Հաջողության գործոնները
Այս ձեռնարկում ներկայացված ծրագրերի հաջողության գործոնները կարելի է բաժանել ըստ մի քանի ուղղությունների:
Ընդհանուր ուղղություններ
- Հարկադրանքի նվազեցմանը և կանխմանը ուղղակիորեն միտված ծրագրեր
Որպես ընդհանուր մեկնաբանություն, այս ոլորտում հաջողության հասնելու անհրաժեշտ նախապայման է ընդունել այն հանգամանքը, որ հարկադրանքը չափազանց անցանկալի է (նույնիսկ եթե ոմանք դա համարում են անհրաժեշտ սահմանափակ հանգամանքներում) և այն նվազեցնելու, կանխելու և նույնիսկ վերացնելու ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու հանձնառությունը։ Մտադրության մասին նման հայտարարություններն ինքնին ակնհայտորեն բավարար չեն, և պահանջվում են հաշվետվողականության մեխանիզմներ (տես ստորև՝ Քաղաքականություն և պրակտիկա): Սակայն այդ հանձնառությունն հստակ արտահայտելը օգնում է հստակեցնել ցանկացած օրենքի, քաղաքականության կամ պրակտիկայի ուղղվածությունը կանխարգելման, կրճատման և, եթե իսկապես հնարավոր է, վերացնելու ուղղությամբ:
- Պահանջվում է ըդհանուր և տեղական մակարդակի կառավարում
Բոլոր ներկայացված ծրագրերի համար կարևորվում է թե՛ ընդհանուր, և թե՛ տեղական մակարդակի կառավարումը։ Առանց դրա, դժվար է ստեղծել և պահպանել հարկադրանքի նվազեցմանը, դադարեցմանը և կանխարգելմանը ուղղված մշակութային փոփոխություն, լինի դա առանձին ծառայության կամ նախաձեռնության, թե ծառայությունների ամբողջ համակարգի ներքո:
- Ծառայությունից օգտվողներ, նախկինում փորձ ունեցողներ, համակիցների ղեկավարում և ներգրավվածություն
Ղեկավարությունը պետք է ներառի համակիցների ներգրավվածությունը ինչպես բարձր, այնպես էլ տեղական մակարդակներում՝ որպես մարդու իրավունքների հրամայական (տե՛ս ՀԱԻԿ հոդված 4 (3)), բայց նաև հաշվի առնելով, որ առկա են համոզիչ ապացույցներ, որ ծառայություններից օգտվողների և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը բարելավում է նվազեցման և կանխարգելման ռազմավարությունների արդյունավետությունը (Gooding et al., 2018)։ Այդ նպատակով կառավարությունները կարող են նպաստել հոգեկան առողջության ճգնաժամերի և միջամտությունների փորձ ունեցող մարդկանց կարիքների համար ռեսուրսների տրամադրմանը, ներառյալ՝ համակիցների աշխատուժի վերապատրաստման ռեսուրսների, ինչպես նաև խթանել և աջակցել համակիցների առաջնորդությունը քաղաքականության մակարդակով աշխատանքում: Ի լրումն, անկախ, հոգեկան առողջության պետական ծառայությունների հետ մեկտեղ համակիցների կողմից ղեկավարվող կազմակերպությունների առկայությունը, որոնք ստանձնում են համակարգային շահերի պաշտպանությունը, նույնպես դրական դեր է խաղում այս ձեռնարկում ներկայացված հարկադրանքի նվազեցմանն և կանխարգելման մի քանի նախաձեռնություններում:
Քաղաքականություն և պրակտիկա
Քաղաքականության տեսանկյունից՝ Ձեռնարկում ներկայացված լավ փորձը հուշում է, որ հարկադրանքից զերծ կամ հարկադրանքի միջոցները մեծապես նվազեցնող ծառայությունները հնարավոր է խթանել երեք փոխկապակցված մակարդակներում.
- ներպետական վերահսկողությունը ներառում է պետական քաղաքականությունը, որն ուղղված է մեկուսացման և զսպման նվազեցմանը, կանխարգելմանը և վերացմանը, օրենսդրական սահմանափակումներին, կառավարության՝ տվյալներ, այդ թվում՝ «այլընտրանքային բուժման տարբերակների գծով առաջընթացի» մասին հաշվետվություններ ստանալու իրավասությանը.
- վարքագծային մշակույթի փոփոխությունը կուղղվի ծառայությունների վերակազմակերպմանը դեպի իրավունքի վրա հիմնված, վերականգնման և հոգեկան վնասվածքների մասին տեղեկացված խնամքի, անհատի և ընտանիքի կողմից ղեկավարվող աջակցության․ և
- անկախ համակարգային շահերի պաշտպանությունը կուղղվի հասարակական կարծիքին, քաղաքական գործիչներին, քաղաքականություն մշակողներին և ծառայություններ մատուցողներին՝ խթանելու կամավոր և առանց հարկադրանքի աջակցության կարևորությունը (Gooding et al, 2018թ․, էջ 117)։
Բարեփոխումների առավել համապարփակ համակարգերից մի քանիսը, այդ թվում՝ Արևելյան Լիլում և Տրիեստում, տեղի են ունեցել համայնքային կամ տեղական մակարդակում: Անհրաժեշտ է այս նախաձեռնությունների դասերը տարածել ազգային և տարածքային մակարդակով։
Այդ դասառության կարևոր քայլերը ներառված են ԱՀԿ-ի «Մարդու իրավունքների և վերականգնման համայնքային հոգեկան առողջության ծառայությունների լավ փորձի ուղեցույցում» (2021թ․, էջ 8)։ Ուղեցույցը մանրամասնում է վերը նշված ընդհանուր քաղաքականության առաջարկները և նշում, որ «առանց հարկադրանքի ծառայությունների ստեղծումը պահանջում է գործողություններ մի քանի ուղղություններով, այդ թվում՝».
