Back TANDEMplus: Ճգնաժամի շարժական աջակցություն և սոցիալական ցանցերի զարգացում Բելգիա

«TANDEMplus»-ը շարժական ճգնաժամային փոքր ծառայություն է, որն աջակցում է մարդկանց ճգնաժամի ժամանակ և կարճ ժամանակ անց: TANDEMplus-ի հիմնական նպատակն է օգնել մարդուն «(վեր)ակտիվացնել իր անձնական աջակցության ցանցը» (Նյութ 7)։ Այն ներառում է աջակցության տեսակի որոշումը, որը անձը կցանկանար ստանալ՝ ելնելով իր արտահայտած կարիքներից, և անձին համապատասխան մարդկանց կամ համայնքային ծառայությունների հետ կապելը: TANDEMplus-ը միջամտում է միայն կարճաժամկետ հիմունքներով, բացարձակապես ոչ հարկադրաբար, ընդ որում միջամտության միջին տևողությունը 29,5 օր է (“L’équipe mobile Tandemplus,” https://www.cbcs.be/L-equipe-mobile-Tandemplus [22/01/2021թ․-ի դրությամբ])։ Ըստ ծառայության հովանավոր հանդիսացող Human Rights Watch կազմակերպության․ (Hancock, 2019)․

TANDEMplus-ի առաջարկած միակ «բուժումն» աջակցությունն է՝ կանոնավոր տնային այցելությունների տեսքով՝ մարդկանց հույզերի և մտահոգությունների մասին զրուցելու նպատակով: Նրանք օգնում են մարդուն ճգնաժամի հաղթահարման ռազմավարություն գտնել և լուծել գործնական խնդիրները, որոնք նրան հասցրել են ճգնաժամի, լինի դա պարտքի խնդիր, օգնություն կենցաղային ծառայությունների համար վճարման հարցում, թե ընտանիքի անդամների հետ կապերի վերականգնում։ Նրանք նաև անձին ուղղորդում են սոցիալական աշխատողներին կամ այլ ծառայություններին: Աջակցությունը տրվում է միայն անձի լիակատար համաձայնությամբ՝ արտացոլելով TANDEMplus-ի հիմնական փիլիսոփայությունը՝ այն, որ անձը վերահսկում է իր կյանքը:

TANDEMplus-ը երկլեզու ծառայություն է (ֆրանսերեն և հոլանդերեն)։ Այն գործում է հիմնականում Բրյուսելի վատ սոցիալ-տնտեսական պայմաններում գտնվող շրջաններում և ուղղված է 18 տարեկանից բարձր մեծահասակներին, ովքեր ճգնաժամ են ապրում կամ դժվարանում են գտնել իրենց կարիքները բավարարող հոգեբուժական աջակցություն:

Արտաքին ծառայության աշխատակիցները զույգերով այցելում են զանգահարողին՝ իր տանը կամ իր ընտրած մեկ այլ վայրում: Հնարավորության դեպքում ծառայության հետ կապ հաստատած անձին խնդրում են ներկա գտնվել առաջին այցելությանը: Ցանկացած հանդիպումից առաջ միշտ անհրաժեշտ է համապատասխան անձի համաձայնությունը։

Ձեռնարկը կազմելու պահին ծառայությունն ուներ 8 արտագնա աշխատող: Անձնակազմի անդամներից չի պահանջվում մասնագիտական կրթություն հոգեկան առողջության ոլորտում, թեև նրանց մեծ մասն ունի հոգեկան առողջության գծով մասնագիտական փորձ: Հատուկ ուշադրություն է դարձվում անձնակազմի անդամի՝ հաղորդակցվելու, համագործակցելու, մարդամոտ լինելու, ստեղծագործելու և այլնի կարողության վրա: Ներկայումս թիմում ընդգրկված են կլինիկական հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, բուժքույրեր և մանկավարժներ։ Թիմն ունի մեկ հոգեբույժ։

Աջակցություն փնտրող մարդիկ կարող են զանգահարել թեժ գիծ, որը գործում է շաբաթվա ընթացքում ժամը 9:00-ից 15:00-ն: Թեժ գծի թիմի անձնակազմի առնվազն մեկ անդամ ունի հոգեկան առողջության ծառայություններից օգտվելու փորձ: Զանգերի գրեթե կեսն ավարտվում են տնային այցելությամբ, մինչդեռ մյուս զանգերը սովորաբար վերաբերում են տեղեկատվության փոխանակմանը, ուղղորդմանը և խորհրդին (Նյութ 7)։

