Back Պրոֆեսիոնալ թարգմանություն առողջապահության ոլորտում մասնավոր բժիշկների (բոլոր մասնագիտությունների) և մասնավոր մանկաբարձների համար Ֆրանսիայի Հյուսիսարևելյան տարածաշրջանում

 Նպատակը և խնդիրները.

Բժշկական խորհրդատվությունների ընթացքում պացիենտների կողմից ֆրանսերենի վատ իմացությունը խոչընդոտ է որակյալ բուժօգնության համար: Առողջապահության մասնագետների և պացիենտներիի միջև շփման ընթացքում փոխըմբռնմանը նպաստելը թույլ է տալիս.

  • բարելավել կանխարգելման, զննման և բժշկական օգնության մատչելիությունը.
  • կրճատել ավելորդ, անարդյունավետ և ծախսատար հետազոտությունները.f
  • ավելացնել անձի ինքնավարությունը և նրա իրավունքների հարգումը (տեղեկատվություն, գաղտնիություն, ազատ և տեղեկացված համաձայնություն):

Վերջնական նպատակն է հնարավորություն ընձեռել առողջապահական մասնագետներին օգտվելու առողջապահական թարգմանչական ծառայություններից:


 Թիրախային խումբ.

Շահառուներն են Ֆրանսիայի Հյուսիսարևելյան տարածաշրջանում բնակվող բոլոր անձինք, որոնց մայրենի լեզուն ֆրանսերենը չէ, ինչպես նաև բոլոր մասնավոր բժիշկներն ու մանկաբարձները, որոնց նրանք կարող են դիմել:


 Իրականացման եղանակը.

Ֆրանսիայի Հյուսիսարևելյան տարածաշրջանի մասնավոր բժիշկներն ու մանկաբարձները կարող են պահանջել հեռախոսային (և/կամ առերես) թարգմանչական ծառայություններ ծառայություններ մատուցողից, որը մրցույթի միջոցով ընտրվել և ֆինանսավորվում է Agence Régionale de Santé-ի կողմից: Այդ նպատակով նրանք նախ պետք է գրանցվեն 185 լեզվով ծառայություններ առաջարկող ծրագրում: Բժշկական մասնագետներին տրվում է օգտատիրոջ ուղեցույց, որտեղ նրանց բացատրվում է, թե ինչպես նախապես պատրաստել գրավոր խորհրդատվություն թարգմանչի աշխատանքն օպտիմալացնելու նպատակով: Թարգմանչական ծառայությունն անվճար է ինչպես մասնագետի, այնպես էլ պացիենտի համար: Թարգմանիչները պարտավոր են չբացահայտել մասնագիտական գաղտնիքը:


 Վերջնարդյունք.

Պացիենտի լեզվին տիրապետող թարգմանիչը հասանելի է բուժաշխատողի դիմելուց հետո 5 րոպեի ընթացքում, առանց նախնական պայմանավորվածության:


 Ավելացված արժեք.

Ինչպես նշվեց վերևում, մասնագիտական առողջապահական թարգմանության մատչելիությունը նպաստում է ֆրանսերենին վատ տիրապետող անձանց որակյալ բուժօգնությանը և այդպիսով նրանց ինտեգրմանը առողջապահական համակարգին: Հեռախոսային թարգմանությունը նաև օգնում է նվազեցնել այս ծառայության մատչելիության հարցում տարածքային անհավասարությունը:


 Պրոֆեսիոնալ թարգմանություն առողջապահության ոլորտում մասնավոր բժիշկների (բոլոր մասնագիտությունների) և մասնավոր մանկաբարձների համար Ֆրանսիայի Հյուսիսարևելյան տարածաշրջանում

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Ներբեռնել ուղեցույցը

 Ուղեցույցի ամբողջական տարբերակը

Health literacy good practices
Access to appropriate care
Access to digital spaces
Access to valid health information
Communication between individuals
Health literacy policy, mobilisation and capacity building
Shared decision-making
Country
Albania
Andorra
Armenia
Austria
Azerbaijan
Belgium
Bosnia and Herzegovina
Bulgaria
Croatia
Cyprus
Czech Republic
Denmark
Estonia
Finland
France
Georgia
Germany
Greece
Hungary
Iceland
International
Ireland
Italy
Latvia
Liechtenstein
Lithuania
Luxembourg
Malta
Monaco
Montenegro
North Macedonia
Norvège
Pays-Bas
Poland
Portugal
Republic of Moldova
Romania
San Marino
Serbia
Slovak Republic
Slovenia
Spain
Sweden
Switzerland
Türkiye
Ukraine
United Kingdom
Reset Filter