Չնայած առողջապահության և բուժօգնության գլոբալ թվային փոխակերպման առաջընթացին, առցանց առողջապահական համակարգեր մուտք գործելիս հմտությունների և ռեսուրսների միջև առկա են անհամապատասխանություններ: Այդ անհամապատասխանությունների հաղթահարումը պահանջում է ջանքեր՝ բոլոր մարդկանց համար ապահովելու անհրաժեշտ սարքավորումների հասանելիությունը և առցանց կայքերից և ծառայություններից օգտվելու հմտությունները: Թվային առողջապահական հաղորդակցությունը և առողջապահական ծառայությունները պետք է լինեն հեշտ օգտագործելի և հարմարեցվեն անհատական կարիքներին: 

Back Եվրոպական էթիկական սկզբունքներ թվային առողջապահության համար՝ Եվրոպական Միություն

2022 թվականի հունվարին Եվրամիությունը սահմանեց թվային առողջապահության շրջանակը: Թվային առողջապահության համար պատասխանատու ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներին միավորող էլեկտրոնային առողջապահության ցանցի հաստատումից հետո ԵՄ Խորհրդի Ֆրանսիայի նախագահությունն առաջարկեց թվային առողջապահության մեջ էթիկայի 16 եվրոպական սկզբունքներ՝ փոխըմբռնումը բարելավելու և եվրոպական առողջապահական տվյալների տարածության մասին եվրոպական կանոնակարգի քննարկումներին նպաստելու համար: Այդ սկզբունքներն անմիջականորեն ուղղված են ԵՄ քաղաքացուն և ներառում են չորս էթիկական հարթություններ՝ «թվային առողջապահության հիմքում դնել մարդասիրական արժեքներ», «մարդկանց հնարավորություն տալ կառավարել իրենց առողջության տվյալները թվային եղանակով», «զարգացնել ներառական թվային առողջապահությունը» և «ներդնել էկոլոգիապես մաքուր թվային առողջապահություն»:


 Թվային առողջապահության հիմքում դնել մարդասիրական արժեքները

  • 1.    Թվային առողջապահությունը լրացնում և օպտիմալացնում է առկա եղանակով բուժօգնությունը
  • 2.    Մարդիկ տեղեկացված են թվային առողջապահության առավելությունների և սահմանափակումների մասին
  • 3.   Մարդիկ տեղեկացված են թվային առողջապահության ծառայությունների մասին և կարող են հեշտությամբ կարգավորել դրանց հետ համագործակցությունը
  • 4.    Արհեստական բանականություն օգտագործելիս գործադրվում են բոլոր ողջամիտ ջանքերը՝ այն բացատրելի և առանց կողմնակալության հասանելի դարձնելու համար։

 Մարդկանց հնարավորություն տալ կառավարել իրենց առողջության տվյալները թվային եղանակով

  • 5.    Մարդիկ ակտիվորեն ներգրավված են թվային առողջապահության և տվյալների եվրոպական և ազգային շրջանակների ձևավորման մեջ
  • 6.    Մարդիկ հեշտությամբ և հուսալիորեն կարող են առբերել իրենց առողջապահական տվյալները սովորաբար օգտագործվող ձևաչափով
  • 7.    Մարդիկ հեշտությամբ կարող են տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչպես են իրենց առողջապահական տվյալները հասանելի դարձել կամ կարող են հասանելի լինել և ինչ նպատակով 
  • 8.   Մարդիկ հեշտությամբ և արժանահավատորեն կարող են ապահովել իրենց առողջական տվյալներին հասանելիությունը և օգտվել իրենց իրավունքներից, ներառյալ առարկելու իրավունքից, երբ այն անհրաժեշտ է:

 Զարգացնել ներառական թվային առողջապահությունը

  • 9.    Թվային առողջապահության ծառայությունները հասանելի են բոլորի համար, այդ թվում՝ հաշմանդամություն կամ գրագիտության ցածր մակարդակ ունեցող անձանց,
  • 10.    Թվային առողջապահության ծառայությունները դյուրըմբռնելի են և հեշտ օգտագործման համար
  • 11.    Մարդկանց հասանելի է թվային առողջապահության վերաբերյալ ուսուցումը
  • 12.    Թվային առողջապահության ծառայությունները անհրաժեշտության դեպքում ներառում են աջակցություն հաղորդակցության միջոցով

 Ներդնել էկոլոգիապես մաքուր թվային առողջապահություն

  • 13.   Թվային առողջապահության շրջակա միջավայրի վրա ազդեցությունները բացահայտվում և գնահատվում են
  • 14.    Թվային առողջապահության ծառայությունները մշակվում են էկոդիզայնի լավագույն փորձին համապատասխան
  • 15.    Ապահովվում է թվային առողջապահության սարքավորումների վերօգտագործումը և վերամշակումը
  • 16.    Թվային առողջապահության շահագրգիռ կողմերը պարտավորվում են նվազեցնել իրենց գործունեության էկոլոգիական հետքերը

 Եվրոպական էթիկական սկզբունքներ թվային առողջապահության համար՝ Եվրոպական Միություն

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page