Առողջապահական տեղեկատվության արժանահավատության գնահատումը լուրջ մարտահրավեր է: Առողջապահական գրագիտությունը և վստահելի աղբյուրներից ստացված հստակ հաղորդագրությունները նպաստում են հավաստի տեղեկատվության հասանելիությանը:

Back Թվային կրթություն և գրագիտություն դասավանդելը արծարծված տարբեր միջառարկայական թեմաներում՝ Գերմանիա

 Նպատակը և խնդիրները.

Ելնելով Գերմանիայի կրթական ոլորտի ռազմավարությունից՝ բոլոր դպրոցները պետք է աշակերտներին նախապատրաստեն թվային կրթությանը: Պետական մակարդակով թվային կրթության և թվային գրագիտության ռազմավարությունները մարմնավորվում են մեդիա գրագիտության կարողունակությունների շրջանակում և կրթակարգում: 


 Թիրախային խումբ.

դպրոցական աշակերտներ


 Իրականացման եղանակը.

Թվային կրթությունը և թվային գրագիտությունը հանդիսանում են միջառարկայական թեմաներ, որոնք ներառվում են 1-13-րդ դասարանների առարկայական ցանկում: Թվային գործիքների կիրառմամբ սովորելու, թվային տարածության մեջ հաղորդակցվելու, տվյալների պաշտպանության և էթիկայի հետ մեկտեղ, աշակերտներին սովորեցնում են զարգացնել քննադատական վերաբերմունք, փնտրել, համեմատել և վերլուծել տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը: 


 Վերջնարդյունք.

Առողջապահությունը կարողունակությունների շրջանակում և կրթակարգում որպես առարկա օգտագործելը հնարավորություն է տալիս լուծել առողջապահական գրագիտության խնդիրը և միևնույն ժամանակ խնայել ռեսուրսները:


 Ավելացված արժեք.

Դպրոցներում առողջապահական կրթությունը հասանելի է բոլոր դպրոցահասակ երեխաներին: Առողջապահական գրագիտությունը՝ որպես դպրոցական կրթակարգի մաս, ներառյալ մեդիա և թվային գրագիտությունը, հեռանկարային ռազմավարություն է՝ աջակցելու բոլոր երիտասարդներին՝ ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են նրանց առողջությանն ու բարեկեցությանն առնչվող առողջապահական հավաստի տեղեկություններ ստանալու համար։


 Թվային կրթություն և գրագիտություն դասավանդելը արծարծված տարբեր միջառարկայական թեմաներում՝ Գերմանիա

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page