Back Առողջապահական գրագիտության առաջնորդի գործիքակազմ՝ Միացյալ Նահանգներ

 Նպատակը և խնդիրները.

Առողջապահական գրագիտության առաջնորդի գործիքակազմը առաջարկել է Հորովիցի կենտրոնը՝ Նեբրասկայի Տեղական առողջապահության տնօրենների միավորման հետ համատեղ: 


 Թիրախային խումբ.

Գործիքակազմը նախատեսված է տեղական առողջապահական վարչության աշխատակիցների համար՝ գնահատելու առողջապահական գրագիտության կարողությունները, մշակելու գործողությունների ծրագիր և ձեռնաուխ լինելու դրա իրականացմանը։ Առողջապահության պետական գերատեսչությունները և այլ կազմակերպությունները նույնպես կարող են օգտվել այդ գործիքակազմից գնահատման և պլանավորման նպատակով, թեև դրանց որոշ կազմակերպչական գործառույթներ կարող են տարբերվել:


 Իրականացման եղանակը.

Առողջապահական գրագիտության առաջնորդի գործընթացը բաղկացած է 5 քայլերից.

  • Ծանոթացում գործիքակազմի մասին տեղեկատական նյութին.
  • Առողջական գրագիտության մակարդակի ստուգում. գերատեսչությունում առողջապահական գրագիտության քաղաքականության և ընթացակարգերի գնահատում.
  • Առողջապահական գրագիտության միջոցառումների ծրագիր. SMART նպատակների և միջոցառումների ծրագրի մշակում:
  • Առողջության գրագիտության ապահովում. ծրագրի իրականացման հանձնառություն.
  • Միջոցառումների ծրագրի իրականացում։

 Վերջնարդյունք.

Գործընկերությունն օժանդակում է առողջապահական գրագիտության ուսուցմանը, որը համահունչ է ազգային չափանիշներին, և առողջապահական գրագիտության ուսուցման ռեսուրսների տվյալների բազայի մշակմանը ծրագրերի զարգացմանն աջակցելու համար:


 Ավելացված արժեք.

Ծրագիրը միտված է բազմաթիվ տեղական առողջապահական շրջանների ներգրավմանը առողջապահական գրագիտության ռազմավարական ծրագրերի մշակման մեջ, այդ թվում՝ նահանգի ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների, հավատարմագրման հնարավորությունների, կրթության և մասնագիտական զարգացմանը, Մերիլենդ նահանգի՝ առողջապահական գրագետ նահանգ դառնալու համար ուղեցույցների մշակմանը: 


 Առողջապահական գրագիտության առաջնորդի գործիքակազմ՝ Միացյալ Նահանգներ

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page