Back Մեկնարկեց կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հիմնական սկզբունքների վերաբերյալ HELP դասընթացների շարքը

Մեկնարկեց կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հիմնական սկզբունքների վերաբերյալ HELP դասընթացների շարքը

2023 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հիմնական սկզբունքների վերաբերյալ HELP մասնագիտացված դասընթացի մեկնարկային միջոցառումը՝ իրավաբանների և առողջապահական ոլորտի մասնագետների՝ մասնավորապես ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի, արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչների, ինչպես նաև բժիշկների և առողջապահության ոլորտի այլ մասնագետների, փաստաբանների մասնակցությամբ։  

Դասընթացի հիմնական նպատակը իրավաբանների և առողջապահության ոլորտի մասնագետների կարողությունների զարգացումն է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հիմնական սկզբունքների վերաբերյալ։  

Կենսաէթիկայի ոլորտում Եվրոպայի խորհրդի կատարած աշխատանքների, մասնավորապես, Օվիեդոյի կոնվենցիայի և լրացուցիչ արձանագրությունների ընդհանուր ներկայացումից հետո մասնակիցներին ներկայացվեց HELP ծրագիրը, ինչպես նաև HELP դասընթացների առցանց հարթակը։ 

Դասընթացը առաջիկա ամսվա ընթացքում վարելու  են HELP ծրագրի ազգային հավաստագրում ունեցող դասընթացավարներ Կարինե Աբրահամյանը և Աննա Մկրտումյանըs։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագրեր։ 

Դասընթացը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ Գործողությունների ծրագրի շրջանակներում։

23 September 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page