Համագործակցությունը Հայաստանում
«Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագիրը կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված առաջին ծրագիրն է Հայաստանում:
Եվրոպայի խորհրդի կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա) միակ իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթն է, որը սահմանում է կիրառելի օրենսդրական շրջանակ և՛ ամենօրյա բժշկական պրակտիկայի և՛ կենսաբժշկության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման համար:
Ծրագրի նպատակն է `նպաստել կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների եվրոպական ստանդարտների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը (ինչպես օրինակ՝ բժշկական միջամտությունների համար տեղեկացված համաձայնությունը, կամավոր անհատույց օրգանների դոնորությունը, գենետիկ ժառանգության պահպանումը) և օժանդակել ոլորտում ազգային օրենսդրության և պրակտիկայի համապատասխանեցմանն ուղղված ազգային ջանքերին, որը կնախապատրաստի ՀՀ-ին՝ միանալու Օվիեդոյի կոնվենցիային:
Կարդալ ավելին
Ծրագրի առանցքային ուղղություններն են՝
- Աջակցել ազգային մակարդակում որոշում կայացնողների ջանքերին՝ կենսաբժշկության ոլորտում գործող օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի՝ մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների եվոպական ստանդարտներին մոտեցնելու համար;
- Առողջապահության և իրավունքի ոլորտի մասնագետների գիտելիքների և կարողությունների ամրապնդում՝ կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների ստանդարտները կիրառելու համար:
Ծրագիրը կնպաստի Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի հետևյալ հատուկ արդյունքների ձեռքբերմանը.
- Գործող օրենսդրական նորմերն ու իրավակիրառ գործընթացները համապատասխանեցված են Օվիեդոյի կոնվենցիայում ամրագրված սկզբունքներին;
- Կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հիմնական մարտահրավերների վերաբերյալ հանրային իրազեկվածությանն ուղղված հանրային քննարկումները նախաձեռնված են;
- Բարձրացել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը;
- ՀՀ-ն պատրաստ է Օվիեդոյի կոնվենցայի հնարավոր հետագա վավերացմանը:
- Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց գործունակության սահմանափակման վերաբերյալ ներպետական իրավական դաշտի և պրակտիկայի վերլուծություն. «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի կատարում
- Հաստատվել են բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները
- Անգործունակության ոլորտի օրենսդրության վերանայման աշխատանքներ
- Ծրագրի առաջին փուլի ձեռքբերումները
- Հայեցակարգային հաշվետվություն - Կենսաբժշկության ոլորտում Հայաստանի ներպետական օրենսդրության համապատասխանության համեմատական վերլուծություն Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիայով ամրագրված Մարդու իրավունքների և էթիկայի եվրոպական չափանիշներին
- Տեղի է ունեցել «Կենսաբժշկության հիմնական սկզբունքների վերաբերյալ HELP դասընթացի» ToT դասընթացը առողջապահության բնագավառի աշխատակիցների և իրավաբանների համար:
- Կենսաբժշկության հիմնական սկզբունքների վերաբերյալ HELP դասընթացը տեղայնացվել է ՀՀ օրենսդրության համատեքստում:
- «Մարդու իրավունքները հոգեկան առողջության ոլորտում» ԵԽ ՀԵԼՓ դասընթացը գտնվում է մշակման փուլում
- Անգործունակության ոլորտի օրենսդրության վերանայման աշխատանքներ
- Օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում օրենսդրության համապատասխանեցում Օվիեդոյի կոնվենցիայով սահմանված սկզբունքներին
- Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի կայքի մշակում
- Ղարաբաղի բուժաշխատողների ինտեգրում ՀՀ առողջապահության համակարգում
- Հոգեբանական աջակցություն փախստականներին
Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիա (Օվիեդոյի կոնվենցիա)
Օվիեդոյի կոնվենցիան և լրացուցիչ արձանագրությունները
Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները
Հետազոտությունների էթիկայի հանձնաժողովի անդամների ուղեցույց
Իրավունքահեն մոտեցումները առողջապահության ոլորտում
Մարդու իրավունքների և կենսաէթիկայի վերաբերյալ հանրային բանավեճի ուղեցույց
25/05/2023
ՀՀ առողջապահության նախարարի ելույթը Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի մեկնարկի միջոցառմանը
14/03/2022 | ministry of health
ԵԽ բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆի հարցազրույցը՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ:
11/02/2023
15/11/2021
Հարցազրույց ԵԽ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ազգային փորձագետ Իզաբել Աբգարյանի հետ՝ Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման անհրաժեշտության և կենսաբժշկության ոլորտում ՀՀ օրենսդրության վերաբերյալ:
«ՀՀ-ում բուժաշխատողների էթիկայի կանոնների ընդունումը պետք է համարել շատ կարեւոր եւ դրական քայլ»
22/09/2021 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ
Զրույց Լորանս Լվոֆֆի հետ
Եվրոպայի խորհրդի Բիոէթիկայի բաժնի ղեկավար