Սույն ձեռնարկում ներկայացված է հոգեկան առողջության պահպանման և աջակցության կամավոր բժշկական միջամտությունների խթանման լավագույն փորձը։ Այն հիմնված է Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունները ներկայացնող պատվիրակությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության շահագրգիռ կազմակերպությունների կողմից Կենսաէթիկայի հանձնաժողովի (DH-BIO) քարտուղարությանը ներկայացված փորձառության վրա: Ձեռնարկը իրագործում է 2020-2025 թվականներին կենսաբժշկության մեջ մարդու իրավունքների պաշտպանության և տեխնոլոգիաների՝ DH-BIO ռազմավարական գործողությունների ծրագրով սահմանված նպատակը՝

Աջակցել անդամ պետություններին [մշակելով] լավ փորձն ամփոփող ձեռնարկ՝ խթանելու հոգեկան առողջության կամավոր բժշկական միջամտությունները, ինչպես կանխարգելիչ մակարդակում, այնպես էլ ճգնաժամային իրավիճակներում՝ անդամ պետությունների օրինակների հիման վրա:

 

Գործելակերպի օրինակների անմիջական նպատակն է նվազեցնել, կանխել կամ նույնիսկ վերացնել հոգեկան առողջության պահպանման հաստատություններում հարկադրանքի գործելակերպը, ընդ որում դրանց մի մասն անուղղակիորեն է հանգեցնում նման արդյունքի՝ սատարելով հոգեկան առողջության կամավոր խնամքի խթանման և աջակցության ընդհանուր նպատակին:

Ձեռնարկը ԵԽ անդամ երկրներում առաջատար փորձի սպառիչ ժողովածու չէ: Փոխարենը այն հանդես է գալիս որպես առաջին քայլ, որն ուղղված է հոգեկան առողջության պահպանման կամավոր միջամտությունների խթանմանն ու աջակցությանը, ինչպես նաև հոգեկան առողջության միջավայրում հարկադրանքի նվազեցման և կանխարգելման գործելակերպի մշակմանը: Ընդհանուր առմամբ, ներկայացված նյութերը համահունչ են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի չափորոշիչներին, հաշվի առնելով նաև հոգեկան առողջության պահպանման ոլորտում հարկադրանքի կիրառման մասին ծավալվող բանավեճերին, որոնք կներկայցվեն ձեռնարկի 1 (Բ) բաժնում:

Պացիենտի առաջնորդությամբ գործողությունների ծրագիր» հարկադիր բուժման որոշումները բողոքարկելու համար Նիդերլանդներ

Բողոքարկման այս մեխանիզմը նախատեսված է ոչ հոժարակամ միջամտության ենթակա անձանց համար (Նյութ 30)։ Միևնույն ժամանակ այն գործընթաց է, որը անհատին է վերապահում այլընտրանքային խնամքի կազմակերպում առաջարկելու պարտականությունը, նաև իրավունք է տալիս է նրան՝ սկզբնական հարկադրական միջամտությունը առաջարկած...

Read More

«Հոգեբուժության և տնային խնամքի ծառայությունների միջև համագործակցության բարելավում» Շվեդիա

Շվեդիայի Էքսյո համայնքում այս փոքրամասշտաբ նախաձեռնությունը հաջողությամբ նվազեցրեց ոչ հոժարակամ միջամտությունների մակարդակը՝ հոգեկան առողջության ճգնաժամի մեջ գտնվող անհատների, տնային խնամք տրամադրող բուժքույրերի և ստացիոնար և ամբուլատոր հոգեբույժների միջև փոխգործակցության բարելավմանն ուղղված...

Read More

Տրիեստի մոդել – Բաց դռներ՝ առանց վերականգնման և քաղաքացիության համար զսպող խնամքի համակարգի Իտալիա

Իտալիայի Տրիեստ քաղաքում կիրառված մոդելը ստացել է հետևյալ անվանումը «Բաց դռներ՝ առանց վերականգնման և քաղաքացիության համար զսպող խնամքի համակարգի» (Mezzina, 2014թ․, էջ 440): Տրիեստը մոտ 236,000 բնակիչ ունեցող քաղաք է, որը գտնվում է Իտալիայի հյուսիսային Ֆրիուլի Վենեցիա Ջուլիա շրջանում։ 20-րդ դարի...

Read More

Պարտադիր հոսպիտալացման դեպքերի նվազեցում հոգեկան առողջության անհետաձգելի բաժանմունքներներում Նորվեգիա

Օսլո քաղաքի Ստորգատա թաղամասում գտնվող շտապ հոգեբուժական կլինիկայում հոսպիտալացման դեպքերի նվազեցման նպատակով հոգեկան առողջության սուր ճգնաժամ ապրող մարդկանց համար իրականացվում են «նպատակային միջամտություններ» (Նյութ 17Բ) և պարտադիր հոսպիտալացման մասին որոշումներ կայացնող անձնակազմի...

Read More

«Քաղաքացիական հոգեկան առողջության պահպանում» Արևելյան Լիլի հանրային հոգեկան առողջության պահպանում Ֆրանսիա

Արևելյան Լիլի հոգեկան առողջության ծառայությունների ցանցը (59G21 Ֆրանսիան գործում է հոգեկան առողջության հատվածային համակարգ: Ըստ մեծահասակների համար ծառայությունների երկիրը բաժանված է մոտավորապես 850 հատվածների, որոնցից յուրաքանչյուրը ունի մոտ 70,000 բնակչություն: 59G21 համարով արևելյան Լիլի...

Read More

TANDEMplus: Ճգնաժամի շարժական աջակցություն և սոցիալական ցանցերի զարգացում Բելգիա

«TANDEMplus»-ը շարժական ճգնաժամային փոքր ծառայություն է, որն աջակցում է մարդկանց ճգնաժամի ժամանակ և կարճ ժամանակ անց: TANDEMplus-ի հիմնական նպատակն է օգնել մարդուն «(վեր)ակտիվացնել իր անձնական աջակցության ցանցը» (Նյութ 7)։ Այն ներառում է աջակցության տեսակի որոշումը, որը անձը կցանկանար ստանալ՝...

Read More

Վերականգնման տներ

Ճգնաժամային կամ վերականգնման տները ճգնաժամի մեջ գտնվող մարդկանց համար նախատեսված փոքր ծավալի ծրագիր է, որը երբեմն իրականացվում է նաև հատուկ խմբերի, այդ թվում՝ կանանց, փոքրամասնությունների էթնիկ խմբերի և անօթևանների համար (տե՛ս Gooding et al., 2018թ․, 67-77 էջեր)։ Նման հոսպիտալացման այլընտրանքի...

Read More

Անձնական օմբուդսմենի ծրագիր Շվեդիա

Շվեդիայի անձնական օմբուդսմենի ծրագիրը («Personligt Ombud Skåne» կամ «ԱՕ») հիմնադրվել է 1995 թվականին հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց կողմից՝ որպես «Օգտատերերի կողմից վերահսկվող ծառայություն անձնական գործակալների հետ» (Նյութ 27)։ Անձնական աջակցության այս ձևն ուղղված է որոշումների...

Read More

Վերապատրաստում

Գոյություն ունեն մարդու իրավունքների վրա հիմնված ուսուցման տարբեր ձևեր (տե՛ս, օրինակ, Մաս I, Բաժին Բ «Առողջապահության համաշխարհային կազմակերպություն. QualityRights գործիքակազմ և լավ փորձի ուղեցույց» էջ 19): Médiateur de santé pairs, ծրագիրն, օրինակ, աշխատուժի զարգացման ռազմավարություն լինելուց...

Read More

Համակիցների աջակցություն և համակիցների աշխատակազմ Միջազգային

Պաշտոնական «գործընկերների աջակցությունը», որտեղ ծառայությունների նախկին կամ ներկա օգտվողները մասնագիտական դեր են ստանձնում ծառայությունների ոլորտում, հանգեցնում է բազմաթիվ բարելավումների, որոնք կարող են ազդել հոգեկան առողջության և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի վրա (Repper...

Read More

Նախապես կատարվող պլանավորում

Հոգեկան առողջության խնդիրներ և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց կողմից նախապես կատարվող պլանավորման տարբեր ձևերի վերաբերյալ գոյություն ունեն բազմաթիվ հետազոտություններ (Weller, 2013)։ Նախապես պլանավորումը ներառում է պրակտիկաներ, որոնք անգլերենում նկարագրված են տարբեր կերպ՝ որպես...

Read More

Ձեռնարկ հիվանդանոցների և բաժանմունքների համար՝ նվազեցնելու հարկադրանքը և բարձրացնելու աշխատանքային և պացիենտների անվտանգությունը՝ Վեց հիմնական ռազմավարությունների և «Անվտանգ պալատ, Ֆինլանդիա

2016 թվականին Ֆինլանդիայի Առողջապահության և բարեկեցության ազգային ինստիտուտը հրապարակեց աշխատանքային փաստաթուղթ՝ օգնելու «հիվանդանոցներին և բաժանմունքներին, որոնք տրամադրում են ոչ հոժարակամհոգեբուժական օգնություն՝ նվազեցնելու հարկադրանքի կիրառումը պացիենտների նկատմամբ և բարձրացնել աշխատանքային և...

