Առողջապահական մատչելի ծառայությունների և դրանք գտնելու և օգտագործելու մասին իրազեկվածության բացակայությունը լուրջ մարտահրավեր է, որն ազդում է մարդկանց՝ իրենց անհրաժեշտ առողջապահական խնամքը գտնելու կարողության վրա:

Առողջապահության ապահովումը, համակարգերը և միջավայրերը բարդացել են, ինչը մարդկանց համար կարող է դժվարացնել ծառայություններից օգտվելը: Այս ծառայությունները կազմակերպելու պատասխանատվությունը կայանում է նրանում, որ նրանք ապահովեն խնամքի համահունչ ուղիներ և տարբերակներ, որոնք մարդիկ կարող են հասկանալ, մուտք գործել և կողմնորոշվել:

Առողջապահական գրագիտության հետազոտությունը և պրակտիկան ցույց են տալիս միջնորդների, ինչպես նաև համայնքի և պացիենտների պաշտպանների ներգրավման անհրաժեշտությունը՝ դժվար հասանելի անհատների և խմբերի միջև տեղեկատվության և հաղորդակցության տարածման համար:

Back Առողջապահական գրագիտություն և պացիենտների կողմնորոշման ուղեցույցներ

 Նպատակը և խնդիրները.

Ուշադրության կենտրոնացում առողջապահական գրագիտության կազմակերպությունների վրա, որոք պարտավոր են ապահովել օգտագործողների՝ առողջապահական համակարգում անարգել և սահուն կողմնորոշումը։ Պացիենտի քայլերի քարտեզագրումը (տես ստորև բերված օրինակը) միջոց է պատկերացնել և կազմել բուժօգնության գործընթացի ներքո պացիենտի քայլերի հերթականությունը։


 Իրականացման եղանակը.

Պացիենտի քայլերի հերթականության քարտեզը (նաև հայտնի է որպես առողջապահական համակարգի հաճախորդների ճամփորդության քարտեզ) բոլոր հպման կետերի ուրվագիծն է, որոնցով պացիենտն անցնում է բուժհաստատությունում իր բուժօգնության գործընթացի ընթացքում: Այն ներառում է այցից առաջ, այցի ընթացքում և այցից հետո բոլոր կարևոր կետերը:


 Վերջնարդյունք.

Այս մեթոդը թույլ է տալիս ամփոփել բուժհաստատությունում պացիենտի քայլերի հերթականությունը, ինչպես նաև գնահատել պացիենտների ընդհանուր հոսքը՝ բուժօգնության որակի բարելավման, արդյունավետության բարձրացման և պացիենտների գոհունակության բարելավման համար համապատասխան ռազմավարությունների մշակման նպատակով։


 Ավելացված արժեք.

Պացիենտի քայլերի հերթականության քարտեզագրումը գնալով ավելի է կարևորվում առողջապահական կազմակերպությունների և բոլոր տեսակի և չափերի բուժհաստատությունների կողմից բազմաթիվ ծրագրերի իրականացման առումով: Օգուտները ներառում են՝ խոչընդոտների բացահայտումը, որոնց բախվում են պացիենտները բուժօգնություն ստանալու հարցում, պացիենտների բուժման գործընթացի բարելավան ուղիների սահմանումը և բուժման ավարտից հետո պացիենտներին աջակցելու ուղիների բացահայտումը:

 

Առողջապահական համակարգի հաճախորդի քայլերի հերթականության օրինակ

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page