Նպատակը և խնդիրները.
Ելնելով Գերմանիայի կրթական ոլորտի ռազմավարությունից՝ բոլոր դպրոցները պետք է աշակերտներին նախապատրաստեն թվային կրթությանը: Պետական մակարդակով թվային կրթության և թվային գրագիտության ռազմավարությունները մարմնավորվում են մեդիա գրագիտության կարողունակությունների շրջանակում և կրթակարգում:
Թիրախային խումբ.
դպրոցական աշակերտներ
Իրականացման եղանակը.
Թվային կրթությունը և թվային գրագիտությունը հանդիսանում են միջառարկայական թեմաներ, որոնք ներառվում են 1-13-րդ դասարանների առարկայական ցանկում: Թվային գործիքների կիրառմամբ սովորելու, թվային տարածության մեջ հաղորդակցվելու, տվյալների պաշտպանության և էթիկայի հետ մեկտեղ, աշակերտներին սովորեցնում են զարգացնել քննադատական վերաբերմունք, փնտրել, համեմատել և վերլուծել տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը:
Վերջնարդյունք.
Առողջապահությունը կարողունակությունների շրջանակում և կրթակարգում որպես առարկա օգտագործելը հնարավորություն է տալիս լուծել առողջապահական գրագիտության խնդիրը և միևնույն ժամանակ խնայել ռեսուրսները:
Ավելացված արժեք.
Դպրոցներում առողջապահական կրթությունը հասանելի է բոլոր դպրոցահասակ երեխաներին: Առողջապահական գրագիտությունը՝ որպես դպրոցական կրթակարգի մաս, ներառյալ մեդիա և թվային գրագիտությունը, հեռանկարային ռազմավարություն է՝ աջակցելու բոլոր երիտասարդներին՝ ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են նրանց առողջությանն ու բարեկեցությանն առնչվող առողջապահական հավաստի տեղեկություններ ստանալու համար։
Թվային կրթություն և գրագիտություն դասավանդելը արծարծված տարբեր միջառարկայական թեմաներում՝ Գերմանիա