Back Ձեռնարկ հիվանդանոցների և բաժանմունքների համար՝ նվազեցնելու հարկադրանքը և բարձրացնելու աշխատանքային և պացիենտների անվտանգությունը՝ Վեց հիմնական ռազմավարությունների և «Անվտանգ պալատ, Ֆինլանդիա

2016 թվականին Ֆինլանդիայի Առողջապահության և բարեկեցության ազգային ինստիտուտը հրապարակեց աշխատանքային փաստաթուղթ՝ օգնելու «հիվանդանոցներին և բաժանմունքներին, որոնք տրամադրում են ոչ հոժարակամհոգեբուժական օգնություն՝ նվազեցնելու հարկադրանքի կիրառումը պացիենտների նկատմամբ և բարձրացնել աշխատանքային և պացիենտների անվտանգությունը (Makkonen et al., 2016թ․, էջ 6)։ Ֆիններեն լեզվով ձեռնարկը նախանշում է օրենքի շրջանակներում «պացիենտի ինքնիշխանության առավելագույն հարգումը» ապահովելու ուղիները և ներառում է «հարկադիր միջոցների կանխարգելման գործառնական մոդելներ՝ հիմնված հետազոտական ապացույցների և ամուր գործնական փորձի վրա» (Makkonen et al., 2016թ․, էջ 6)։ Գործելակերպերը հետևյալն են. «Վեց հիմնական ռազմավարություններ» (քննարկված վերևում), «հոգեբուժական հիվանդի մտադրության կանխատեսումը և բռնության ռիսկի գնահատման մեթոդները», մեկուսացումը և զսպումը կանխելու մեթոդները և «Ապահով պալատ» մոդելը:

Հեղինակների կարծիքով «հարկադրանքի միջոցները նվազեցնելու հոգեբուժական խնամքի և բուժման համակարգերի բոլոր մակարդակները գործում կարևոր դեր են խաղում» (Makkonen et al., 2016թ․, էջ 6)։

Ձեռնարկում ընդգծվում է հարկադրանքի միջոցները նվազեցնելու գործում բազմակողմանի ամբուլատոր խնամքի կարևորությունը: Հիվանդանոցի անձնակազմի մասնագիտական գիտելիքները և վերաբերմունքը, ի լրումն խնամքի մշակույթի և տարածության լուծումների, մեծ դեր ունեն հարկադրական միջոցների նվազեցման և անվտանգության բարձրացման գործում: Ձեռնարկում ներկայացվում են կոնկրետ լուծումներ՝ բարելավելու անձնակազմի մասնագիտական գիտելիքները և խթանելու խնամքի մշակույթի կիրառումը, որը նվազեցնում է հարկադրանքի անհրաժեշտությունը: Լուսանկարներում ներկայացված է, թե ինչպես է մեկուսացման սենյակի մինիմալիստական միջավայրը համեմատաբար ցածր գնով ավելի մարդասիրական բնույթ է ստացել: Հիմնվելով հարկադրանքի հետ առնչություն ունեցող մարդկանց պատմությունների վրա՝ ընթերցողները հնարավորություն ունեն որոշակի պատկերացում կազմել, թե ինչպիսի ապրումներ ունեն հարկադրանքի ենթարկված անձինք: Միևնույն ժամանակ, հարկադրանքը չպետք է նվազեցվի աշխատակազմի և պացիենտների անվտանգության հաշվին։ Այս երկու տեսակետները նկարագրված են վերջին գլխում: Հարկադրանքի նվազեցումը շարունակական գործընթաց է, և հուսով ենք, որ այս ձեռնարկը կունենա շարունակություն՝ մանրամասն ուղեցույցի տեսքով՝ հարկադրանքը նվազեցնելու համար: Ծրագրի հաջողության կամ հարկադրանքի հարաբերական չափերի վերաբերյալ նյութեր ձեռնարկի լույս տեսնելուց առաջ և հետո չեն հրապարակվել։

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page