Նպատակը և խնդիրները.
Էստոնիայի առողջապահական ծառայությունն արդեն 12 տարի թվային է։ Հիվանդանոցների և բժիշկների կողմից ներկայացվող տվյալների ավելի քան 99%-ը թվայնացված է:
Թիրախային խումբ.
Քաղաքացիները կարող են մուտք գործել իրենց սեփական բժշկական գրառումները գերապահով առցանց պորտալի միջոցով և ընտրել, թե ով կարող է դիտել դրանք:
Իրականացման եղանակը.
Շատ առողջապահական ծառայություններ տրվում են առցանց՝ տեսախորհրդատվությունից մինչև էլեկտրոնային դեղատոմսերը: Ծառայությունները միջոլորտային են, ներառյալ մահվան մասին ծանուցումները: Օրինակ, երբ մահը գրանցվում է առցանց, ծանուցումները ավտոմատ կերպով ուղարկվում են տվյալ անձի աշխատավայր, հարկային գրասենյակ և բնակչության ռեգիստր:
Վերջնարդյունք.
Համակարգը չափազանց թափանցիկ է և առողջապահության ոլորտի մասնագետները կարող են հեշտությամբ շփվել պացիենտների հետ: Ավելին, պացիենտները իրավասու են «փակելու» և «բացելու» իրենց տվյալները՝ դրանով իսկ որոշելով, թե ով կարող է մուտք գործել դրանց։ Ծրագիրը նաև խիստ մարդակենտրոն է, ընդ որում քաղաքացիները նաև ներգրավված են համակարգի վերաբերյալ կարևոր որոշումների կայացման մեջ:
Ավելացված արժեք.
Համակարգի նախագծման հիմքում վստահելիությունն է։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը մուտք է գործում պացիենտի անձնական տվյալներ, նա պետք է գրանցվի։ Ոչ ոք չի կարող ստուգել բժշկական փաստաթղթերը միայն հետաքրքրասիրությունից ելնելով: Համակարգը ինտեգրում է քաղաքացիական գիտությունը՝ թվային ծառայությունների տեղեկատվական բազան հարստացնելու և որակյալ դարձնելու համար: