Սույն ձեռնարկում ներկայացված է հոգեկան առողջության պահպանման և աջակցության կամավոր բժշկական միջամտությունների խթանման լավագույն փորձը։ Այն հիմնված է Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունները ներկայացնող պատվիրակությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության շահագրգիռ կազմակերպությունների կողմից Կենսաէթիկայի հանձնաժողովի (DH-BIO) քարտուղարությանը ներկայացված փորձառության վրա: Ձեռնարկը իրագործում է 2020-2025 թվականներին կենսաբժշկության մեջ մարդու իրավունքների պաշտպանության և տեխնոլոգիաների՝ DH-BIO ռազմավարական գործողությունների ծրագրով սահմանված նպատակը՝

Աջակցել անդամ պետություններին [մշակելով] լավ փորձն ամփոփող ձեռնարկ՝ խթանելու հոգեկան առողջության կամավոր բժշկական միջամտությունները, ինչպես կանխարգելիչ մակարդակում, այնպես էլ ճգնաժամային իրավիճակներում՝ անդամ պետությունների օրինակների հիման վրա:

 

Գործելակերպի օրինակների անմիջական նպատակն է նվազեցնել, կանխել կամ նույնիսկ վերացնել հոգեկան առողջության պահպանման հաստատություններում հարկադրանքի գործելակերպը, ընդ որում դրանց մի մասն անուղղակիորեն է հանգեցնում նման արդյունքի՝ սատարելով հոգեկան առողջության կամավոր խնամքի խթանման և աջակցության ընդհանուր նպատակին:

Ձեռնարկը ԵԽ անդամ երկրներում առաջատար փորձի սպառիչ ժողովածու չէ: Փոխարենը այն հանդես է գալիս որպես առաջին քայլ, որն ուղղված է հոգեկան առողջության պահպանման կամավոր միջամտությունների խթանմանն ու աջակցությանը, ինչպես նաև հոգեկան առողջության միջավայրում հարկադրանքի նվազեցման և կանխարգելման գործելակերպի մշակմանը: Ընդհանուր առմամբ, ներկայացված նյութերը համահունչ են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի չափորոշիչներին, հաշվի առնելով նաև հոգեկան առողջության պահպանման ոլորտում հարկադրանքի կիրառման մասին ծավալվող բանավեճերին, որոնք կներկայցվեն ձեռնարկի 1 (Բ) բաժնում:

Back Բազալային էքսպոզիցիոն թերապիա՝ զուգորդված լրացուցիչ արտաքին հսկողության հետ՝ Նորվեգիա

Բազալային էքսպոզիցիոն թերապիան (այսուհետ՝ ԲԷԹ) և Լրացուցիչ արտաքին հսկողությունը (այսուհետ՝ ԼԱՀ) Նորվեգիայում կիրառվող ուժեղ հոգեթերապևտիկ ուղղվածությամբ գործելակերպ է, որը նախատեսված որպես այլնտրանք սովորական բուժման անհաջող ընթացքի դեպքում։ ԲԵԹ-ն իրականացվում է հիվանդասենյակի պայմաններում, որտեղ մարդկանց հնարավորություն է տրվում «մշտական ֆոբիայի և այն սրացնող մթնոլորտի փոխարեն անվտանգ, ապահով միջավայրում բացահայտելու իրենց ներքին վախերը՝ խուսափողական գոյատևման ռազմավարությունների շարունակական և ծավալուն օգտագործման շնորհիվ» (Նյութ 17Գ)։ Գործելակերպը հիմնված է այն գաղափարիի վրա, որ հոգեկան առողջության ծանր, բարդ խնդիրների ախտանշանները կարող են առաջանալ վերահաս կամ ամենաթափանց վախին արձագանքից, որին անձը չի կարողանում դիմակայել: Հաղորդվում է, որ նման վիճակը «դրսևորվում է որպես քայքայվելու, լիակատար դատարկության մեջ կլանվելու կամ հավերժական ցավի թակարդում ընդմիշտ մնալու վախ», որը նկարագրված է որպես «էկզիստենցիալ աղետի տագնապ» (Նյութ 17Գ) (տե՛ս Heggdal, 2012)։

