Այս ուսումնասիրությունը համալրում է աջակցության, խնամքի և բուժման կամավոր և առանց հարկադրանքի ձևերի խթանմանը միտված վերջին շրջանի քաղաքականությունը, հետազոտությունները և գործելակերպը (տե՛ս ի թիվս այլոց՝ Barbui et al., 2020; Flynn & Gómez-Carrillo, 2019; Gooding et al., 2020; Hirsch & Steinert, 2019; C. Huber & Schneeberger, 2021; Sashidharan et al., 2019)։ Վերջերս COST (Եվրոպական համագործակցություն գիտության և տեխնոլոգիաների ոլորտում) ֆինանսավորող գործակալությունը ֆինանսավորել է FOSTREN («Խթանող և ուժեղացնող մոտեցումներ՝ եվրոպական հոգեկան առողջության ծառայություններում հարկադրանքը նվազեցնելու համար» հետազոտական ​​ցանցի ստեղծումը (տե՛ս <www.fostren.eu> [30/09/2021թ․-ի դրությամբ]։

Ստորև հակիրճ ներկայացված են որոշ կարևոր ռեսուրսներ, որոնք հաշվի են առնվել այս ձեռնարկը կազմելիս, և պետք է դիտարկվեն որպես այն լրացնող: