Նպատակը և խնդիրները.
Մեր օրերում ֆիզիկական և/կամ մտավոր խնդիրներ ունեցող բազմաթիվ տարեցներ խնամք են ստանում տանը: Նրանք օգնության կարիք ունեն իրենց առօրյա կյանքի զգալի մասի համար, որը սովորաբար տրամադրում է ընտանիքի անդամը կամ այդ նպատակով վարձված անձը։ Երկու դեպքում էլ խնամողի առողջապահական գրագիտությունը կարևոր նշանակություն ունի տարեցներին համապատասխան տեղեկատվության տրամադրման և խնամքի հասանելիության երաշխավորման համար, որը ներառում է դեղորայքի ընդունումը, սնունդ պատրաստելն ու ուտելը, անձնական հիգիենայի հարցում օգնությունը, առողջապահական համակարգ մուտք գործելու և կողմնորոշվելու հարցում աջակցությունը (օրինակ՝ առողջապահության մասնագետների ծրագրային այցելություններ, ֆիզիկական զննումներ և այլն)։
Շատ ընտանիքներ և վարձատրվող խնամողներ չունեն առողջապահական գրագիտության անհրաժեշտ մակարդակ (կոգնիտիվ, սոցիալական ունակություններ) ՝ տարեցներին խնամելու համար անհրաժեշտ տեղեկատվությունից օգտվելու, հասկանալու և համապատասխան ձևով գործելու համար:
Իրականացման եղանակը.
- խնամողների առողջապահական գրագիտության մակարդակի գնահատում տարբեր միջավայրերում, ներառյալ տանը և առողջապահական համակարգի հետ շփվելիս.
- խնամողների առողջական գրագիտության մակարդակի գնահատում՝ ըստ տարեցներին օգնելու համար անհրաժեշտ խնամքի բարդության մակարդակի.
- նպատակային վերապատրաստում հաշմանդամություն ունեցող տարեցներին խնամող բուժաշխատողների համար, օգնելով նրանց գնահատել առողջապահական գրագիտության մակարդակը, որն անհրաժեշտ է տարեցների խնամքի տարբեր փուլերում.
- խնամողների առողջապահական գրագիտության հմտությունների և կարողունակությունները ուսումնասիրություն՝ անհրաժեշտության դեպքում նրանց խորհուրդ տալու և վերապատրաստելու համար:
Վերջնարդյունք.
Խնամողների համար անհրաժեշտ առողջապահական գրագիտության հմտություններն ու կարողունակությունները գնահատելու կարողությունը օգնում է որոշել, թե արդյոք տվյալ խնամողը կարող է խնամել ուղեկցող հիվանդություններով և/կամ խնամքի բարդության բարձր մակարդակ ունեցող տարեցներին: Նման գնահատումը առանցքային դեր է խաղում առողջապահու թյան ոլորտի մասնագետների միջև փոխհարաբերությունների ուսումնասիրության և վերլուծության համար՝ առաջարկվող խնամքի շարունակականությունն ապահովելու համար, որպեսզի ընտանիքը շարունակի աջակցություն ստանալ:
Ավելացված արժեք.
Խնամողների առողջապահական գրագիտությունը օգնում է տրամադրել համապատասխան շարունակական առողջապահական խնամք՝ ֆորմալ, կառավարչական և փոխհարաբերական, կախվածության տարբեր մակարդակ ունեցող տա րեցների համար: