Back «Իմ առողջական տարածքը»՝ պացիենտներին իրավազորում իրենց առողջական տվյալների կառավարման հարցում՝ Ֆրանսիա

 Նպատակը և խնդիրները.

Նպատակն է հասանելի դարձնել միասնական թվային պորտալը սոցիալական ապահովության համակարգին առնչվող բոլոր անձանց: Պորտալը տվյալներ է ստանում անմիջապես բժշկական մասնագետներից՝ նրանց կողմից օգտագործվող ծրագրաշարի հետ փոխգործակցության համակարգի միջոցով: Ծրագիրը օգտվողներին հնարավորություն է տալիս ավելի լավ վերահսկել և կառավարել իրենց առողջությունը: Ընդհանուր նպատակն է բարելավել բժշկական օգնությունը փաստաթղթերի կենտրոնացման միջոցով (խուսափելով կորստից և բացթողումից), բարելավել առողջապահական մասնագետների միջև համակարգումը (որոնք իրավասու են մուտք գործել պացիենտների բուժման պատմությունը) և բարձրացնել թվային իրազեկվածությունը բոլոր օգտատերերի շրջանում հատուկ աջակցության համակարգի միջոցով):


 Թիրախային խումբ.

Ծրագիրն ուղղված է սոցիալական ապահովության համակարգին առնչվող բոլոր մարդկանց, և միակ բանը, որ նրանց անհրաժեշտ է դրանից օգտվելու համար դա առողջապահական ապահովագրության քարտն է։ Ծրագրի շահառուներն են ավելի քան 60 միլիոն օգտատերերը, որոնց համար հաշվի ստեղծումը ավտոմատ է՝ օգտատիրոջը թողած այն չեղարկելու հնարավորությամբ:


 Իրականացման եղանակը.

«Իմ առողջական տարածքը» ծրագիրը առողջապահության նախարարության, Assurance Maladie բժշկական ապահովագրական ըմկերության, առողջապահության ոլորտի մասնագետների, ծրագրային ապահովման հրատարակիչների, պացիենտների միավորումների և առողջապահական համակարգի օգտատերերի միջև երկխոսության արդյունք է: Այն կառուցված է չորս հիմնական բաղադրիչների շուրջ. 1) առողջապահության ոլորտի մասնագետների և պացիենտի կողմից լրացվող ընդհանուր բժշկական քարտ. 2) անվտանգ հաղորդագրությունների համակարգ՝ առողջապահական մասնագետների հետ ապահով հաղորդակցման համար. 3) օրագիր, որտեղ նշված են բժշկական նշանակումները. և 4) ծառայությունների կատալոգ, որը հղում է կատարում մի քանի հավելվածների: «Իմ առողջական տարածքը» ծրագրում պարունակվող փաստաթղթերի հասանելիությունն ամբողջությամբ պացիենտ հայեցողությամբ է և անհրաժեշտության դեպքում այն կարող է փաստաթուղթը թաքցնել կամ «արգելափակել» առողջապահական մասնագետին: Ծրագիրը շրջանառության մեջ դնելուց հետո բոլոր օգտատերերի համար մշակվեց աջակցության ռազմավարություն՝ կենտրոնանալով թվային միջավայրից առավել հեռու գտնվողների վրա (թվային ոլորտի մասնագետների իրազեկվածության բարձրացում և ուսուցում, մարզերում թվային միջնորդության ռազմավարությանը նվիրված հրապարակումների ֆինանսավորում): 

Միավորումների և ընկերությունների հետ համատեղ ձևավորվել են բազմաթիվ գործընկերություններ, և վարչական աջակցության բոլոր գրասենյակների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ:


 Վերջնարդյունք.

«Իմ առողջական տարածքը» ծրագրի ներդրումը ներկայումս շարունակվում է։ Բոլոր ֆրանսիացիները ծանուցվել են իրենց հաշիվը ստեղծելու մասին՝ վեց շաբաթվա ընթացքում այն չեղարկելու հնարավորությամբ։ Հաշիվների ավտոմատ ստեղծումը կավարտվի 2022 թվականի հուլիսին։ Ծրագիրն արդեն օգտագործվում են բազմաթիվ մարդիկ, ընդ որում բուժաշխատողների կողմից օգտագործվող ծրագրային ապահովումը ներկայումս համատեղելի է համապատասխան ոլորտում աշխատանքրի համար (դեղատներ, բժշկական լաբորատորիաներ, ճառագայթաբանություն և այլն):


 Ավելացված արժեք.

«Իմ առողջական տարածքը» ծրագիրը եզակի գործիք է, որն օգտագործվում է առողջապահական շղթայի բոլոր դերակատարների կողմից, գտնվելով պացիենտի հսկողության տակ: Այն մշակվել է քաղաքացիների (քաղաքացիական հանձնաժողովի ստեղծում), առողջապահության ոլորտի մասնագետների, ծրագրային ապահովման մասնագետների և առողջապահական համակարգի օգտատերերի հետ համատեղ, որոնք նաև աջակցություն են ստանում՝ սովորելու համար, թե ինչպես օգտագործել այն: Սա առաջին դեպքն է, երբ պետությունն առաջարկում է թվային ծրագիր՝ թվային ներառականության ռազմավարության հետ համատեղ: Վերջում նշենք, որ գործիքը համապատասխանում է բարձր էթիկական և իրավական պահանջներին:


 «Իմ առողջական տարածքը»՝ պացիենտներին իրավազորում իրենց առողջական տվյալների կառավարման հարցում՝ Ֆրանսիա

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Ներբեռնել ուղեցույցը

 Ուղեցույցի ամբողջական տարբերակը

Health literacy good practices
Access to appropriate care
Access to digital spaces
Access to valid health information
Communication between individuals
Health literacy policy, mobilisation and capacity building
Shared decision-making
Country
Albania
Andorra
Armenia
Austria
Azerbaijan
Belgium
Bosnia and Herzegovina
Bulgaria
Croatia
Cyprus
Czech Republic
Denmark
Estonia
Finland
France
Georgia
Germany
Greece
Hungary
Iceland
International
Ireland
Italy
Latvia
Liechtenstein
Lithuania
Luxembourg
Malta
Monaco
Montenegro
North Macedonia
Norvège
Pays-Bas
Poland
Portugal
Republic of Moldova
Romania
San Marino
Serbia
Slovak Republic
Slovenia
Spain
Sweden
Switzerland
Türkiye
Ukraine
United Kingdom
Reset Filter