Նախապատմություն, նախաձեռնող և մասնակիցներ
Բելառուսի առողջապահության նախարարությունը և Կենսաէթիկայի կոմիտեն, Կենսաէթիկայի հանրապետական կենտրոնի մասնակցությամբ, 2018 թվականի սեպտեմբերին նախաձեռնեցին ժամանակակից առողջապահական համակարգում բժշկի և պացիենտի իրավունքների և պարտականությունների (իրավական և էթիկական) շուրջ բանավեճ:
Բանավեճի հիմնական նպատակներն էին քննարկել բժշկական պրակտիկան բարելավելու, զանազան հիվանդանոցների և բժշկական կենտրոնների փորձը փոխանակելու հարցերը, ինչպես նաև փոփոխություններ և լրացումներ կատարել նոր օրենքներում, այդ թվում` «Բժշկական սպասարկման, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման և օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների մասին» օրենքում:
Բանավեճի անհրաժեշտությունը նկարագրվել էր հետևյալ կերպ. Բելառուսում ստեղծվել է նոր իրավիճակ, երբ պացիենտները պահանջում են լրացուցիչ խնամք և ակնկալում, որ բժիշկները կընդունեն իրենց ինքնավարությունը, եթե պացիենտները չգիտեն իրենց իրավունքները և հմուտ մասնագիտական հաղորդակցման կարիք ունեն: Ձևավորվել է բժիշկների նոր սերունդ, ում մասնագիտական հմտությունները շատ ավելի տեխնիկական են, քան հաղորդակցական և էթիկական: Այս բժիշկները պետք է իմանան օրենքները, էթիկական պրակտիկայի տարրերը և ինչպես բուժել իրենց պացիենտներին որպես անձ, ինչը պահանջում է ամբողջական մոտեցում նրանց առողջական խնդիրներին: Այս պատճառներով էլ բանավեճի մասնակից պետք է լիներ ամբողջ հասարակությունը:
Ենթադրվում էր, որ բանավեճը գաղափարներ կապահովի «Բժշկական սպասարկման մասին» օրենքի հետագա փոփոխությունների համար:
Նպատակ
Բարելավել առողջապահության ոլորտի` օրգանների և հյուսվածքների փոխպատվաստմանը և օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող բժշկական պրակտիկան, ինչպես նաև այս կարևոր հարցերի լուծման նպատակով բարելավել հասարակության ընկալումներն ու համագործակցության մակարդակը:
Խնդիրը
Բանավեճն անդրադարձավ հետևյալ թեմաներին`
- գիտակցված համաձայնության նշանակությունը բժշկական պրակտիկայում,
- պացիենտի` բժշկին ընտրելու իր իրավունքների մասին տեղեկացվածության աստիճանը,
- ինչպես պաշտպանել բժշկական գաղտնիքը առողջապահության էլեկտրական համակարգերում,
- ծանր ախտորոշման մասին բոլոր տեսակի պացիենտներին տեղեկացնելու բժշկի պարտականության սահմանը,
- ինչպես կազմակերպել իրենց ազգականների խնամքին մասնակցելու ընտանիքի անդամների իրավունքի իրացումը, եթե պացիենտը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Մեթոդ
Հանրային բանավեճը կազմակերպելու ընթացքում օգտագործվել են տարբեր մեթոդներ, այդ թվում`
- ընտրված թեմաների քննարկում զանգվածային լրատվամիջոցներում,
- բուժմասնագետների և բժշկական իրավունքի իրավագետների` համաժողովում բանավեճի հիմնական թեմաների ընկալման ուսումնասիրում,
- գործնական համաժողով,
- բաց դասախոսություն` ազատ քննարկումներով,
- հիվանդանոցի էթիկայի կոմիտեի դերը` որպես բուժման ընթացքում էթիկական խնդիրները լուծելու գործիք:
