Պացիենտների և բուժաշխատողների միջև համարժեք հաղորդակցության բացակայությունը կարող է խանգարել պացիենտակենտրոն խնամքին և համատեղ որոշումների կայացմանը: Այս խնդիրն ուշադրություն է պահանջում՝ աջակցելու առողջապահական մասնագետների և առողջապահական մարմինների արդյունավետ երկխոսությանը և ջանքերին՝ բոլոր մարդկանց ներգրավելու ավելի լավ ուղիներ գտնելու համար:

Back Teach-Back-ի արագ մեկնարկի ուղեցույց՝ Միացյալ Նահանգներ

 Նպատակը և խնդիրները.

Teach-Back-ի (Սովորեցրու այն, ինչ սովորել ես) ընթացքում սովորողները միմյանց սովորեցնում են այն, ինչ սովորել են, օգտագործելով բանավոր բացատրություններ, ցուցադրումներ և պատկերներ:


 Թիրախային խումբ.

Համաձայն ԱՄՆ-ի Առողջապահության հետազոտության և որակի գործակալության, Teach-back-ը բուժօգնություն մատուցողներին թույլ է տալիս համոզվել, որ նրանք հստակ բացատրել են բժշկական տեղեկատվությունը, որպեսզի պացիենտները և նրանց ընտանիքները հասկանան, թե ինչ է իրենց հաղորդվում: Այն նաև ներառում է մի շարք լրացուցիչ նյութեր՝ սովորածն ամրապնդելու համար:


 Իրականացման եղանակը.

Այս մեթոդը թույլ է տալիս ստուգել ընկալածը՝ խնդրելով պացիենտներին իրենց բառերով նշել, թե ինչ պետք է իմանան իրենց առողջության մասին և ինչ անեն այն բարելավելու համար և համոզվել, որ ամեն ինչ բացատրվել է պացիենտներին հասկանալի ձևով: Teach-back-ը կարող է կիրառվել, երբ պացիենտներին բացատրվում են իրենց առողջության մասին կարևոր և նրանց համար բավականին բարդ հասկացություններ, ինչպիսիք են նոր ախտորոշումը, դեղորայքը, տնային խնամքի ցուցումները, բուժման ծրագրերը, վարքագծի փոփոխության առաջարկությունները, նոր սարքերի օգտագործումը, բուժման տարբերակները և հետագա գործողությունները:


 Վերջնարդյունք.

Teach-back-ը շատ մեծ ջանքեր չի պահանջում։ Բուժաշխատողներն այն կարող են իրականացնել որպես իրենց կանոնավոր պարտականությունների մաս: Այս պրակտիկայի իրականացման համար նվազագույն ժամանակ է պահանջվում և այն թույլ է տալիս շատ ժամանակ խնայել:


 Ավելացված արժեք 

Teach-back-ի օգտագործումը համակարգված կերպով կօգնի վերացնել խոչընդոտներն ու մարտահրավերները՝ բարելավելու հաղորդակցությունն ու գործընթացները:


 Teach-Back-ի արագ մեկնարկի ուղեցույց՝ Միացյալ Նահանգներ

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page