելու հարցում։

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 21 ՓԵՏՐՎԱՐԻ 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից:

 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր: Դիտեք մեր ձեռքբերումները