Նպատակը և խնդիրները.
Բրախի մոդելն ընդգծում է առողջապահական գրագետ կազմակերպությունների տասը որոշիչները:
Թիրախային խումբ.
Բրախի մոդելը կարող է օգտագործվել ռազմավարական պլանավորման համար առողջապահության մասնագետների, բուժաշխատողների և որոշում կայացնողների կողմից:
Իրականացման եղանակը.
Մոդելը նկարագրում է գործողությունների տաս ուղղությունները, որոնցում առողջապահական ծառայություններ մատուցողները և ղեկավարները պետք է զարգանան և բարելավեն իրենց կարողությունները՝ առողջապահական գրագետ կազմակերպություն դառնալու համար.
- առաջնորդություն, որը առողջապահական գրագիտությունը դարձնում է ոլորտի առաքելության, կառուցվածքի և գործունեության անբաժանելի մասը.
- առողջապահական գրագիտության ինտեգրում պլանավորման, գնահատման միջոցառումների, պացիենտների անվտանգության ապահովման և որակի բարելավման մեջ.
- աշխատուժի վերապատրաստում` առողջապահական գրագետ լինելու և առաջընթացը վերահսկելու համար.
- բնակչության ներգրավվածությունը առողջապահական տեղեկատվության և ծառայությունների նախագծման, իրականացման և գնահատման գործում.
- առողջապահական գրագիտության մի շարք հմտություններ ունեցող բնակչության կարիքների բավարարում.
- միջանձնային հաղորդակցության մեջ առողջապահական գրագիտության ռազմավարությունների կիրառում և շփման բոլոր կետերում փոխըմբռնման հաստատում.
- առողջապահական տեղեկատվության և ծառայությունների հեշտ հասանելիության և կողմնորոշման ապահովում.
- տպագիր, աուդիո-վիզուալ և սոցիալական մեդիա բովանդակության նախագծում և տարածում, որը հեշտ հասկանալի և կիրառելի է.
- բարձր ռիսկային իրավիճակներում առողջապահական գրագիտության ապահովում, ներառյալ բուժօգության փոփոխության դեպքում և դեղերի մասին խորհրդատվություն տրամադրելիս.
- հստակ տեղեկատվություն այն մասին, թե ինչ առողջապահական ծրագրեր են հասանելի և որքան գումար պետք է վճարվի ծառայությունների դիմաց:
Վերջնարդյունք.
Բրախի մոդելը մեծ ազեդություն է ունեցել առողջապահական գրագիտության բարելավմանն ուղղված կառուցվածքային ջանքերի օրակարգի ձևավորման հարցում:
Ավելացված արժեք.
Առողջապահական գրագիտության բարելավման ռազմավարական մոտեցման կիրառումը ուժեղացնում է առողջապահական գրագիտության ազդեցությունը կազմակերպությունում և դրանից դուրս:
Առողջապահական գրագետ առողջապահական կազմակերպությունների տասը որոշիչ՝ Միացյալ Նահանգներ