Read More

Weddinger Modell

Weddinger Modell-ը, որը մշակվել է 2010 թվականին Բեռլինում, հոգեբուժական խնամքի մոդել է փակ պայմաններում բուժվող պացիենտների համար, որը կենտրոնանում է վերականգնման, մասնակցության, աջակցվող որոշումների կայացման և հոգեբուժական բաժանմունքներում հարկադրական միջոցների կիրառման կանխարգելման վրա (Նյութ...

Read More

«Ապահով պալատ»

«Ապահով պալատ» մոդելը նպատակ ունի նվազեցնել հոգեբուժական բաժանմունքներում գտնվող մարդկանց զսպումն ու մեկուսացումը, ինչպես նաև նվազեցնել ծառայություններից օգտվողների/պացիենտների և անձնակազմի միջև միջադեպերը (Նյութ 25): Մոդելը անձնակազմին տրամադրում է գործելակերպի ուղեցույց և հայեցակարգեր, որոնք...

Read More

Զսպման մեխանիկական միջոցների և մեկուսացման նվազեցում լուրջ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներիների ստացիոնար բաժանմունքներում

Եվրոպական երկրներում օրենքը թույլ է տալիս, որ մարդկանց մեկուսացնեն և/կամ սահմանափակեն նրանց տեղաշարժը հոգեկան առողջության կենտրոններում և այլ միջավայրերում՝ վերահսկելու կամ կառավարելու նրանց վարքը: Կառավարությունների, հոգեկան առողջության ծառայությունների և այլոց կողմից քայլեր են ձեռնարկվել...

Read More

«Խնամքի գործողությունների որակի ծրագիր»․ Ապաինստիտուցիոնալացում Չեխիայի Հանրապետություն

ԵԽ անդամ մի քանի երկրներ շարունակում են «ապաինստիտուցիոնալացումը»՝ տարբեր քաղաքականությունների և գործելակերպերի իմաստով, որոնք ուղղված են փակելու համալիր հաստատությունները, որտեղ տեղավորվում և պահվում են հոգեկան առողջության խնդիրներ, հոգեկան և այլ հաշմանդամություն ունեցող անձինք: Այդ երկրների...

Read More

Բաց երկխոսությունների մոդել Ֆինլանդիա և միջազգային

«Բաց երկխոսության մոտեցում սուր փսիխոզին» ծրագիրը Ֆինլանդիայում մշակված գործելակերպ է, որի ներքո խնամքի վերաբերյալ որոշումները կայացվում են անհատի և նրա աջակից ցանցերի ներկայությամբ: Գործելակերպը ներկայացվում է որպես հոսպիտալացման այլընտրանք, մասնավորապես, երբ այն կիրառվում է որպես տնային կամ...

Read More

Հոգեկան առողջության շարժական խմբեր, Հունաստան

Հունաստանում Հոգեկան առողջության շարժական խմբերի նպատակն է նվազեցնել հարկադիր հոսպիտալացումը՝ օգնելով մարդկանց, հատկապես հեռավոր և գյուղական վայրերում գտնվող, կապ պահպանել իրենց ընտանիքի և համայնքների հետ (Նյութ 27) «Հոգեկան առողջությունը Եվրոպայում» կազմակերպությունը (Mental Health Europe, 2019,...

Read More

Hugarafl Իսլանդիա

Hugarafl-ը (որը մոտավորապես թարգմանվում է որպես «Մտքի ուժ») շահույթ չհետապնդող, հասարակական հիմքերով գործող ոչ կառավարական կազմակերպություն է, որը գործում է Ռեյկյավիկում 2003 թվականից: (Նյութ 22)։ Ինչպես նշված է կազմակերպության կայքէջում․ Hugarafl-ը [թարգմանաբար՝ «Մտքի ուժ»] իսլանդական...

Read More

Ընտանեկան խմբային քննարկումներ Նիդերլանդներ

Ընտանեկան խմբային քննարկումները (կոնֆերանսինգը) «ընտանիքային» որոշումների կայացման մոդել է և սոցիալական ցանցի ռազմավարություն (Schout, Meijer, et al., 2017)։ Նիդերլանդներում, որտեղ այն մշակվել է հոգեկան առողջության բնագավառում, այն կոչվում է Eigen Kracht-conference։ Թարգմանությունը ընդգծում է այդ...

