Նպատակը և խնդիրները.
Առողջապահական գրագիտության առաջնորդի գործիքակազմը առաջարկել է Հորովիցի կենտրոնը՝ Նեբրասկայի Տեղական առողջապահության տնօրենների միավորման հետ համատեղ:
Թիրախային խումբ.
Գործիքակազմը նախատեսված է տեղական առողջապահական վարչության աշխատակիցների համար՝ գնահատելու առողջապահական գրագիտության կարողությունները, մշակելու գործողությունների ծրագիր և ձեռնաուխ լինելու դրա իրականացմանը։ Առողջապահության պետական գերատեսչությունները և այլ կազմակերպությունները նույնպես կարող են օգտվել այդ գործիքակազմից գնահատման և պլանավորման նպատակով, թեև դրանց որոշ կազմակերպչական գործառույթներ կարող են տարբերվել:
Իրականացման եղանակը.
Առողջապահական գրագիտության առաջնորդի գործընթացը բաղկացած է 5 քայլերից.
- Ծանոթացում գործիքակազմի մասին տեղեկատական նյութին.
- Առողջական գրագիտության մակարդակի ստուգում. գերատեսչությունում առողջապահական գրագիտության քաղաքականության և ընթացակարգերի գնահատում.
- Առողջապահական գրագիտության միջոցառումների ծրագիր. SMART նպատակների և միջոցառումների ծրագրի մշակում:
- Առողջության գրագիտության ապահովում. ծրագրի իրականացման հանձնառություն.
- Միջոցառումների ծրագրի իրականացում։
Վերջնարդյունք.
Գործընկերությունն օժանդակում է առողջապահական գրագիտության ուսուցմանը, որը համահունչ է ազգային չափանիշներին, և առողջապահական գրագիտության ուսուցման ռեսուրսների տվյալների բազայի մշակմանը ծրագրերի զարգացմանն աջակցելու համար:
Ավելացված արժեք.
Ծրագիրը միտված է բազմաթիվ տեղական առողջապահական շրջանների ներգրավմանը առողջապահական գրագիտության ռազմավարական ծրագրերի մշակման մեջ, այդ թվում՝ նահանգի ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների, հավատարմագրման հնարավորությունների, կրթության և մասնագիտական զարգացմանը, Մերիլենդ նահանգի՝ առողջապահական գրագետ նահանգ դառնալու համար ուղեցույցների մշակմանը:
Առողջապահական գրագիտության առաջնորդի գործիքակազմ՝ Միացյալ Նահանգներ