Back Հայկական պատվիրակությունը մասնակցեց բժշկական էթիկայի խորհուրդների 31-րդ հանդիպմանը

Հայկական պատվիրակությունը մասնակցեց բժշկական էթիկայի խորհուրդների 31-րդ հանդիպմանը

Սույն թվականի մայիսի 25-26-ին ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները մասնակցեցին Ստոկհոլմում ընթացող բժշկական էթիկայի ազգային խորհուրդների 31-րդ տարեկան հանդիպմանը՝ կազմակերպված Շվեդիայի բժշկական էթիկայի ազգային խորհրդի և Եվրոպական հանձնաժոողովի կողմից։ 

Եվրոպայի խոհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026թթ Գործողությունների ծրագրի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը շարունակում է աջակցել ազգային իշխանություններին՝ առղջապահության ոլորտում ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացմանը՝ մասնավորապես բուժաշխատողների էթիկայի նորաստեղծ հանձնաժողովի կայացմանը։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են առողջապահության ոլորտում էթիկական մարտահրավերները, այդ մարտահրավերների հաղթահարելու գործում էթիկայի հանձնաժողովների դերը, ինչպես նաև Շվեդիայի բժշկական էթիկայի ազգային խորհրդի հետ երկկողմ համագործակցության հեռանկարները։ 

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունն այցելել է նաև Շվեդիայում ՀՀ դեսպանություն, քննարկել հանդիպման արդյունքները։ Դեսպան Արզումանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում առողջապահության ոլորտում էթիկայի հանձնաժողովի և շվեդական ազգային խորհրդի միջև երկխոսության առաջմղմանը։
 

Ստոկհոլմ, Շվեդիա 25 -26 մայիսի 2023 թ
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page