Back Առողջապահական գրագետ առողջապահական կազմակերպությունների տասը որոշիչ՝ Միացյալ Նահանգներ

 Նպատակը և խնդիրները.

Բրախի մոդելն ընդգծում է առողջապահական գրագետ կազմակերպությունների տասը որոշիչները:


 Թիրախային խումբ.

Բրախի մոդելը կարող է օգտագործվել ռազմավարական պլանավորման համար առողջապահության մասնագետների, բուժաշխատողների և որոշում կայացնողների կողմից:


 Իրականացման եղանակը.

Մոդելը նկարագրում է գործողությունների տաս ուղղությունները, որոնցում առողջապահական ծառայություններ մատուցողները և ղեկավարները պետք է զարգանան և բարելավեն իրենց կարողությունները՝ առողջապահական գրագետ կազմակերպություն դառնալու համար.

  • առաջնորդություն, որը առողջապահական գրագիտությունը դարձնում է ոլորտի առաքելության, կառուցվածքի և գործունեության անբաժանելի մասը.
  • առողջապահական գրագիտության ինտեգրում պլանավորման, գնահատման միջոցառումների, պացիենտների անվտանգության ապահովման և որակի բարելավման մեջ.
  • աշխատուժի վերապատրաստում` առողջապահական գրագետ լինելու և առաջընթացը վերահսկելու համար.
  • բնակչության ներգրավվածությունը առողջապահական տեղեկատվության և ծառայությունների նախագծման, իրականացման և գնահատման գործում.
  • առողջապահական գրագիտության մի շարք հմտություններ ունեցող բնակչության կարիքների բավարարում.
  • միջանձնային հաղորդակցության մեջ առողջապահական գրագիտության ռազմավարությունների կիրառում և շփման բոլոր կետերում փոխըմբռնման հաստատում.
  • առողջապահական տեղեկատվության և ծառայությունների հեշտ հասանելիության և կողմնորոշման ապահովում.
  • տպագիր, աուդիո-վիզուալ և սոցիալական մեդիա բովանդակության նախագծում և տարածում, որը հեշտ հասկանալի և կիրառելի է.
  • բարձր ռիսկային իրավիճակներում առողջապահական գրագիտության ապահովում, ներառյալ բուժօգության փոփոխության դեպքում և դեղերի մասին խորհրդատվություն տրամադրելիս.
  • հստակ տեղեկատվություն այն մասին, թե ինչ առողջապահական ծրագրեր են հասանելի և որքան գումար պետք է վճարվի ծառայությունների դիմաց:

 Վերջնարդյունք.

Բրախի մոդելը մեծ ազեդություն է ունեցել առողջապահական գրագիտության բարելավմանն ուղղված կառուցվածքային ջանքերի օրակարգի ձևավորման հարցում:


 Ավելացված արժեք.

Առողջապահական գրագիտության բարելավման ռազմավարական մոտեցման կիրառումը ուժեղացնում է առողջապահական գրագիտության ազդեցությունը կազմակերպությունում և դրանից դուրս:


 Առողջապահական գրագետ առողջապահական կազմակերպությունների տասը որոշիչ՝ Միացյալ Նահանգներ

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page