Back Եվրոպայի խորհուրդը շարունակում է հոգեբանական աջակցություն տրամադրել փախստական բուժաշխատողներին

Բժիշկ-պացիենտ արդյունավետ փոխհարաբերությունների հոգեբանական ասպեկտի վերաբերյալ վերապատրաստման դասընթացը կամրապնդի բուժաշխատողների մասնագիտական և համագործակցային հմտությունները, ինչպես նաև կզարգացնի սեփական բարդ զգացմունքները կառավարելու նրանց կարողությունը:
Եվրոպայի խորհուրդը շարունակում է հոգեբանական  աջակցություն տրամադրել փախստական բուժաշխատողներին

Եվրոպայի խորհրդի կողմից շարունակվում է առաջնահերթություն մնալ փախստական բուժաշխատողներին հոգեբանական աջակցություն տրամադրումը 2023թ. սեպտեմբերին Ղարաբաղի փախստականների ներհոսքից հետո։ Հոգեբանական աջակցությունը նպատակ ունի անդրադառնալու 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ բուժաշխատողների՝ որպես առաջնագծի աշխատողների փորձին, ինչպես նաև հասցեագրելու նոր միջավայրին հարմարվելու նրանց մարտահրավերները: 

Որպես հոգեբանական աջակցության միջոցառումների մաս՝ Եվրոպայի խորհուրդը վերապատրաստման դասընթացներ է իրականացնում փախստական բուժաշխատողների հատուկ կարիքներին արձագանքելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի հետ սերտ համագործակցությամբ՝ աջակցելով Հայաստանի կառավարությանը Ղարաբաղի բուժաշխատողներին Հայաստանի առողջապահական համակարգին ինտեգրելու ջանքերում։ 

2024 թվականի սեպտեմբերի 14-15-ին շուրջ 20 փախստական բուժաշխատողներ  Աղվերանում մասնակցեցին կարողությունների զարգացման դասընթացի: Դասընթացը նվիրված էր բժիշկ-պացիենտ հաջող փոխհարաբերություններ ստեղծելու թեմային: Դասընթացի ընթացքում քննարկվեցին արդյունավետ հաղորդակցման մեթոդները, արդյունավետ հաղորդակցման նախադրյալները, հուզական գրագիտությունը և դրա դերը հաջող փոխհարաբերություններ ստեղծելու գործում:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի պատասխանատու Նաիրա Մելիքսեթյանը և ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Լիլիթ Հարությունյանը: Կողմերը ընդգծեցին նման դասընթացների կարևորությունը՝ բուժաշխատողների սոցիալական ինտեգրման տեսանկյունից։ 

Միջոցառման ընթացքում փախստական բուժաշխատողները ծանոթացան պացիենտների հետ արդյունավետ հաղորդակցման նրբություններին: Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին բարդ պացիենտների հետ շփվելու ընթացքում առաջացող դժվարությունները լուծելու գործիքներ և միևնույն ժամանակ ամրապնդեցին սեփական հույզերը բացահայտելու և ինտեգրման ճանապարհին սեփական բարդ զգացմունքները հաղթահարելու իրենց կարողությունը:

Կարողությունների զարգացման դասընթացները կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝  «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ II» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակներում։

14-15 September 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page