Back Հոգեկան առողջության համայնքային ծրագիր Նովառա, Իտալիա

Հյուսիսային Իտալիայի Նովառա քաղաքում Առողջության հարավային կենտրոնի կողմից մշակվել է շարժական աջակցության ծրագիր ՝ օգնելու հոգեկան առողջության ճգնաժամի մեջ գտնվող մարդկանց իրենց տանը գտնվելիս, ներառյալ նրանց, ովքեր նոր են դուրս գրվել հոգեբուժական բաժանմունքից: Հաղորդվում է, որ ծրագրի իրականացումը հանգեցրել է հարկադիր հոսպիտալացման դեպքերի համեմատաբար ցածր ցուցանիշների՝ համեմատած իտալական այլ ծառայությունների հետ, թեև Իտալիայի այլ մասերի համեմատ Կենտրոնն հոգեկան առողջության ծառայությունների ավելի քիչ ռեսուրսներ ուներ (Նյութ 12)։

Կենտրոնը սպասարկում է մոտավորապես 168000 բնակիչ ունեցող տարածք: Այն բաղկացած է հետևյալ ռեսուրսներից (Նյութ 12)․

  • Բաց աշխատանքի ժամերին (8-ից մինչև 20-ը, աշխատանքային օրերին) անհետաձգելի միջամտությունների համար հասանելի են մեկ հոգեբույժ և երկու բուժքույր,
  • Ամենօրյա բանավոր թերապիայի Հարավային համայնքի հոգեկան առողջության կենտրոններում «կարգապահությունը և թերապիայի համապատասխանությունը բարելավելու համար»,
  • Ամբուլատոր այցելությունների 100%-ը տեղի է ունենում հիվանդանոցից դուրս գրվելուց հետո 30 օրվա ընթացքում (72 ժամվա ընթացքում)։

2017 թվականին տվյալները համեմատվել են հոգեկան առողջության բաժանմունքների համար Իտալիայի հոգեկան առողջության ազգային տեղեկատվական համակարգի օգնությամբ հավաքագրված տվյալների հետ տարածքային, ազգային և քաղաքային մակարդակներում (2017 թվական): Թեև Առողջության հարավային կենտրոնը Իտալիայի այլ բուժկենտրոննոերի համեմատ ունի ավելի քիչ ֆինանսական միջոցներ (անձնակազմի վարձատրության, բնակարայնային ֆոնդի և վերականգնողական կենտրոնների ֆինանսավորման համար), հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներիների դեպքերի առումով միջին ցուցանիշները գրեթե նույնն են, սակայն արձանագրվում են ավելի քիչ թվով ոչ հոժարակամ հոսպիտալացման դեպքեր։

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page