II. Հանրային բանավեճի կարիքը
Կարդալ ավելին
Նման մասնակցության արդյունքում ձևավորվող նորմերը և ընդհանուր սկզբունքները նաև հանրային բարոյականության աղբյուր են: Հիմնավոր նորմերն ավելի են հակված բարձրացնել հանրության վստահությունը կառավարման համակարգի հանդեպ: Որոշումների կայացման ավելի ամուր հիմքեր ձևավորելը` միաժամանակ օգնելով նույնականացնել հանրային քաղաքականության հնարավոր արձագանքը պահանջող մտահոգիչ խնդիրները` հանրային բանավեճի առանցքային գործառույթներից է:
Հանրային բանավեճը կարող է ամրապնդել քաղաքացիները դերն իրենց հասարակության կառավարման գործընթացում: Հետևաբար, կարող ենք ասել, որ հանրային բանավեճը` հանրային է, հանրության հետ է և հանուն հանրության է:
Հանրային բանավեճը կարևոր է կառավարման և քաղաքականության մշակման ոլորտներում հասարակության վստահության համար:
Հանրային բանավեճը բարձրացնում է լեգիտիմությունը և ընդլայնում աջակցությունը բարդ էթիկական որոշումներ կայացման ընթացքում: