Առողջապահական տեղեկատվության արժանահավատության գնահատումը լուրջ մարտահրավեր է: Առողջապահական գրագիտությունը և վստահելի աղբյուրներից ստացված հստակ հաղորդագրությունները նպաստում են հավաստի տեղեկատվության հասանելիությանը:

Back Առողջապահական գրագիտության դասավանդումը որպես պարտադիր դպրոցական առարկա՝ Ֆինլանդիա

 Նպատակը և խնդիրները.

Առողջապահական գրագիտությունը, ներառյալ քննադատական մտածողությունը, դասավանդվում է որպես անկախ և պարտադիր դպրոցական առարկա, որը կոչվում է «առողջապահական կրթություն»:


 Թիրախային խումբ.

տարրական և միջնակարգ դպրոցի աշակերտներ:


 Իրականացման եղանակը.

1-6-րդ դասարաններում առողջապահական կրթությունը դասավանդվում է որպես անկախ առարկա՝ «բնապահպանական ուսումնասիրություններ» կոչվող առարկաների կլաստերում: 7–9-րդ դասարաններում և ընդհանուր միջնակարգ դպրոցում առողջապահական կրթությունն առանձին առարկա է: Արդեն ցածր դասարաններում աշակերտներին սովորեցնում են, թե ինչպես գնահատել տեղեկատվությունը և ընտրել հավաստի տեղեկատվության աղբյուրները: Այնուհետև, ավելի բարձր դասարաններում, նրանց սովորեցնում են գնահատել տեղեկատվությունը ըստ մի քանի չափանիշների։ Հետագայում նրանք ծանոթանում են տեղեկատվության հավաստիության չափանիշներին, ինչպես նաև հանրամատչելի և գիտական տեղեկատվության միջև եղած տարբերություններին: Առողջության հետ կապված կարողունակությունները, ինչպես նաև մեդիա գրագիտությունը և թվային հմտությունները ուսուցանվում են միջառակայական թեմաների տեսքով:


 Վերջնարդյունք.

Կրթակարգը բարելավում է երեխաների և դեռահասների՝ առողջապահական վավեր տեղեկատվություն ստանալու կարողությունը:


 Ավելացված արժեք.

Առողջապահական գրագիտության ուսուցումը, որպես պարտադիր առարկա, կարող է նվազեցնել դպրոցներում առողջապահական գրագիտության անհավասարությունը:


 Առողջապահական գրագիտության դասավանդումը որպես պարտադիր դպրոցական առարկա՝ Ֆինլանդիա

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page