Դեղերի օգտագործման վերաբերյալ պացիենտների կրթության բաժանմունքի ստեղծումը առողջապահական գրագիտության տեղական ծրագրի օրինակ է, որն իրականացվում է Անատոլիայի հարավ-արևելյան Թուրքիա շրջանի Շ.Ուրֆա նահանգում գտնվող Շանլըուրֆայի ուսումնական և հետազոտական հիվանդանոցում:
Նպատակը և խնդիրները.
Ապահովել դեղերի ճիշտ օգտագործումը և արդյունավետ բուժման արդյունքները հիվանդանոցային ստացիոնար պացիենտների համար:
Թիրախային խումբ.
Բոլոր պացիենտները, ներառյալ երեխաները (և նրանց ծնողները):
Իրականացման եղանակը.
Հետազոտվելուց հետո բժիշկը նշանակում է դեղորայքի ընդունում, որին պետք է հետևի պացիենտը: Այնուհետև պացիենտներին ուղղորդում են դեղերի օգտագործման վերաբերյալ պացիենտների կրթության բաժանմունք, որտեղ դեղագործի հսկողության ներքո աշխատում են բուժքույրերը: Բաժանմունքում, որը հեշտ մուտք գործելու համար գտնվում է հիվանդանոցի ճակատային մասում, պացիենտներին սովորեցնում են, թե ինչպես ճիշտ օգտագործել իրենց դեղամիջոցները: Խրոնիկական հիվանդություններ ունեցող պացիենտներին խրախուսվում է այցելել Բաժանմունք, քանի որ մասնագետ բժշկի կողմից նրանց կտրվի «դեղորայքի օգտագործման մասին ուղեցույց», որը ընտանեկան բժշկին թույլ կտա դեղեր նշանակել՝ դրանով իսկ նվազեցնելով հիվանդանոց այցելությունների թիվը:
Վերջնարդյունք.
- պացիենտների առողջական վիճակի բարելավում.
- դեղորայքի ոչ ճիշտ օգտագործման հետևանքով հնարավոր կողմնակի ազդեցությունների նվազեցում.
- շտապ օգնության բաժանմունքի ընդունումների, հոսպիտալացումների և կրկնակի դիմումների կրճատում:
Ավելացված արժեք.
Դեղերի ճիշտ օգտագործումը նվազեցնում է առողջապահական ծախսերը և բարելավում պացիենտների առողջությունը: