Եվրոպայում յուրաքանչյուր չորրորդ դեռահասը դժվարանում է գնահատել առողջապահական տեղեկատվության հավաստիությունը, ինչպես նաև համեմատել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները: Յուրաքանչյուր հինգերորդ դեռահասը դժվարանում է գտնել առողջության հետ կապված տեղեկատվություն, որը հեշտ հասկանալի է5։ Չափահաս բնակչության 25-72%-ը նշում է, որ դժվարություններ ունեն առողջապահական տեղեկատվության հավաստիությունը գնահատելու հարցում6։
Տեղեկատվության անցանց որոնումն ավելի դժվար է դարձել: Ինչ վերաբերում է էլեկտրոնային առողջապահական տեղեկատվությանը, յուրաքանչյուր չորրորդ եվրոպացի կարծում է, որ իր երկրի իշխանությունները չեն հեշտացնում՝ տեղեկատվությունն առանց ինտերնետի գտնելը, մինդեռ յուրաքանչյուր վեցերորդ եվրոպացի կարծում է, որ ի վիճակի է գտնել իրեն անհրաժեշտ առողջապահական տեղեկատվությունը7։
Տեղեկատվության հավաստիությունը կապված է ոչ միայն դրա ճշգրտության, այլև կյանքի և ընթացիկ կարիքների համար կիրառելիության հետ: Առողջապահական տեղեկատվություն գտնելու, հասկանալու, գնահատելու և օգտագործելու սահմանափակ գրագիտությունը խոչընդոտում է վստահելի գիտելիքների ձեռք բերման իրական մատչելիությանը, զրկելով անհատներին իրենց առողջական վիճակը պատկերացնելու, այն բարելավելու և պահպանելու ուղիները գտնելու հնարավորությունից, ինչպես նաև իմանալու, թե երբ և ինչպես դիմել օգնության:
Հավաստի առողջապահական տեղեկատվության հասանելիությունն անհրաժեշտ է, երբ բախվում ենք սոցիալական լրատվամիջոցների և այլ ինտերնետային գործիքների և ծառայությունների միջոցով ապատեղեկատվության և ոչ հավաստի տեղեկատվության արագ տարածմանը: Այս երևույթը, որը հայտնի է որպես «ինֆոդեմիա», առողջապահական սահմանափակ գրագիտության հետ մեկտեղ, դժվարացնում է անհատների համար վստահելի աղբյուրներից հավաստի տեղեկատվություն գտնելը, ինչը մեծացնում է պրոֆիլակտիկ միջոցները չկիրառելու և համապատասխան բուժօգնության ուշ դիմելու ռիսկերը: Առողջապահական ցածր գրագիտություն ունեցող մարդիկ ավելի մեծ հավանականությամբ կվստահեն սոցիալական լրատվամիջոցների և ընկերների տեղեկատվությանը, քան առողջապահական մարմիններին և բժշկական մասնագետներին: Աղքատության մեջ գտնվող համայնքներն ավելի շատ են տուժում ապատեղեկատվությունից՝ առողջապահական մարմինների և առողջապահական ծառայություններ մատուցողների նկատմամբ վստահության ցածր մակարդակի պատճառով, ինչը, զուգորդված այլ տարածված հիվանդությունների դեմ իմունիզացիայի ավելի ցածր մակարդակի հետ, հանգեցնում է հիվանդության հետ կապված խուճապի և բժշկական ծառայությունների անբավարար հասանելիության:
Թվերն օգտագործելու և հասկանալու կարողությունը (թվաբանական գրագիտությունը) կարևոր դեր է խաղում տեղեկատվության ցուցադրման և փոխանցման հարցում: Այդուհանդերձ, առողջապահական ռիսկերի և օգուտների մասին թվայնացված բարդ տեղեկատվությունը միշտ չէ, որ կարելի է հեշտությամբ հասկանալ: Դիտարկենք, օրինակ, թվանացված տեղեկատվությունը բուժման ռիսկերի և արդյունավետության, կենսակերպի օգուտների և դեղորայքի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ: Այս առումով, ավելի հավանական է, որ շատ մարդիկ, ներառյալ անապահովները, թերի կրթվածները և նրանք, ովքեր ունեն ընկալման խնդիրներ կամ լեզվական և կոգնիտիվ դժվարություններ, դժվարությունների առջև կկանգնեն։