Back Բուժաշխատողներին հոգեբանական աջակցության տրամադրումը Եվրոպայի խորհրդի ուշադրության կենտրոնում

Կարողությունների զարգացման երկօրյա դասընթացի ընթացքում փախստական բուժաշխատողներն ամրապնդել են իրենց գիտելիքներն ու հմտությունները պացիենտակենտրոն հաղորդակցության և փափուկ հմտությունների վերաբերյալ
Բուժաշխատողներին հոգեբանական աջակցության տրամադրումը Եվրոպայի խորհրդի ուշադրության կենտրոնում

Բուժաշխատողների շրջանում մասնագիտական այրումը առանցքային խնդիր է, իսկ արտակարգ իրավիճակներում այդ խնդիրն առավել արտահայտիչ է դառնում։ Որպես առողջապահական արտակարգ իրավիճակներում առաջամարտիկներ՝ բուժաշխատողները ոչ միայն հոգ են տանում պացիենտների առողջության մասին, այլ նաև իրենց վրա են կրում արտակարգ իրավիճակների հոգեբանական ծանր բեռը։ 

Հաշվի առնելով Ղարաբաղի բուժաշխատողների հոգեբանական և զգայական ահռելի բեռը, Եվրոպայի խորհուրդը, որպես Հայաստանում փախստականների հոսքին իր համապարփակ արձագանքման փաթեթի մաս, և նպատակ ունենալով աջակցել ՀՀ կառավարությանը՝ Ղարաբաղի բուժաշխատողներին՝ Հայաստանի առողջապահական համակարգում ինտեգրելու ջանքերում, սերտ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի հետ, մշակել է միջոցառումների շարք՝ ուղղված բուժաշխատողներին հոգեբանական աջակցության ապահովման վրա: 

Պացիենտակենտրոն հաղորդակցության և փափուկ հմտությունների վերաբերյալ կարողությունների զարգացման երկօրյա դասընթացի շրջանակներում 2024 թվականի հուլիսի 27-28-ին շուրջ 35 բուժաշխատողներ հնարավորություն ունեցան հարստացնել իրենց գիտելիքները։  
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանը և ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական Կարեն Բազիյանը։ Կողմերն ընդգծեցին կարողությունների զարգացման այս դասընթացների կարևորությունը Ղարաբաղի բուժաշխատողների՝ ՀՀ առողջապահական համակարգին ինտեգրվելու գործընթացին նպաստելու տեսանկյունից։
Միջոցառումը մշակված էր՝ բուժաշխատողներին ապահովելու գիտելիքներով և հմտություններով՝ իրենց հոգեկան առողջության մասին հոգ տանելու, ինչպես նաև գործընկերներին և պացիենտներին աջակցելու համար։ Եվրոպայի խորհրդի ազգային և միջազգային փորձագետները ներկայացրեցին պացիենտակենտրոն հաղորդակցության, արդյունավետ ինքնաներկայացման, ինչպես նաև առողջապահական հարցերի շուրջ արդյունավետ հանրային քննարկումների առանձնահատկությունները։ 

Առաջնային նպատակ ունենալով բուժաշխատողներին ապահովելու հիմնական գիտելիքներով և հմտություններով՝ կարողությունների զարգացման այս նախաձեռնությունը նաև ընդլայնեց նրանց մասնագիտական ցանցը՝ դրանով իսկ նպաստելով նրանց սոցիալական ինտեգրմանը:

Կարողությունների զարգացման դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝  «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակներում։

27-28 July 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page