Back Էլեկտրոնային առողջապահության պորտալ՝ Դանիա

  Նպատակը և խնդիրները.

Գոյություն ունի արդյունաբերական մասնատվածությունը հաղթահարելու և համագործակցությունն ավելացնելու հրատապ անհրաժեշտություն՝ պացիենտակենտրոն և ծախսարդյունավետ մոդել կառուցելու համար: Դանիան եղել է առողջապահական ծառայությունների ոլորտում բազմաթիվ ՏՏ նախաձեռնությունների առաջնագծում: Այս նախաձեռնությունների մեծ մասը հիմնված է ընդհանուր ենթակառուցվածքի վրա: Դանիայի էլեկտրոնային առողջապահության ազգային պորտալը, որը հայտնի է որպես sundhed.dk («sundhed» նշանակում է «առողջություն») օգնում է Դանիայի առողջապահության ոլորտի օպտիմալացմանը:


  Թիրախային խումբ.

Sundhed.dk-ն հանրային, ինտերնետային պորտալ է, որը հավաքում և տարածում է առողջապահական տեղեկատվություն քաղաքացիներից և առողջապահության ոլորտի մասնագետներից:

Sundhed.dk-ն հասանելի է Դանիայի բոլոր քաղաքացիներին՝ հնարավորություն տալով պացիենտներին շփվել, նրանց և նրանց ընտանիքներին տրամադրել ճիշտ և թարմացվող առողջապահական տեղեկատվություն՝ ծառայությունները դարձնելով մատչելի, բաց և ճանաչելի: Յուրաքանչյուր քաղաքացի ունի իր անձնական էջը (հասանելի է անձը հաստատելու դեպքում), որն արտացոլում է տվյալ անձի բնութագիրը:


  Իրականացման եղանակը.

Sundhed.dk-ն Դանիայի հանրային առողջապահության բոլոր մարմինների միջև հաստատված գործընկերության օրինակ է: Հարթակի հիմքում գործառութային և անհատականացված կարգավորելի պորտալի միջավայրն է: Պորտալը տեղեկատվություն է տրամադրում օգտատերերի մեծաթիվ խմբերի` բժիշկների, բուժաշխատողների, դեղագործների, ատամնաբույժների, քրոնիկ հիվանդների, այն հաճախակի կամ հազվադեպ օգտագործող մարդկանց և այլն: Յուրաքանչյուր օգտատերերի խումբ ունի հատուկ պահանջներ՝ կապված իրեն անհրաժեշտ տեղեկատվության և դրա ներկայացման ձևի հետ: Այդ բոլոր օգտատերերի խմբերը կարգավորելու համար անհրաժեշտ են գրեթե 100 տարբեր հավելվածներ, որոնք թարմացվում են երեք ամիսը մեկ:


  Վերջնարդյունք.

Sundhed.dk-ն դանիական առողջապահական ծառայությունը սահմանափակ օգտատերերի խմբերից բաղկացած անկախ, անհատական լուծումների և տվյալների բազաների տեղեկատվական կղզիներից վերածել է մի կառույցի, որը հիմնված է միասնական լուծումների համատեղ օգտագործման և տվյալների փոխանակման վրա: Հաշվի առնելով անձնական նույնականացման միջոցով պորտալ մուտք գործող յուրաքանչյուր անձի շահերը, պորտալը կառուցվել է այնպես, որ նյութի ներկայացումը հարմարեցվի օգտատերերի կարիքներին՝ ինտեգրելով տեխնոլոգիական տեղեկատվության մի քանի ուղիները մեկում:


  Ավելացված արժեք.

Պորտալների տեղեկատվության և ծառայությունների շրջանակն ապացուցել է, որ հնարավոր է աշխատել ոլորտային սահմաններից և մասնագիտացված ոլորտներից դուրս՝ օգտատիրոջը ներկայացնելու մեկ մուտքի կետ, որն ապահովում է ընդհանուր պատկերացում և ուղղորդում նրան դեպի համապատասխան տեղեկատվություն և ծառայություններ: Այդպիսով, Sundhed.dk-ն ինտեգրում է համակարգեր, որոնք հատուկ են դանիական առողջապահական ծառայությանը, ընդ որում տարածաշրջանային կամ նեպետական առողջապահական ծառայությունները կամ բոլորովին այլ ոլորտներ կամ բնագավառները կստանան նմանատիպ առավելություններ՝ օգտագործելով թափանցիկություն կառուցելու և տեղեկատվության ու համակարգերի փոխանակելու հարցերում sundhed.dk-ից ձեռք բերված փորձը:


 Էլեկտրոնային առողջապահության պորտալ՝ Դանիա

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Ներբեռնել ուղեցույցը

 Ուղեցույցի ամբողջական տարբերակը

Health literacy good practices
Access to appropriate care
Access to digital spaces
Access to valid health information
Communication between individuals
Health literacy policy, mobilisation and capacity building
Shared decision-making
Country
Albania
Andorra
Armenia
Austria
Azerbaijan
Belgium
Bosnia and Herzegovina
Bulgaria
Croatia
Cyprus
Czech Republic
Denmark
Estonia
Finland
France
Georgia
Germany
Greece
Hungary
Iceland
International
Ireland
Italy
Latvia
Liechtenstein
Lithuania
Luxembourg
Malta
Monaco
Montenegro
North Macedonia
Norvège
Pays-Bas
Poland
Portugal
Republic of Moldova
Romania
San Marino
Serbia
Slovak Republic
Slovenia
Spain
Sweden
Switzerland
Türkiye
Ukraine
United Kingdom
Reset Filter