Նպատակը և խնդիրները.
Համատեղ որոշումների կայացումը գործընթաց է, որի ընթացքում բուժաշխատողը աշխատում է անձի հետ միասին՝ խնամքի վերաբերյալ որոշում կայացնելու համար: Այն ներառում է բուժման թեստերի և եղանակների ընտրություն՝ հիմնված ինչպես փաստացի տվյալների, այնպես էլ անձի անհատական նախասիրությունների, համոզմունքների և արժեքների վրա:
Թիրախային խումբ.
Բուժօգնության և գերազանցության ազգային ինստիտուտի (այսուհետ՝ ԲԳԱԻ) որոշումների կայացման օժանդակության հիմնական լսարանն այն մարդիկ են, որոնց ուղղված են այդ որոշումները (նաև նրանց խնամողները և հարազատները ըստ անհրաժեշտության) և նրանց բուժօգնության մեջ ներգրավված բժիշկները: Երկրորդական լսարանն այն կազմակերպություններն են, որոնք հանձնարարում կամ տրամադրում են բուժօգնությունը (այդ թվում՝ որոշումների կայացմանն օժանդակելու քաղաքականությունը և ուղիները), և կամավոր և համայնքային կազմակերպությունները (որոնք կարող են ուղղորդել նրանց դեպի մարդկանց, ում հետ նրանք աշխատում են):
Իրականացման եղանակը.
Որոշումների՝ նախապատվությունները հաշվի առնող սկզբունքները նրանք են, որտեղ անձի արժեքներն ու նախասիրությունները արժևորվում են: Դա տեղի է ունենում երբ.
Առկա է պացիենտի հետազոտման, բուժման կամ խնամքի երկու կամ ավելի տարբերակ, որոնք տալիս են նմանատիպ արդյունքներ, սակայն.
- դրանք պարունակում են տարբեր վնասներ և օգուտներ, որոնք մարդիկ կարող են տարբեր կերպ գնահատել,
- վնասների կամ օգուտների հավանականությունը կարող է տարբեր լինել,
- տարբերակների գործնականությունը տարբեր է (օրինակ՝ ընտրությունը բուժման և վիրաբուժության միջև է, կամ հսկողության պահանջները տարբեր են),
- մարդիկ կարող են հաշվի առնել, որ ցանկացած տարբերակի դեպքում վնասների ընդհանուր ռիսկերը գերազանցում են ընդհանուր օգուտները և հրաժարվել բուժումից:
կամ
- Պացիենտի հետազոտման, բուժման կամ խնամքի և «չբուժելու» տարբերակները միմյանց հավասարակշռում են։
Բուժման և խնամքի տարբերակների միջև ընտրություն կատարելու համար ԲԳԱԻ–ի կողմից մշակվել են տարբեր օժանդակ միջոցներ, որոնք օգնում են.
- ամփոփել լավագույն առկա տվյալները՝ կապված բուժման կամ խնամքի տարբերակների արդյունավետության, անվտանգության և գործնական ազդեցության հետ, և
- ներկայացնել տեղեկատվությունը հեշտ հասկանալի ձևով այն մարդկանց համար, որոնց ուղղված են այդ որոշումները (և նրանց խնամողներին, ըստ անհրաժեշտության)՝ առողջության կամ խնամքի մասնագետի աջակցությամբ, որպեսզի նրանք կարողանան համեմատել դրանց դրական և, բացասական կողմերը և այլընտրանքի տարբերակները:
Վերջնարդյունք.
Որոշումների կայացման օժանդակ միջոցները թույլ են տալիս մարդկանց քննարկել և փոխանակել տեղեկատվությունը: Դա մարդկանց թույլ է տալիս լավ պատկերացում ունենալ տարբեր տարբերակների օգուտների, վնասների և հնարավոր հետևանքների մասին: Համատեղ որոշումների կայացումը մարդկանց հնարավորություն է տալիս ընտրել նրանց կարիքներին համապատասխան բուժման և խնամքի եղանակը, որոշել շարունակել թե չշարունակել իրենց ընթացիկ բուժումը:
Ավելացված արժեք.
Համատեղ որոշումների կայացման գործիքները մարդկանց հնարավորություն են տալիս որոշել, թե որքանով են նրանք շահագրգռված ներգրավվել որոշումների կայացման մեջ: Այդուհանդերձ, մարդիկ որոշ դեպքերում նախընտրում են չմասնակցել առողջապահական մասնագետների հետ համատեղ որոշումների կայացմանը:
Համատեղ որոշումների կայացման գործիքներ և ուղեցույցներ՝ Մեծ Բրիտանիա