Back Համատեղ որոշումների կայացման գործիքներ և ուղեցույցներ՝ Մեծ Բրիտանիա

 Նպատակը և խնդիրները.

Համատեղ որոշումների կայացումը գործընթաց է, որի ընթացքում բուժաշխատողը աշխատում է անձի հետ միասին՝ խնամքի վերաբերյալ որոշում կայացնելու համար: Այն ներառում է բուժման թեստերի և եղանակների ընտրություն՝ հիմնված ինչպես փաստացի տվյալների, այնպես էլ անձի անհատական նախասիրությունների, համոզմունքների և արժեքների վրա:


 Թիրախային խումբ.

Բուժօգնության և գերազանցության ազգային ինստիտուտի (այսուհետ՝ ԲԳԱԻ) որոշումների կայացման օժանդակության հիմնական լսարանն այն մարդիկ են, որոնց ուղղված են այդ որոշումները (նաև նրանց խնամողները և հարազատները ըստ անհրաժեշտության) և նրանց բուժօգնության մեջ ներգրավված բժիշկները: Երկրորդական լսարանն այն կազմակերպություններն են, որոնք հանձնարարում կամ տրամադրում են բուժօգնությունը (այդ թվում՝ որոշումների կայացմանն օժանդակելու քաղաքականությունը և ուղիները), և կամավոր և համայնքային կազմակերպությունները (որոնք կարող են ուղղորդել նրանց դեպի մարդկանց, ում հետ նրանք աշխատում են):


 Իրականացման եղանակը.

Որոշումների՝ նախապատվությունները հաշվի առնող սկզբունքները նրանք են, որտեղ անձի արժեքներն ու նախասիրությունները արժևորվում են: Դա տեղի է ունենում երբ.

Առկա է պացիենտի հետազոտման, բուժման կամ խնամքի երկու կամ ավելի տարբերակ, որոնք տալիս են նմանատիպ արդյունքներ, սակայն.

  • դրանք պարունակում են տարբեր վնասներ և օգուտներ, որոնք մարդիկ կարող են տարբեր կերպ գնահատել,
  • վնասների կամ օգուտների հավանականությունը կարող է տարբեր լինել,
  • տարբերակների գործնականությունը տարբեր է (օրինակ՝ ընտրությունը բուժման և վիրաբուժության միջև է, կամ հսկողության պահանջները տարբեր են),
  • մարդիկ կարող են հաշվի առնել, որ ցանկացած տարբերակի դեպքում վնասների ընդհանուր ռիսկերը գերազանցում են ընդհանուր օգուտները և հրաժարվել բուժումից:

կամ

  • Պացիենտի հետազոտման, բուժման կամ խնամքի և «չբուժելու» տարբերակները միմյանց հավասարակշռում են։

Բուժման և խնամքի տարբերակների միջև ընտրություն կատարելու համար ԲԳԱԻ–ի կողմից մշակվել են տարբեր օժանդակ միջոցներ, որոնք օգնում են.

  • ամփոփել լավագույն առկա տվյալները՝ կապված բուժման կամ խնամքի տարբերակների արդյունավետության, անվտանգության և գործնական ազդեցության հետ, և
  • ներկայացնել տեղեկատվությունը հեշտ հասկանալի ձևով այն մարդկանց համար, որոնց ուղղված են այդ որոշումները (և նրանց խնամողներին, ըստ անհրաժեշտության)՝ առողջության կամ խնամքի մասնագետի աջակցությամբ, որպեսզի նրանք կարողանան համեմատել դրանց դրական և, բացասական կողմերը և այլընտրանքի տարբերակները:

 Վերջնարդյունք.

Որոշումների կայացման օժանդակ միջոցները թույլ են տալիս մարդկանց քննարկել և փոխանակել տեղեկատվությունը: Դա մարդկանց թույլ է տալիս լավ պատկերացում ունենալ տարբեր տարբերակների օգուտների, վնասների և հնարավոր հետևանքների մասին: Համատեղ որոշումների կայացումը մարդկանց հնարավորություն է տալիս ընտրել նրանց կարիքներին համապատասխան բուժման և խնամքի եղանակը, որոշել շարունակել թե չշարունակել իրենց ընթացիկ բուժումը:


 Ավելացված արժեք.

Համատեղ որոշումների կայացման գործիքները մարդկանց հնարավորություն են տալիս որոշել, թե որքանով են նրանք շահագրգռված ներգրավվել որոշումների կայացման մեջ: Այդուհանդերձ, մարդիկ որոշ դեպքերում նախընտրում են չմասնակցել առողջապահական մասնագետների հետ համատեղ որոշումների կայացմանը:


 Համատեղ որոշումների կայացման գործիքներ և ուղեցույցներ՝ Մեծ Բրիտանիա

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Ներբեռնել ուղեցույցը

 Ուղեցույցի ամբողջական տարբերակը

Health literacy good practices
Access to appropriate care
Access to digital spaces
Access to valid health information
Communication between individuals
Health literacy policy, mobilisation and capacity building
Shared decision-making
Country
Albania
Andorra
Armenia
Austria
Azerbaijan
Belgium
Bosnia and Herzegovina
Bulgaria
Croatia
Cyprus
Czech Republic
Denmark
Estonia
Finland
France
Georgia
Germany
Greece
Hungary
Iceland
International
Ireland
Italy
Latvia
Liechtenstein
Lithuania
Luxembourg
Malta
Monaco
Montenegro
North Macedonia
Norvège
Pays-Bas
Poland
Portugal
Republic of Moldova
Romania
San Marino
Serbia
Slovak Republic
Slovenia
Spain
Sweden
Switzerland
Türkiye
Ukraine
United Kingdom
Reset Filter