Read More

Հոգեկան առողջության համայնքային ծրագիր Նովառա, Իտալիա

Հյուսիսային Իտալիայի Նովառա քաղաքում Առողջության հարավային կենտրոնի կողմից մշակվել է շարժական աջակցության ծրագիր ՝ օգնելու հոգեկան առողջության ճգնաժամի մեջ գտնվող մարդկանց իրենց տանը գտնվելիս, ներառյալ նրանց, ովքեր նոր են դուրս գրվել հոգեբուժական բաժանմունքից: Հաղորդվում է, որ ծրագրի իրականացումը...

Read More

Բաց երկխոսություն խիստ ռեժիմի հոգեկան առողջության բաժանմունքում՝ «Խոհածության (ռեֆլեքսիայի) գործընթացները հոգեկան առողջության ծանր խնդիրներ ունեցող անձանց խնամքում», Նորվեգիա

Օսլո քաղաքի խիստ ռեժիմի հոգեկան առողջության բաժանմունքի Աքերշուսի համալսարանական հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքը իրականացրել է «Բաց երկխոսությունների» գործելակերպի վրա հիմնված ծրագիր: Նախնական հաղորդումները վկայում են, որ հաջողվել է վերջ տալ ցանկացած հարկադրանքի այն անհատների նկատմամբ,...

Read More

Բաց դռների քաղաքականություն, Միջազգային

«Բաց դռների քաղաքականությունը» վերաբերում է հոգեկան առողջության հաստատություններում, մասնավորապես հիվանդանոցներում, նախկինում «փակ» կամ «կողպած» վիճակում գտնվող դռները բաց պահպանելու քաղաքականությանը։ Գերմանիան բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում հոգեկան առողջության կենտրոններում բաց դռների...

Read More

«Հարկադրանքի բացառում» քաղաքականություն Միացյալ Թագավորություն

«Հարկադրանքի բացառում» ծրագիրը նպատակ ունի հիվանդասենյակների մշակույթի ուղղվածությունը «զսպման կենտրոնից» տեղափոխել դեպի «առողջացում»: Վերջնական նպատակը հարկադրանքից զերծ միջավայր ստեղծելն է։ Այս մոտեցումը, որը սկիզբ է առել է Միացյալ Նահանգներում, որդեգրվել է Միացյալ Թագավորության մի շարք հոգեկան...

Read More

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ, Նիդերլանդներ

Նիդերլանդներում պացիենտների մեկուսացման կիրառումը նվազեցնելու ազգային քաղաքականության ներքո ստեղծվել են «Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ» (այսուհետ՝ ԻԹԲ)։ ԻԹԲ բաժանմունքները անհապաղ հոսպիտալացման բաժանմունքներ են, որոնք մասնագիտացված են «շփման վերականգնման և պահպանման և ճգնաժամերի կանխարգելման»...

Read More

Ագրեսիվ վարքագծի հարկադիր թերապիայի կանխարգելման ուղեցույցներ, Գերմանիա

2018 թվականին Հոգեբուժության, հոգեթերապիայի և հոգեսոմատիկության գերմանական ասոցիացիայի փորձագիտական խումբը (DGPPN) հրապարակեց ուղեցույցներ, թե ինչպես Գերմանիայում մեծահասակների հոգեբուժական ծառայություններում վարվել «հարկադրանքի և բռնության» հետ: DGPPN-ն Գերմանիայում հոգեկան առողջության...

Read More

Բազալային էքսպոզիցիոն թերապիա՝ զուգորդված լրացուցիչ արտաքին հսկողության հետ՝ Նորվեգիա

Բազալային էքսպոզիցիոն թերապիան (այսուհետ՝ ԲԷԹ) և Լրացուցիչ արտաքին հսկողությունը (այսուհետ՝ ԼԱՀ) Նորվեգիայում կիրառվող ուժեղ հոգեթերապևտիկ ուղղվածությամբ գործելակերպ է, որը նախատեսված որպես այլնտրանք սովորական բուժման անհաջող ընթացքի դեպքում։ ԲԵԹ-ն իրականացվում է հիվանդասենյակի պայմաններում,...

Read More

EXAMPLES OF PRACTICES
Community-Based
Hospital-Based
Hybrid
Other
Country
Albania
Andorra
Armenia
Austria
Azerbaijan
Belgium
Bosnia and Herzegovina
Bulgaria
Croatia
Cyprus
Czech Republic
Denmark
Estonia
Finland
France
Georgia
Germany
Greece
Hungary
Iceland
International
Ireland
Italy
Latvia
Liechtenstein
Lithuania
Luxembourg
Malta
Monaco
Montenegro
North Macedonia
Norvège
Pays-Bas
Poland
Portugal
Republic of Moldova
Romania
San Marino
Serbia
Slovak Republic
Slovenia
Spain
Sweden
Switzerland
Türkiye
Ukraine
United Kingdom
Reset Filter