Նպատակը և խնդիրները.
Գոյություն ունի արդյունաբերական մասնատվածությունը հաղթահարելու և համագործակցությունն ավելացնելու հրատապ անհրաժեշտություն՝ պացիենտակենտրոն և ծախսարդյունավետ մոդել կառուցելու համար: Դանիան եղել է առողջապահական ծառայությունների ոլորտում բազմաթիվ ՏՏ նախաձեռնությունների առաջնագծում: Այս նախաձեռնությունների մեծ մասը հիմնված է ընդհանուր ենթակառուցվածքի վրա: Դանիայի էլեկտրոնային առողջապահության ազգային պորտալը, որը հայտնի է որպես sundhed.dk («sundhed» նշանակում է «առողջություն») օգնում է Դանիայի առողջապահության ոլորտի օպտիմալացմանը:
Թիրախային խումբ.
Sundhed.dk-ն հանրային, ինտերնետային պորտալ է, որը հավաքում և տարածում է առողջապահական տեղեկատվություն քաղաքացիներից և առողջապահության ոլորտի մասնագետներից:
Sundhed.dk-ն հասանելի է Դանիայի բոլոր քաղաքացիներին՝ հնարավորություն տալով պացիենտներին շփվել, նրանց և նրանց ընտանիքներին տրամադրել ճիշտ և թարմացվող առողջապահական տեղեկատվություն՝ ծառայությունները դարձնելով մատչելի, բաց և ճանաչելի: Յուրաքանչյուր քաղաքացի ունի իր անձնական էջը (հասանելի է անձը հաստատելու դեպքում), որն արտացոլում է տվյալ անձի բնութագիրը:
Իրականացման եղանակը.
Sundhed.dk-ն Դանիայի հանրային առողջապահության բոլոր մարմինների միջև հաստատված գործընկերության օրինակ է: Հարթակի հիմքում գործառութային և անհատականացված կարգավորելի պորտալի միջավայրն է: Պորտալը տեղեկատվություն է տրամադրում օգտատերերի մեծաթիվ խմբերի` բժիշկների, բուժաշխատողների, դեղագործների, ատամնաբույժների, քրոնիկ հիվանդների, այն հաճախակի կամ հազվադեպ օգտագործող մարդկանց և այլն: Յուրաքանչյուր օգտատերերի խումբ ունի հատուկ պահանջներ՝ կապված իրեն անհրաժեշտ տեղեկատվության և դրա ներկայացման ձևի հետ: Այդ բոլոր օգտատերերի խմբերը կարգավորելու համար անհրաժեշտ են գրեթե 100 տարբեր հավելվածներ, որոնք թարմացվում են երեք ամիսը մեկ:
Վերջնարդյունք.
Sundhed.dk-ն դանիական առողջապահական ծառայությունը սահմանափակ օգտատերերի խմբերից բաղկացած անկախ, անհատական լուծումների և տվյալների բազաների տեղեկատվական կղզիներից վերածել է մի կառույցի, որը հիմնված է միասնական լուծումների համատեղ օգտագործման և տվյալների փոխանակման վրա: Հաշվի առնելով անձնական նույնականացման միջոցով պորտալ մուտք գործող յուրաքանչյուր անձի շահերը, պորտալը կառուցվել է այնպես, որ նյութի ներկայացումը հարմարեցվի օգտատերերի կարիքներին՝ ինտեգրելով տեխնոլոգիական տեղեկատվության մի քանի ուղիները մեկում:
Ավելացված արժեք.
Պորտալների տեղեկատվության և ծառայությունների շրջանակն ապացուցել է, որ հնարավոր է աշխատել ոլորտային սահմաններից և մասնագիտացված ոլորտներից դուրս՝ օգտատիրոջը ներկայացնելու մեկ մուտքի կետ, որն ապահովում է ընդհանուր պատկերացում և ուղղորդում նրան դեպի համապատասխան տեղեկատվություն և ծառայություններ: Այդպիսով, Sundhed.dk-ն ինտեգրում է համակարգեր, որոնք հատուկ են դանիական առողջապահական ծառայությանը, ընդ որում տարածաշրջանային կամ նեպետական առողջապահական ծառայությունները կամ բոլորովին այլ ոլորտներ կամ բնագավառները կստանան նմանատիպ առավելություններ՝ օգտագործելով թափանցիկություն կառուցելու և տեղեկատվության ու համակարգերի փոխանակելու հարցերում sundhed.dk-ից ձեռք բերված փորձը: