Առողջապահական տեղեկատվության արժանահավատության գնահատումը լուրջ մարտահրավեր է: Առողջապահական գրագիտությունը և վստահելի աղբյուրներից ստացված հստակ հաղորդագրությունները նպաստում են հավաստի տեղեկատվության հասանելիությանը:

Back Առողջապահական գրագիտություն կախվածության տարբեր մակարդակ ունեցող տարեց մարդկանց խնամողների համար՝ Իտալիա

 Նպատակը և խնդիրները.

Մեր օրերում ֆիզիկական և/կամ մտավոր խնդիրներ ունեցող բազմաթիվ տարեցներ խնամք են ստանում տանը: Նրանք օգնության կարիք ունեն իրենց առօրյա կյանքի զգալի մասի համար, որը սովորաբար տրամադրում է ընտանիքի անդամը կամ այդ նպատակով վարձված անձը։ Երկու դեպքում էլ խնամողի առողջապահական գրագիտությունը կարևոր նշանակություն ունի տարեցներին համապատասխան տեղեկատվության տրամադրման և խնամքի հասանելիության երաշխավորման համար, որը ներառում է դեղորայքի ընդունումը, սնունդ պատրաստելն ու ուտելը, անձնական հիգիենայի հարցում օգնությունը, առողջապահական համակարգ մուտք գործելու և կողմնորոշվելու հարցում աջակցությունը (օրինակ՝ առողջապահության մասնագետների ծրագրային այցելություններ, ֆիզիկական զննումներ և այլն)։

Շատ ընտանիքներ և վարձատրվող խնամողներ չունեն առողջապահական գրագիտության անհրաժեշտ մակարդակ (կոգնիտիվ, սոցիալական ունակություններ) ՝ տարեցներին խնամելու համար անհրաժեշտ տեղեկատվությունից օգտվելու, հասկանալու և համապատասխան ձևով գործելու համար:


 Իրականացման եղանակը.

  • խնամողների առողջապահական գրագիտության մակարդակի գնահատում տարբեր միջավայրերում, ներառյալ տանը և առողջապահական համակարգի հետ շփվելիս.
  • խնամողների առողջական գրագիտության մակարդակի գնահատում՝ ըստ տարեցներին օգնելու համար անհրաժեշտ խնամքի բարդության մակարդակի.
  • նպատակային վերապատրաստում հաշմանդամություն ունեցող տարեցներին խնամող բուժաշխատողների համար, օգնելով նրանց գնահատել առողջապահական գրագիտության մակարդակը, որն անհրաժեշտ է տարեցների խնամքի տարբեր փուլերում.
  • խնամողների առողջապահական գրագիտության հմտությունների և կարողունակությունները ուսումնասիրություն՝ անհրաժեշտության դեպքում նրանց խորհուրդ տալու և վերապատրաստելու համար:

 Վերջնարդյունք.

Խնամողների համար անհրաժեշտ առողջապահական գրագիտության հմտություններն ու կարողունակությունները գնահատելու կարողությունը օգնում է որոշել, թե արդյոք տվյալ խնամողը կարող է խնամել ուղեկցող հիվանդություններով և/կամ խնամքի բարդության բարձր մակարդակ ունեցող տարեցներին: Նման գնահատումը առանցքային դեր է խաղում առողջապահու թյան ոլորտի մասնագետների միջև փոխհարաբերությունների ուսումնասիրության և վերլուծության համար՝ առաջարկվող խնամքի շարունակականությունն ապահովելու համար, որպեսզի ընտանիքը շարունակի աջակցություն ստանալ:


 Ավելացված արժեք.

Խնամողների առողջապահական գրագիտությունը օգնում է տրամադրել համապատասխան շարունակական առողջապահական խնամք՝ ֆորմալ, կառավարչական և փոխհարաբերական, կախվածության տարբեր մակարդակ ունեցող տա րեցների համար:

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page