Նպատակը և խնդիրները.
Հիվանդության ախտորոշմամբ պացիենտներին տեղեկացնելու համակարգը ներդրվեց 2000-ականների սկզբին՝ քաղցկեղի դեմ պայքարի առաջին ծրագրի ներքո: Այս համակարգի (որն արձագանքում է պացիենտների հետ ընդհանուր հանդիպումների ժամանակ նրանց կողմից արված հարցումներին) նպատակն է ապահովել պացիենտների և նրանց ընտանիքների համար ավելի լավ պայմաններ՝ իրենց հիվանդության ախտորոշման և առաջարկվող բուժման մասին տեղեկացնելիս: Համակարգը խրախուսում է առաջարկվող բուժման կիրառումը և հիվանդությանը հարմարվելու ռազմավարությունները: Նրա հիմքում հստակ և համապատասխան տեղեկատվության տրամադրմում է, հարգելով հիվանդների իրավունքներն ու ցանկությունները, ինչը հանգեցնում է իրական աջակցության:
Թիրախային խումբ.
Համակարգը թիրախավորում է բոլոր քաղցկեղով հիվանդ պացիենտներին՝ սկսած հյուսվածքաբանորեն հաստատված քաղցկեղի նախնական ախտորոշումից մինչև հիվանդության ռեցիդիվ ունեցողների:
Իրականացման եղանակը.
Համակարգի կիրառման վայրը հիվանդանոցն է և այն բաղկացած է չորս փուլից.
- պացիենտին՝ հիվանդության ախտորոշման և առաջարկվող բուժման մասին տեղեկացում.
- պացիենտին ուղեկցում, նրա կարիքների բացահայտում.
- աջակցող բուժօգնության ուղղորդում/մատչում (հատկապես պտղաբերության պահպանման դեպքում).
- համակարգում բնակության քաղաքի և հիվանդանոցի միջև:
Պացիենտին տրամադրվում են տարբեր փաստաթղթեր՝ օգնելու նրան կողմնորովել առողջապահական համակարգում, ինչպես օրինակ անհատականացված բուժօգնության հնարավորությունները և դրա ուղին, որը սահմանում է բուժման փուլերը, համապատասխան ժամանակացույցը և տեղեկատվություն աջակցող բուժօգնության մասին, ինչպես նաև օգտակար կոնտակտային անձանց տվյալներ։
Համակարգը հիմնված է բազմամասնագիտական բուժօգնության վրա՝ հիմնականում ներգրավելով բժիշկներին և բուժքույրական անձնակազմը: Քաղցկեղի ազգային ինստիտուտը հրապարակել է առաջարկություններ և ուղեցույցներ, որոնք կօգնեն առողջապահական հաստատություններին և մասնագետներին համակարգի կայացման հարցում: Համապատասխան մասնագետները (ինչպես հիվանդանոցային, այնպես էլ մասնավոր բժիշկները) ստանում են իրենց կարիքներին համապատասխան շարունակական կրթություն:
Համակարգի առաջխաղացումն ապահովում են քաղցկեղի դե պայքարի հաջորդական ծրագրերը, որոնք հաշվի են առնում բուժօգնության դիվերսիֆիկացումը (այսպես կոչված «քաղաքային» բժշկության դերի բարձրացումը) և որոշակի խմբերի իրավիճակները, այդ թվում՝ երեխաների և մտավոր խնդիրներ ունեցող անձանց։
Վերջնարդյունք.
Հիվանդության ախտորոշմամբ պացիենտների իրազեկման համակարգը ներդրված է բոլոր բուժհաստատություններում, որոնք լիազորված են իրականացնել քաղցկեղի բուժում: Համակարգը մանրամասն նկարագրված է Քաղցկեղի ազգային ինստիտուտի ուղեցույցներում և միասնական հիմքերով իրականացվում է ողջ երկրում: Համակարգի ներդրումը որակի ապահովման առանցքային պայմաններից մեկն է, որին պետք է համապատասխանեն քաղցկեղի բուժում իրականացնող բոլոր հաստատությունները:
Ավելացված արժեք.
Համակարգի հավելյալ արժեքը հստակ և համապատասխան տեղեկատվության տարմադրումն է, հարգելով պացիենտներին և նրանց ցանկությունները, ինչը հանգեցնում է իրական բազմամասնագիտական աջակցության: Այն փաստը, որ այն կիրառվում է ողջ երկրում՝ զուգորդված ուղղորդման համակարգով, մեծ առավելություն է:
Հիվանդության ախտորոշմամբ պացիենտների իրազեկում (Քաղցկեղի ծրագիր)՝ Ֆրանսիա