2023թ. սեպտեմբերին Ղարաբաղի փախստականների ներհոսքից հետո Եվրոպայի խորհրդի կողմից առաջնահերթություն է տրվել բուժաշխատողների հոգեբանական աջակցության տրամադրմանը։ Փախստական բուժաշխատողների հոգեբանական կարիքները բացահայտելու և համապատասխանաբար դրանց արձագանքելու նպատակով իրականացվել է կարիքների գնահատում։
Որպես հոգեբանական աջակցության միջոցառումների մաս՝ Եվրոպայի խորհուրդը կարիքների գնահատման արդյունքների հիման վրա մշակել է վերապատրաստման դասընթացներ, որոնք իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի հետ սերտ համագործակցությամբ՝ աջակցելով Հայաստանի կառավարությանը՝ Ղարաբաղի բուժաշխատողներին Հայաստանի առողջապահական համակարգին ինտեգրելու ջանքերում։
2024 թվականի օգոստոսի 24-25-ին շուրջ 50 փախստական բուժաշխատողներ մասնակցեցին կարողությունների զարգացման հերթական դասընթացին, որի նպատակն էր նպաստել բժիշկ-պացիենտ հարաբերություններում մասնագետների կարողությունների կատարելագործումը և դրանով իսկ խթանել մասնագիտական առաջընթացը ու մասնագիտական դեֆորմացիան, ինչպես նաև արդյունավետ հանրային խոսքի և առողջապահական թեմաներով բանավեճերի հմտությունների զարգացումը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի ավագ պատասխանատուՄերի Կատվալյանը և ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական Կարեն Բազիյանը: Կողմերը կարևորեցին Ղարաբաղի բուժաշխատողների սոցիալական ինտեգրման ճանապարհին շարունակական աջակցության անհրաժեշտությունը և այդ գործընթացում նման դասընթացների առաջնահերթությունը։
Կարողությունների զարգացման դասընթացը բաղկացած էին արդյունավետ հաղորդակցության, ինչպես նաև հանրային խոսքի վերաբերյալ նիստերից:
Դասընթացների ընթացքում հուզական գրագիտության, հաղորդակցման մեթոդների և հանրային խոսքի հմտությունների մասին թեմաները շոշափվել են թե՛ տեսական, թե՛ գործնական տեսանկյուններից։ Դասըթնացի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին գործիքներ, որոնք կօգնեն նվազեցնել հաղորդակցման գործընթացում առաջ եկող անախորժությունները, հզորազնել «դժվար» զրույցների, սեփական բարդ ապրումների հետ գործ ունենալու կարողությունները և ընդհանուր առմամբ կբարելավեն բուժաշխատող-պացիենտ հաղորդակցությունը։
Կարողությունների զարգացման դասընթացները կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ II» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակներում։