Back Սիրիացի փախստականների՝ բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունների բարելավում՝ Թուրքիա

Թուրքիան ընդունում է միլիոնավոր փախստականների, որոնց համար առողջապահական ծառայությունների մատչելիությանը խանգարում են մշակութային և լեզվական խոչընդոտները: Առողջապահական համակարգերի և առողջապահության ոլորտի մասնագետների նկատմամբ միգրանտների վստահության ամրապնդումը առանցքային բաղադրիչ է նրանց համար առողջապահական համակարգերի հասանելիությունը հեշտացնելու համար:


 Նպատակը և խնդիրները.

Թուրքիայի, ԵՄ-ի և ԱՀԿ-ի համատեղ ծրագրի նպատակն է սիրիացի փախստականներին ծանոթացնել թուրքական առողջապահական համակարգին, որպեսզի նրանք կարողանան բժշկությամբ զբաղվել Թուրքիայում և առողջապահական ծառայություններ մատուցել անմիջապես սիրիացի փախստականներին: Այդ առումով ծրագիրը նպաստում է սիրիացի փախստականների ինտեգրմանը թուրքական հասարակության մեջ և նրանց հնարավորություն է տալիս ծառայելու համայնքին: Այն օգնում է նաև մեղմել Թուրքիայի առողջապահական համակարգի բեռը։


 Թիրախային խումբ.

Ծրագիրն ուղղված է սիրիացի բուժաշխատողներին, որոնք կազմում են Թուրքիայում տեղակայված 3.7 միլիոն սիրիացի փախստականների մի մասը: Մասնավորապես, ծրագիրը նախատեսված է բժիշկների, բուժքույրերի, մանկաբարձների և բժշկական այլ մասնագետների համար։


 Իրականացման եղանակը.

Սիրիացի բուժաշխատողների հետ կապ է հաստատվում և նրանք անցնում են տեսական և գործնական վերապատրաստում երկրում ստեղծված յոթ ուսումնական կենտրոններից մեկում (Անկարա, Գազանթիպ, Շանլիուրֆա, Իզմիր և Մերսին), թուրք բուժմասնագետների կողմից: Նրանք անցնում են ադապտացիոն դասընթաց, որը մշակվել է ԱՀԿ-ի Թուրքիայի գրասենյակի կողմից: Covid-19-ի համաճարակի ժամանակ ուսուցումը տրամադրվում էր թվային եղանակով հատուկ մշակված հեռավար ուսուցման հարթակի միջոցով: Դասընթացը կազմված է մոդուլներից՝ հոգեկան առողջության, ոչ վարակիչ հիվանդությունների, վաղ մանկության զարգացման, աղետների ժամանակ հոգեսոցիալական աջակցության, բժշկական փաստաթղթավորման համակարգերի, մասնագիտական առողջության և աշխատանքի անվտանգության: Կենտրոնները նաև պատրաստում են թարգմանիչներ՝ բուժհաստատություններում որպես մշակութային միջնորդներ ծառայելու համար: Վերջում սիրիացի բժշկական մասնագետները թույլտվություն են ստանում աշխատելու Թուրքիայի առողջապահական համակարգում:


 Վերջնարդյունք.

Ծրագրի մեկնարկից ի վեր նրանում ընդգրկվել են հազարավոր բուժաշխատողներ: Ծրագրի շրջանակներում մշակվել են ուսումնական նյութեր, որոնք օգտագործվել են նաև հոգեկան առողջության հարցերով թուրք մասնագետների վերապատրաստման համար: 


 Ավելացված արժեք.

Թուրքիայում սիրիացի բժշկական մասնագետներին աշխատանքի ներգրավումը կարևոր դեր է խաղում բուժօգնության հասանելիությանը խոչընդոտող լեզվական և մշակութային տարբերությունները չեզոքացնելու հարցում: Նրանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը և ինտեգրումը Թուրքիայի հասարակությունում փախստականներին մասնագիտական աշխատանքի հնարավորություն և լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն են ընձեռում: Դա թույլ տվեց բարելավել առողջապահական համակարգի մշակութային բազմազանությունը և նպաստեց տեղական մակարդակում կայունության ձևավորմանը: Այն թույլ տվեց նաև բարելավել սիրիացի փախստականների առողջապահական գրագիտությունը:

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Ներբեռնել ուղեցույցը

 Ուղեցույցի ամբողջական տարբերակը

Health literacy good practices
Access to appropriate care
Access to digital spaces
Access to valid health information
Communication between individuals
Health literacy policy, mobilisation and capacity building
Shared decision-making
Country
Albania
Andorra
Armenia
Austria
Azerbaijan
Belgium
Bosnia and Herzegovina
Bulgaria
Croatia
Cyprus
Czech Republic
Denmark
Estonia
Finland
France
Georgia
Germany
Greece
Hungary
Iceland
International
Ireland
Italy
Latvia
Liechtenstein
Lithuania
Luxembourg
Malta
Monaco
Montenegro
North Macedonia
Norvège
Pays-Bas
Poland
Portugal
Republic of Moldova
Romania
San Marino
Serbia
Slovak Republic
Slovenia
Spain
Sweden
Switzerland
Türkiye
Ukraine
United Kingdom
Reset Filter