Back Մարդու իրավունքների եվրոպական ստանդարտների շուրջ փորձի փոխանակումը ազգային օրենսդրական շրջանակի եւ ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման հիմք

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ ԱԺ մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի համար կազմակերպված ուսումնական այցը ամրապնդեց մասնագետների կարողություններն ու գիտելիքները մարդու իրավունքների եվրոպական ստանդարտների վերաբերյալ
Մարդու իրավունքների եվրոպական ստանդարտների շուրջ փորձի փոխանակումը ազգային օրենսդրական շրջանակի եւ ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման հիմք

Մարդու իրավունքների եվրոպական չափանիշների վերաբերյալ փոխանակումները ամրապնդում են Հայաստանի մարդու իրավունքների համակարգն ու ինստիտուտները

Որպես Եվրոպայի խորհրդի գործունեության մի մաս՝ մարդու իրավունքների շրջանակներում և ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնման նպատակով՝ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի մասնագետներից կազմված պատվիրակությունն այցելեց Ստրասբուրգ և Փարիզ՝ Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ քննարկելու մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական շրջանակը՝ փախստականների ու միգրանտների, ինչպես նաև կենսաբժշկության մեջ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Ստրասբուրգում մասնակիցները համատեղ հանդիպումներ ունեցան ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության և Իրավաբանների համար մարդու իրավունքների կրթության ծրագրի (HELP) ներկայացուցիչների հետ:

Քննարկման ընթացքում շեշտը դրվել է հատկապես փախստականների պաշտպանության և կենսաբժշկական ոլորտներում մարդու իրավունքների վրա:
Այցի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչներին ընձեռնվեց հնարավորություն կիսելու փորձով Եվրոպայի խորհրդի մարմինների հետ: Քննարկումների ընթացքում նաև ուսումնացիրվեցին, թե ինչպես են Հայաստանում իրականացվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն ու չափանիշները: Քննարկումների շրջանակում անդրադարձ կատարվեց նաև այնպիսի առանցքային հարցերի, ինչպիսիք են փախստականների պաշտպանությունը և կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքները:

Փորձի փոխանակումները վերաբերում էին նաև Ուկրաինայում ներքին տեղահանության արդյունքում ձեռք բերված մոտեցումներին ու պրակտիկային, Օվյեդոյի կոնվենցիայում ուրվագծված իրավունքներին, փախստականների և միգրանտների առողջապահական հասանելիությանը և առողջապահության ոլորտում խտրականությունը վերացնելու հանդեպ ջանքերին:

Վերոհիշյալ հարցերը հատկապես կարևոր էին՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց այժմ բախվում է Հայաստանը, և այդ թեմաների շուրջ փոխանակումները արժեքավոր պատկերացումներ տվեցին և խթանեցին երկխոսությունը թե՛ Հայաստանի, թե՛ ավելի լայն եվրոպական տարածաշրջանի վրա ազդող կարևորագույն հարցերի շուրջ:

Այս փոխանակումը ոչ միայն խորացրեց փոխըմբռնումը, այլ նաև խթանեց համագործակցությունը՝ լուծելու այս հրատապ մարտահրավերները:
Փարիզում Ֆրանսիայի իրավունքների պաշտպանի գրասենյակ կատարած այցի ընթացքում պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան քննարկելու Հայաստանի և Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի հիմնական նմանություններն ու տարբերությունները: Այս քննարկումները հարստացրեցին արդյունավետ ինստիտուցիոնալ մոտեցումների վերաբերյալ նրանց պատկերացումները:

Պատվիրակության անդամներն ընդգծեցին Եվրոպայի խորհրդի ծրագրերի կարևորությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի առաջխաղացման, մասնավորապես անձնակազմի կարողությունների զարգացման գործում։ Նրանք ընդգծեցին եզակի հնարավորությունը, որը ընձեռեց ճանաչողական այցը` պատկերացումներ ձեռք բերելու դատավճիռների կատարման և մարդու իրավունքների ազգային ինստիտուտների դերի վերաբերյալ դատավարական ասպեկտների, ինչպես նաև անփոխարինելի մասնագիտական ցանցերի և գիտելիքների փոխանակման մասին, որը կաջակցի նրանց հետագա գործունեությանը։

Այցը ձեռքբերում էր, քանի որ օգնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին և Ազգային ժողովին ավելի լավ հասկանալու Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների չափանիշները և մեխանիզմները, որոնք ուղղված են մարդու իրավունքների բարելավմանը, որպես Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցության և 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի մաս:
Այցը ոչ միայն ամրապնդեց կապերը Եվրոպայի խորհրդի հետ, այլև նպաստեց գիտելիքների հարուստ փոխանակմանը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների և հայ պաշտոնյաների միջև:

Այսպիսի համագործակցությունը կհանգեցնի Հայաստանում փախստականների իրավունքների պաշտպանության բարելավմանը և կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների զարգացմանն ուղղված հատուկ ռազմավարությունների ստեղծմանը: Ուսումնական այցը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» և «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրերի կողմից, որոնք իրականացվում են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակներում։
 

Strasbourg, France
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page