- սպասարկող անձնակազմի կրթում իշխանության տարբերությունների, հիերարխիայի և այն մասին, թե ինչպես դրանք կարող են հանգեցնել ահաբեկման, վախի և վստահության կորստի.
- օգնել անձնակազմին հասկանալու, թե ինչն է համարվում հարկադրանքի գործելակերպ և դրա կիրառման վնասակար հետևանքները․
- համակարգված ուսուցում ամբողջ անձնակազմի համար՝ ճգնաժամային իրավիճակներին ոչ հարկադրաբար արձագանքելու վերաբերյալ, ներառյալ դեէսկալացիայի ռազմավարությունները և լավ հաղորդակցման գործելակերպը․
- անհատականացված պլանավորում ծառայությունից օգտվող մարդկանց հետ միասին, ներառյալ ճգնաժամային ծրագրերը և նախապես տրվող ցուցումները․
- ֆիզիկական և սոցիալական միջավայրի ձևափոխում՝ ընկերական մթնոլորտ ստեղծելու համար, ներառյալ «հարմարավետության սենյակների» և «արձագանքման թիմերի» օգտագործումը՝ կոնֆլիկտային կամ այլ դժվար իրավիճակներից խուսափելու կամ լուծելու և հաղթահարելու համար․
- բողոքները լսելու և արձագանքելու և դրանցից սովորելու արդյունավետ միջոցներ․
- պարբերաբար դեբրիֆինգ ցանկացած հարկադրանքի կիրառումից հետո՝ ապագայում նման միջադեպերից խուսափելու նպատակով․ և
- բոլոր շահագրգիռ կողմերի դերին անդրադարձ և փոփոխություն, ներառյալ արդարադատության համակարգի, ոստիկանության, ընդհանուր պրոֆիլի առողջապահական աշխատողների և համայնքի, որպես միասնության (տես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2019թ․)։.
Հիվանդանոցային մակարդակում հաջողություն
Նմանապես, հիվանդանոցային մակարդակի նախաձեռնությունների հաջողությունը, որոնք թվարկված են այս ձեռնարկում, հաճախ հիմնավորվում է հետևյալով.
- Բաժանմունքների ղեկավարների ներգրավում, հիմնվելով նրանց վրա․
- Հիմնական, առաջնագծի անձնակազմի ակտիվ հանձնառու լինեն գործելակերպի ներդրմանը․
- Առողջապահական մարմինների ներգրավվածություն և պահանջ․
- Առողջապահական մարմինների հետագա քայլեր և գործելակերպի վերանայում․
- Ծառայության հստակ ղեկավարում․
- Հասանելի տվյալներ (վիճակագրություն) սեփական գործելակերպի և հոսպիտալացման/պարտադիր հոսպիտալացման թվերի վերաբերյալ՝ անձնական կարծիքի ներկայացման համար.
- Մշակույթ, որը բաց է սովորելու և նոր մոտեցումներ փորձարկելու համար. և
- Կայուն անձնակազմ։
Վերջում նշենք, որ կառավարությունների, մասնագիտական խմբերի և փաստաբանների համար կարող է ցանկալի լինել ուշադրությունն ուղղել հիվանդանոցների վրա հիմնված նախաձեռնություններին, հաշվի առնելով, որ հենց այստեղ են հիմնականում կիրառվում հարկադրանքի միջոցները: Սակայն, «Համայնքային», «Հիբրիդ» և «Այլ» ծրագրերի բաժինները ներկայացնում են արտահիվանդանոցային բազմաթիվ քայլեր, որոնք անհրաժեշտ են և կարող են նպաստել առանց հարկադրանքի աջակցություն ստեղծելու լայն նպատակին:
Իրականում «հիվանդանոցային» և «համայնքային» խնամքի ավանդական այլընտրանքը ոչ այնքան օգտակար կարող է լինել, քան «ճգնաժամային աջակցության» (որը կարող է տեղի ունենալ հիվանդանոցում կամ որևէ այլ վայրում) և «ընդհանուր աջակցության» միջև տարբերակումը (Gooding et al, 2018թ․, էջ 116)։ «Ճգնաժամային աջակցության» որպես զուտ հիվանդանոցային գործառույթի մասին կառավարության և հանրային ընկալումները, փոխարենը ներառելով մի շարք տարբերակներ զանազան միջավայրերում՝ տանը, վերականգնման կենտրոններում, համակիցների կողմից կազմակերպվող վստահության կենտրոններում, շարժական աջակցության խմբերում, ընտանեկան խմբերի կոնֆերանսների կազմակերպումը, անձնական շահերի պաշտպանությունը, կարող է օգնել վերակողմնորոշել ուշադրությունը ինստիտուցիոնալ միջավայրից, որտեղ ավանդաբար տեղի է ունենում հարկադրանքի պրակտիկան: