Back Մեկնարկեց կենսաէթիկայի հիմնական սկզբունքների վերաբերյալ HELP դասընթացների շարքը

Մեկնարկեց կենսաէթիկայի հիմնական սկզբունքների վերաբերյալ HELP դասընթացների շարքը

2023 թվականի ապրիլի 26-ին տեղի ունեցավ Կենսաէթիկայի հիմնական սկզբունքների վերաբերյալ HELP մասնագիտացված դասընթացի մեկնարկային միջոցառումը՝ իրավաբանների և առողջապահական ոլորտի մասնագետների՝ մասնավորապես առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչների, ինչպես նաև բժիշկների և առողջապահության ոլորտի այլ մասնագետների, փաստաբանների մասնակցությամբ։  

Դասընթացի հիմնական նպատակը իրավաբանների և առողջապահության ոլորտի մասնագետների կարողությունների զարգացումն է կենսաէթիկայի ոլորտում մարդու իրավունքների հիմնական սկզբունքների վերաբերյալ։  

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու կենսաէթիկայի բաժնի  ղեկավար Լորանս Լվոֆֆը։ 

Կենսաէթիկայի ոլորտում Եվրոպայի խորհրդի կատարած աշխատանքների, մասնավորապես, Օվիեդոյի կոնվենցիայի և լրացուցիչ արձանագրությունների ընդհանուր ներկայացումից հետո մասնակիցներին ներկայացվեց HELP ծրագիրը, ինչպես նաև HELP դասընթացների առցանց հարթակը։ 

Դասընթացը առաջիկա ամսվա ընթացքում վարելու  են HELP ծրագրի ազգային հավաստագրում ունեցող դասընթացավարներ Կարինե Աբրահամյանը և Միքայել Խաչատրյանը։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագրեր։ 

Դասընթացը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ Գործողությունների ծրագրի շրջանակներում։
 

26 ապրիլի 2023 թ
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page