Back Հիվանդության ախտորոշմամբ պացիենտների իրազեկում (Քաղցկեղի ծրագիր)՝ Ֆրանսիա

 Նպատակը և խնդիրները.

Հիվանդության ախտորոշմամբ պացիենտներին տեղեկացնելու համակարգը ներդրվեց 2000-ականների սկզբին՝ քաղցկեղի դեմ պայքարի առաջին ծրագրի ներքո: Այս համակարգի (որն արձագանքում է պացիենտների հետ ընդհանուր հանդիպումների ժամանակ նրանց կողմից արված հարցումներին) նպատակն է ապահովել պացիենտների և նրանց ընտանիքների համար ավելի լավ պայմաններ՝ իրենց հիվանդության ախտորոշման և առաջարկվող բուժման մասին տեղեկացնելիս: Համակարգը խրախուսում է առաջարկվող բուժման կիրառումը և հիվանդությանը հարմարվելու ռազմավարությունները: Նրա հիմքում հստակ և համապատասխան տեղեկատվության տրամադրմում է, հարգելով հիվանդների իրավունքներն ու ցանկությունները, ինչը հանգեցնում է իրական աջակցության:


 Թիրախային խումբ.

Համակարգը թիրախավորում է բոլոր քաղցկեղով հիվանդ պացիենտներին՝ սկսած հյուսվածքաբանորեն հաստատված քաղցկեղի նախնական ախտորոշումից մինչև հիվանդության ռեցիդիվ ունեցողների:


 Իրականացման եղանակը.

Համակարգի կիրառման վայրը հիվանդանոցն է և այն բաղկացած է չորս փուլից.

  • պացիենտին՝ հիվանդության ախտորոշման և առաջարկվող բուժման մասին տեղեկացում.
  • պացիենտին ուղեկցում, նրա կարիքների բացահայտում.
  • աջակցող բուժօգնության ուղղորդում/մատչում (հատկապես պտղաբերության պահպանման դեպքում).
  • համակարգում բնակության քաղաքի և հիվանդանոցի միջև:

Պացիենտին տրամադրվում են տարբեր փաստաթղթեր՝ օգնելու նրան կողմնորովել առողջապահական համակարգում, ինչպես օրինակ անհատականացված բուժօգնության հնարավորությունները և դրա ուղին, որը սահմանում է բուժման փուլերը, համապատասխան ժամանակացույցը և տեղեկատվություն աջակցող բուժօգնության մասին, ինչպես նաև օգտակար կոնտակտային անձանց տվյալներ։

Համակարգը հիմնված է բազմամասնագիտական բուժօգնության վրա՝ հիմնականում ներգրավելով բժիշկներին և բուժքույրական անձնակազմը: Քաղցկեղի ազգային ինստիտուտը հրապարակել է առաջարկություններ և ուղեցույցներ, որոնք կօգնեն առողջապահական հաստատություններին և մասնագետներին համակարգի կայացման հարցում: Համապատասխան մասնագետները (ինչպես հիվանդանոցային, այնպես էլ մասնավոր բժիշկները) ստանում են իրենց կարիքներին համապատասխան շարունակական կրթություն:

Համակարգի առաջխաղացումն ապահովում են քաղցկեղի դե պայքարի հաջորդական ծրագրերը, որոնք հաշվի են առնում բուժօգնության դիվերսիֆիկացումը (այսպես կոչված «քաղաքային» բժշկության դերի բարձրացումը) և որոշակի խմբերի իրավիճակները, այդ թվում՝ երեխաների և մտավոր խնդիրներ ունեցող անձանց։


 Վերջնարդյունք.

Հիվանդության ախտորոշմամբ պացիենտների իրազեկման համակարգը ներդրված է բոլոր բուժհաստատություններում, որոնք լիազորված են իրականացնել քաղցկեղի բուժում: Համակարգը մանրամասն նկարագրված է Քաղցկեղի ազգային ինստիտուտի ուղեցույցներում և միասնական հիմքերով իրականացվում է ողջ երկրում: Համակարգի ներդրումը որակի ապահովման առանցքային պայմաններից մեկն է, որին պետք է համապատասխանեն քաղցկեղի բուժում իրականացնող բոլոր հաստատությունները:


 Ավելացված արժեք.

Համակարգի հավելյալ արժեքը հստակ և համապատասխան տեղեկատվության տարմադրումն է, հարգելով պացիենտներին և նրանց ցանկությունները, ինչը հանգեցնում է իրական բազմամասնագիտական աջակցության: Այն փաստը, որ այն կիրառվում է ողջ երկրում՝ զուգորդված ուղղորդման համակարգով, մեծ առավելություն է:


 Հիվանդության ախտորոշմամբ պացիենտների իրազեկում (Քաղցկեղի ծրագիր)՝ Ֆրանսիա

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Ներբեռնել ուղեցույցը

 Ուղեցույցի ամբողջական տարբերակը

Health literacy good practices
Access to appropriate care
Access to digital spaces
Access to valid health information
Communication between individuals
Health literacy policy, mobilisation and capacity building
Shared decision-making
Country
Albania
Andorra
Armenia
Austria
Azerbaijan
Belgium
Bosnia and Herzegovina
Bulgaria
Croatia
Cyprus
Czech Republic
Denmark
Estonia
Finland
France
Georgia
Germany
Greece
Hungary
Iceland
International
Ireland
Italy
Latvia
Liechtenstein
Lithuania
Luxembourg
Malta
Monaco
Montenegro
North Macedonia
Norvège
Pays-Bas
Poland
Portugal
Republic of Moldova
Romania
San Marino
Serbia
Slovak Republic
Slovenia
Spain
Sweden
Switzerland
Türkiye
Ukraine
United Kingdom
Reset Filter