Զանգվածային լրատվամիջոցներում ներկայացվեց իրավական և էթիկական ոլորտներում բժիշկների և պացիենտների իրավունքների ու պարտականությունների մասին քննարկում: Բանավեճին մասնակցեցին բժիշկներ, իրավաբաններ, առողջապահության կազմակերպիչներ, կենսաէթիկայի մասնագետներ, գիտնականներ և պացիենտների շահերի պաշտպանության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկումը լուսաբանվեց տարբեր հոդվանծներում, կլոր սեղանների ընթացքում, զանգվածային լրատվամիջոցներում և գիտական ամսագրերում:
Կենսաէթիկայի հանրապետական կոմիտեն, Կենսաէթիկայի հանրապետական կենտրոնը և «ՅՈՒՐՍՊԵԿՏՐ» իրավաբանական ընկերության աշխատակիցները սկսեցին նախատրաստել «Ժամանակակից առողջապահական համակարգում բժշկի և պացիենտների իրավունքների ապահովման իրավական և էթիկական խնդիրները» խորագրով գործնական համաժողով: Նախքան համաժովն իրականացվեց բժշիկների և բժշկական իրավունքի իրավագետների հարցում, որի նպատակն էր բացահայտել համաժողովի ընթացքում քաննարկելիք հիմնական հարցերը: Համաժողովը, որը տեղի ունեցավ 2019 թվականի մարտ ամսին, հյուրընկալեցին Բելառուսի առողջապահության նախարարությունը, Բելառուսի հետբուհական կրթության բժշկական ակադեմիան և «ՅՈՒՐՍՊԵԿՏՐ»-ը: Համաժողովի ընթացքում վերոնշյալ խնդիրների քննարկումներին մասնակցեցին բժշկական և իրավաբանական մասնագիտությունները ներկայացնող տարբեր խոսնակներ: Մասնակիցների շարքում էին նաև պացիենտների շահերի պաշտպանության կազմակերպություններ:
Հասարակության անդամների համար Ուղղափառ եկեղեցու կազմակերպած ծրագրի թեման էր «Բժշկի էթիկական պարտականություն»-ը, որն ընդգրկում էր`
- հասարակության համար ազատ մուտքով դասախոսություն, որը 2019 թվականի հուլիսին Եկեղեցու ճեմարանի շենքում կարդաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս,
- մամլո ասուլիս` «Նոր մարտիրոսների սխրագրոծությունը` բժշկի էթիկական պարտականության պրիզմայի միջով» խորագրով:
Ազդեցություն կամ կարևոր առանձնահատկություններ
Հանրապետական օրենքների («Բուժսպասարկման մասին», «Օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման և օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների մասին») նոր նախագծերը մշակելու ընթացքում աշխատանքային խմբերը հաշվի են առել հիմնական գաղափարները, բանավիճած հարցերը և առաջարկված լուծումները: Այս օրենքները լրացվեցին հոդվածներով, որոնք 2019 թվականի ամռանը քննարկեց և ընդունեց Բելառուսի Հանրապետության Ազգային Ժողովը:
Հիմնական էթիկական խնդիրներ`
- հստակեցնել հիմնական հասկացությունները (գիտակցված համաձայնություն և այլն),
- ինչպես բավարարել էլեկտրոնային տվյալների շտեմարաններ իր տվյալները չմուտքագրելու պացիենտի պահանջը (մուտքագրումն առողջապահական համակարգի պահանջ է),
- Կենսաէթիկայի ազգային կոմիտեի նպատակներից մեկը սահմանել բժշկական էթիկայի տեղական հանձնաժողովների գործունեության համակարգումը,
- բժշկի պատշաճ վարքագիծն անհետաձգելի դեպքերում, երբ հարցը վերաբերում է պացիենտի և նրա ազգականների գիտակցված համաձայնությանը և այլն:
Կարևոր առանձնահատկություններ և քաղած դասեր
Աշխատանքային գործընթացը հիմնվում էր Եվրոպայի խորրհրդի «Հանրային բանավեճի մասին ուղեցույցի նախագծի» հիմնական սահմանումների վրա: Բացի այդ, մեր կարգախոսն էր. «Մենք կարող ենք ասել, որ հանրային բանավեճը, հետևաբար, բաց բանավեճ է հանրության հետ և հանրության համար»:
Զանազան հանրային բանավեճերի կազմակերպիչներ ներշնչվել են Ուղեցույցի նախագծի գաղափարով և իրենց գործունեության մեջ կողմնորոշվել դրանում տրված ուղղությամբ: