Նպատակը և խնդիրները.
Տեղեկատվություն ստանալը հասարակության մասին, որտեղ դուք ապրում եք, և գիտելիքներ ստանալն այն մասին, թե ինչպես հոգ տանել ձեր առողջության մասին, հասարակության մեջ հաջող ինտեգրման գրավականն է: Այն ողջ Շվեդիայում աշխատող քաղաքացիական և առողջապահական հաղորդակցման մասնագետների համար առաջնորդող սկզբունք է։
MILSA-ն գիտելիքի վրա հիմնված միգրացիայի և առողջապահության աջակցության հարթակ է, որը զբաղվում է շվեդական հասարակություն նոր ժամանած միգրանտների առողջության բարելավմանը և ներառական ընդունմանը նպաստող մեթոդաբանական ուղեցույցների մշակմամբ:
MILSA կրթական հարթակը ազգային նախաձեռնություն է քաղաքացիական և առողջապահական հաղորդակցման մասնագետների համար, որը կենտրոնանում է կրթության, փորձի փոխանակման և ցանցերի ստեղծման վրա: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական սոցիալական հիմնադրամի և Շվեդիայի առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ: Ծրագիրը համագործակցում է համալսարանների և տարբեր ոլորտների փորձագետների, շրջանների վարչական խորհուրդների, մարզերի, քաղաքապետարանների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ ներպետական և միջազգային մակարդակներում:
MILSA-ի շրջանակներում հետազոտական աշխատանքն ուղղված է նոր ժամանած միգրանտների ինտեգրման համակարգին և կարիքներին, և այն իրականացվում է տարբեր համալսարանների և նոր ժամանած միգրանտների հետ աշխատող բազմաստիճան գործակալությունների հետ լայն համագործակցության միջոցով: Աշխատանքը հիմնված է առողջապահության ոլորտի նկատմամբ լայն մոտեցման վրա, ներառյալ այնպիսի թեմաներն, ինչպիսիք են հասարակության մասնակցությունը և իրավազորումը, հոգեկան առողջությունը և բարօրությունը, բնակարանային խնդիրները, տնտեսական սթրեսը, վստահությունը և հավատարմությունը:
Թիրախային խումբ.
Ողջ երկրում մոտ 200 հաղորդակցողներ տարբեր լեզուներով ապահովում են քաղաքացիական կողմնորոշումն ու առողջապահական հաղորդակցությունը: MILSA-ի կրթական ծրագիրը տևում է մոտ 18 ամիս և ընդգրկում է կյանքի տարբեր ասպեկտներին վերաբերող 22 կարևորագույն թեմաներ:
Մի քանի բուհերի դասախոսներ, փորձագետների հետ միասին, պատասխանատու են կրթական ծրագրի ձևավորման համար, որն իրականացվում է հիմնականում հեռակա կարգով՝ համալրված գործնական պարապմունքներով և անմիջական հանդիպումներով։
Իրականացման եղանակը.
Քաղաքացիական և առողջապահական հաղորդակցողների համար միասնական կրթություն տրամադրելուց բացի, MILSA-ն թողարկում է քաղաքացիական և առողջապահական հաղորդակցության դասագրքեր և հաղորդակցողների համար մեթոդաբանական ձեռնարկ: Դասագրքերը հիմնված են ներպետական քաղաքացիական կողմնորոշման կանոնակարգի վրա և նպատակ ունեն ապահովել առարկայական ոլորտների ավելի խորը պատկերացում: Մեթոդաբանական ձեռնարկը նախատեսված է լսարանում հաղորդակցվողներին գործնական աջակցության տրամադրելու համար։ Օրինակ, այն ներկայացնում է, թե ինչպես ստեղծել անվտանգ միջավայր դասարանում, ինչպես ապահովել, որ մասնակիցները ստանան և հասկանան հաղորդվող տեղեկատվությունը, ինչպես մոտենալ և քննարկել զգայուն թեմաները, և որոնք են հաղորդակցվողի դերի սահմանափակումները:
Վերջնարդյունք.
MILSA կրթական հարթակը հաղորդակցողների և միգրացիայի, առողջության և ինտեգրման հարցերով աշխատող այլ մասնագետների միջև ստեղծում է ցանցի, համագործակցության և փորձի փոխանակման շրջանակ:
Ավելացված արժեք.
MILSA կրթական հարթակում աշխատանքը հիմնված է նոր ժամանած միգրանտների համար եզակի ներուժի և ինտեգրման, աշխատանքի և առողջության հնարավորությունների քաղաքացիական կողմնորոշման ապահովման վրա:
MILSA. Միգրացիայի և առողջապահության աջակցության հարթակ՝ Շվեդիա