Back Hugarafl Իսլանդիա

Hugarafl-ը (որը մոտավորապես թարգմանվում է որպես «Մտքի ուժ») շահույթ չհետապնդող, հասարակական հիմքերով գործող ոչ կառավարական կազմակերպություն է, որը գործում է Ռեյկյավիկում 2003 թվականից: (Նյութ 22)։ Ինչպես նշված է կազմակերպության կայքէջում․

Hugarafl-ը [թարգմանաբար՝ «Մտքի ուժ»] իսլանդական հասարակական հիմքերով գործող ՀԿ-ն, հիմնադրվել է 2003 թվականին հոգեկան առողջության համակարգի վերաբերյալ հսկայական անձնական և մասնագիտական գիտելիքներ ունեցող անհատների կողմից: Այդ անհատներն ունեին ընդհանուր նպատակ՝ փոխել Իսլանդիայի հոգեկան առողջության համակարգը և այն ավելի լավը դարձնել: Այն ամենը, ինչ անում է Hugarafl-ը, որոշվում և արվում է մարդկանց կողմից, որոնք ունեն հուզական տագնապի նախկին փորձ և/կամ մասնագիտական գիտելիքներ, և որոնք աշխատում են հավասարության սկզբունքով: Hugarafl-ի աշխատանքներին մասնակցելը բոլոր նրանց համար է, ովքեր աշխատում են իրենց հոգեկան առողջության վրա իրենց իսկ հայեցողությամբ։

Hugarafl-ը կարելի է բնութագրել որպես «քարոզչական և կարողությունների զարգացման կազմակերպություն»: Այն զբաղվում է գործունեության տարբեր տեսակներով, ներառյալ համակիցների ինքնօգնության խմբերը, փոխօգնություն, խորհրդատվություն, ակտիվիզմ և կրթության ոլորտում հոգեկան առողջության խթանում։ Hugarafl-ն ակտիվ դեր է խաղում հոգեկան առողջության, բնակարանային, առողջապահական, սոցիալական ծառայությունների, կրթության և զբաղվածության հետ կապված քաղաքականության բարեփոխումների ձևավորման և հետադարձ կապի հարցերում: Այն կենտրոնացած է ծառայություններից օգտվողների, մասնագետների, և դրանից բացի՝ պետական ծառայությունների և համակարգերի կարողությունների ձևավորման վրա: Պանդեմիայի պայմաններում առողջապահության նախարարությունը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպես Hugarafl-ի հետ՝ քննարկելու, թե ինչպես նրանք կարող են օգնել հանրությանը և կանխել հոգեբանական անհանգստությունը (Նյութ 22)։

Hugarafl-ը դեռևս տրամադրում է անհատական աջակցություն, ներառյալ «առողջ մասնագիտական վերականգնում այն մարդկանց համար, ովքեր աշխատում են իրենց անձնական վերականգնման վրա հոգեկան առողջության ճգնաժամից հետո», որը նույնպես վերահսկվում է հոգեբանի և օկուպացիոն թերապևտի կողմից (Նյութ 22)։

Hugarafl-ի ներկայացուցիչների խոսքով.

Հաշվի առնելով Hugarafl-ի պրակտիկայի ճկունությունը (ժամանակային սահմաններ չկան, ուղղորդումների կարիք չկա, անդամների համար ծախսեր չկան, ախտորոշման կարիք չկա), մեզ հաջողվում է բացահայտել սովորական գործելակերպի պայմաններում աննկատելի մարդկանց: Դա մեզ թույլ է տվել ստանձնել մեր կենսական կարևորւթյան դերը՝ որպես հետևող և կապ հաստատող մարդկանց հետ, երբ նրանք կավարտեն ավանդական ծառայություններ մատուցողների մոտ բուժումը (Նյութ 22)։

Խումբն ունի մի քանի նպատակ.

  • իսլանդական հասարակության մեջ հուզական և հոգեբանական մարտահրավերների հետ կապված նախապաշարմունքների վերացում:
  • հուզական տագնապի փորձ ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանություն:
  • իսլանդական հասարակության մեջ հուզական տագնապի փորձ ունեցող մարդկանց դերի ամրապնդում և նրանց լիարժեք, ակտիվ մասնակցությանը նպաստում:
  • դրական ազդեցություն Իսլանդիայի հոգեկան առողջության պահպանման համակարգի վրա։
  • նպաստել և աշխատել՝ համաձայն Իրավազորման (Ջուդի Չեմբերլին) և Վերականգնողական բուժման և զարգացման հարացույցի (Դանիել Ֆիշեր և Լորի Ահերն) (Նյութ 22)։

Անձնակազմը բաղկացած էր օկուպացիոն թերապևտներից, հոգեբանից, հոգեբանության վերապատրաստում անցած հոգեբան մասնագետից, նեյրո-լեզվաբանական ծրագրավորման հրահանգչից, Գեշտալտ թերապևտից, վնասվածքաբան խոհրդատուից, յոգայի ուսուցչից և հուզական անհանգստության փորձ ունեցող մարդկանցից: Այս թիմը համագործակցում է կամավորների հետ, ովքեր միասին կատարում են Hugarafl-ի ամենօրյա աշխատանքը: Hugarafl-ին մասնակցությունն անվճար է և հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր անձանց համար (լրացուցիչ տեղեկատվության համար տե՛ս https://hugarafl.is/about-hugarafl/; Hermannsdóttir, 2017; Hrannarsdóttir, 2017)։

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page