Առաջին այցից հետո ծառայությունը իրականացնում է կանոնավոր տնային այցելություններ (շաբաթական միջինը 2-3 այց), ինչպես նաև կանոնավոր հեռախոսազանգեր (ժամը 9:00-ից 17:00-ի ընթացքում): TANDEMplus-ը չի նշանակում և չի տնօրինում հոգեմետ դեղամիջոցներ, ինչպես նաև մարդկանց չի ախտորոշում, փոխարենը փորձում է ուղիներ գտնել՝ լուծելու այն խնդիրները, որոնք մարդուն հասցրել են ճգնաժամի: Անձնակազմի անդամն այսպես է նկարագրում ծառայությունը. «Մեր աշխատանքը կայանում է նրանում, որ մարդու շուրջ հիմք է ստեղծվում, որը բավականաչափ ամուր է, որպեսզի նա շարունակի հոգեբանորեն առաջադիմել» (Նյութ 7)։

TANDEMplus-ի կարևոր կողմն այն է, որ այն միավորվում է այլ առողջապահական և սոցիալական ծառայությունների, համայնքային խմբերի և այլնի հետ՝ անձի համար երկարաժամկետ աջակցության համակարգ ստեղծելու համար: TANDEMplus-ը տասնյակ սոցիալական և առողջապահական ծառայությունների ավելի մեծ ցանցի մի մասն է («Partenaires Archief», Hermesplus [30/3/2021թ․-ի դրությամբ])։ TANDEMplus-ը ձգտում է ակտիվորեն կապ հաստատել աջակցության այլ համակարգերի հետ՝ խուսափելու ծառայությունների մասնատված տրամադրման իրավիճակից, որոնցում անձը պետք է միայնակ գտնվի:

Եթե ​​առկա է բռնության վտանգ, անձի հետ նախնական հանդիպումը անց է կացվում անվտանգ հասարակական միջավայրում: Եթե ​​ռիսկը չափազանց մեծ է, աջակցությունը դադարեցվում է։ Լ​լուրջ վտանգի դեպքում (անձի կամ այլոց համար), տվյալ անձի ընտանիքը կամ խնամք տրամադրողները տեղեկացվում են այն մասին, թե ինչպես նրանք կարող են ոչ հոժարակամմիջամտություն նախաձեռնել: Անհրաժեշտության դեպքում թիմը շարունակում է աշխատանքըլինել ճգնաժամային շրջանում և կարող է անձին ուղեկցել հիվանդանոց, եթե նա ցանկանա: TANDEMplus-ի թիմը հարկադիր հոսպիտալացում չի նախաձեռնում։ Որոշ դեպքերում պահանջվում է ոստիկանության միջամտություն, ինչը ժամանակավորապես դադարեցնում է TANDEMplus-ի ներգրավվածությունը։ TANDEMplus-ի քաղաքականությունն այն է, որ «խնամքը համատեղելի չէ ոստիկանության միջամտության հետ» (Նյութ 7)։

2019 թվականի գնահատման համաձայն՝ TANDEMplus-ի միջամտությունը ծառայությունների օգտագործողների 49%-ին կապել է Բրյուսելի ամբուլատոր խնամքի համակարգին՝ ներառյալ շարժական կառուցվածքային խնամքի և ամբուլատոր հաստատությունների, հոգեկան առողջության կենտրոնների, առողջապահական ծառայություններ մատուցողների, տնային խնամքի, անօթևաններին օգնության, խորհրդատվության և համակարգող ծառայություններ և այլ համայնքային կազմակերպություններ (Նյութ 7)։ 22TANDEMplus-ի կողմից կատարված ուղղորդումների 22%-ը եղել է ստացիոնար բուժօգնության համար՝ հոգեբուժական հիվանդանոցում կամ ընդհանուր հիվանդանոցի հոգեկան առողջության բաժանմունքում: Մնացած անձինք չեն ուղղորդվել այլ ծառայությունների այն ​​պատճառով, որ նրանք դա չեն ցանկացել կամ կապ չեն պահպանել TANDEMplus-ի հետ (Նյութ 7)։

Ըստ Human Rights Watch-ի՝ ծրագրում ընդգրկվելը ծառայությունից օգտվող մարդկանց համար ամբողջովին անվճար է (Hancock, 2019)։ Ավելին, նրանց անունները չեն գրանցվում, նրանք բժշկական ապահովագրություն կամ անձը հաստատող փաստաթուղթ ունենալու կարիք չունեն, և ցանկության դեպքում կարող են մնալ բացարձակ անանուն:

Human Rights Watch-ը նաև իրականացրել է ծախսարդյունավետության վերլուծություն և նշել, որ հոգեկան առողջության կենտրոնում կամ ընդհանուր հիվանդանոցում մնալու համեմատ՝ TANDEMplus-ի կողմից տրամադրվող տնային աջակցության տեսակն տնտեսապես ավելի ձեռնտու է (Hancock, 2019)։

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page