Ծառայության օգտվողները/պացիենտները երբեք առանց կամավոր համաձայնության չեն բուժվում: Սակայն, քաղաքացիական պարտավորությունների մասին օրենսդրության համաձայն որոշ անձինք պահվում են հիվանդասենյակում: Նման դեպքերում «ԲԷԹ-ի նպատակն է աշխատանքային դաշինք ստեղծել ծառայության օգտատիրոջ հետ և դրա հիման վրա դադարեցնել ոչ հոժարակամկարգավիճակը» և շարունակել թերապիան՝ անձի տեղեկացված համաձայնությամբ (Նյութ 17Գ)։ ԲԷԹ-ի հետ մեկտեղ կիրառվող ԼԱՀ-ն, որը քննարկվում է ստորև, բացահայտորեն նախատեսված է «հարկադրանքի միջոցները խնամքի գործընթացից վերացնելու համար» ( Նյութ 17Գ)։

Առանց նկատելի և երկարատև ազդեցության լայնածավալ նախնական բուժում ստացած, ինչպես նաև «լուրջ հոգեսոցիալական դիսֆունկցիա» ունեցող անձը կարող է ընդունվել ԲԷԹ-ի ստացիոնար բուժման։ Բաժանմունքում կա վեց մահճակալ, և բոլոր ծառայություններից օգտվողներն ունեն առանձին ննջասենյակ: ԲԵԹ-ի բաժանմունքում ստացիոնար խնամքի ընդհանուր տևողությունը 3 ամիս է՝ 1-ից 4 ամիսների ընթացքում։ Սակայն, ստացիոնար կեցության տևողությունը ճկուն է, հարմարեցված է առանձին ծառայություններից օգտվողների կարիքներին և հիմնված է փաստացի հանգամանքների վրա: Սովորաբար, բուժումն իրականացվում է երկու կացության ընթացքում: Նախ՝ կարճատև բուժում, մոտավորապես չորս շաբաթ՝ շեշտը դնելով թերապևտի և պացիենտի միջև աշխատանքային հարաբերությունների ձևավորման և հոգեկրթության վրա, և այնուհետև ավելի երկար, 2-3 ամիս՝ իրականացնելով էքսպոզիցիոն թերապիա ԲԷԹ-ի շրջանակներում։

Հաղորդվում է, որ «գործնականում զսպման միջոցներ չեն կիրառվում» (Նյութ 17Գ)։ 2018 թվականի մարտից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում երկու անգամ կիրառվել է «մեկուսացում», որը սահմանվում է որպես պացիենտի պահում մեկ սենյակում կամ բաժանմունքի ներսում գտնվող առանձին բլոկում/տարածքում՝ անձնակազմի անդամի վերահսկողության տակ՝ նրա «կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար»։

ԲԷԹ-ի առաջնային միջամտությունը հոգեսոցիալական է, իսկ «դեղորայքը օժանդակ է կամ ստորադաս է թերապևտիկ գործընթացին» (Նյութ 17Գ)։ Ծառայությունից օգտվողներին հնարավորություն է տրվում աստիճանաբար հրաժարվել դեղամիջոցներից: Դրանց նվազեցման հիմնավորումն այն է, որ դեղամիջոցները կարող են «թույլ չտալ մարդուն խորանալ իր ներքին աշխարհում և դրանով իսկ սահմանափակել էքսպոզիցիոն թերապիայից օգտվելու նրա հնարավորությունը»: (Նյութ 17Գ) (տե՛ս Hammer, Heggdal, Lillelien, Lilleby, & Fosse, 2018)։ Ընդունելությանը նախորդող շաբաթների կամ ամիսների ընթացքում ԲԷԹ թիմը հաճախ երկխոսություն է նախաձեռնում դեղերի կրճատման վերաբերյալ՝ ծառայությունից օգտվողի տեղեկացված համաձայնությամբ (Hammer et al., 2018)։ Նվազեցումը կամ դադարեցումը սովորաբար կատարվում է շատ դանդաղ՝ յուրաքանչյուր անգամ կրճատելով մեկ դեղամիջոց: Ժամանակացույցը և դեղամիջոցներից հրաժարվելու հերթականությունը սովորաբար որոշվում են երկխոսության ընթացքում, որն ուղղված է օգտատերերի ինքնավարության և ներգրավվածության խթանմանը: Որոշ օգտատերեր չեն ցանկանում նվազեցնել թմրամիջոցների օգտագործումը:

ԼԱՀ-ն մի մոտեցում է, որը մեկնարկում է այն պահից, երբ անձը սկսում է օգտվել շուրջօրյա ԲԷԹ ծառայությունից: Նրա նպատակն է դյուրինացնել և համախմբել դրական ֆունկցիոնալ ընտրություններն ու գործողությունները, ինչպես նաև վերացնել հարկադրական միջոցները խնամքի գործընթացից (Heggdal, 2012)։ ԼՍՀ-ի առաջնային ռազմավարությունը «մեղմ կարգավորումն է». թերապևտները շփվում են ծառայության օգտատերերի հետ անմիջականորեն, վերաբերվում են նրանց որպես հավասարների, ովքեր լիովին պատասխանատու են իրենց ընտրության և գործողությունների համար (Heggdal, 2012)։ Օրինակ, ԲԷԹ բաժանմունք ընդունված մարդիկ կարող են ազատորեն լքել հիվանդասենյակը, երբ ցանկանան (բացառությամբ այն հազվադեպ դեպքերի, երբ անձը պահվում է ոչ կամավոր, ինչպես նշվեց վերևում): Միևնույն ժաժամանակ նրանք պարտավոր են ժամանակին ներկայանալ բժշկի հետ հանդիպումներին (Heggdal et al., 2016)։ ԲԷԹ թիմը երբեք չի հիշեցնում կամ ասում մարդկանց, որ ընդունեն իրենց դեղերը կամ սնունդը: Մշտապես առկա է այն ընկալումը, որ ծառայություններից օգտվող մարդիկ ունակ են ինքնուրույն որոշումներ կայացնել: Միևնույն ժամանակ, մարդկանց խորհուրդ է տրվում բաժանմունքը լքելիս տեղեկացնել այդ մասին անձնակազմին, նաև հիվանդանոցից հեռանալու մտադրությունը ունենալու դեպքում չթաքցնել դա։

Եթե ​​բաժանմունքում գտնվելու ժամանակ պացիենտը վնասում է իրեն, ԲԷԹ թիմը որևէ սահմանափակող միջոց չի կիրառում: Փոխարենը, հետագա գործողությունները կկենտրոնանում են բացառապես բժշկական օգնության վրա, որն անհրաժեշտ է ինքնավնասունից հետո (օրինակ՝ վերքերը կարելը): Անձի բժշկական կարիքները հոգալուց հետո «մեղմ կարգավորման» մոտեցումը շարունակվում է։

Վերջին երկու տարիների ընթացքում եղել է միայն մեկ դեպք, երբ ԲԷԹ-ի բաժանմունքում վտանգվել է ծառայություններից այլ օգտվողների կամ թերապևտների անվտանգությունն ու բարեկեցությունը: Կոնֆլիկտները լուծելու հարցում կարևոր դեր է խաղում լավ հաղորդակցությունը և բանավոր հանդարտեցումը (դեէսկալացիան), ընդ որում անձին կարող են խնդրել լքել բաժանմունքը կամ դիտարկել նրան մեկ այլ բաժանմունք ուղեգրելու հնարավորությունը: ԲԷԹ բաժանմունքում ծառայությունների օգտվողները հրավիրվում են «իրենց խնդիրներին տեր կանգնել, որպես ԲԷԹ թերապևտների հետ երկխոսության մեկնարկային կետ՝ իրենց առջև ծառացած մարտահրավերները լուծելու համար» (Նյութ 17Գ)։

Այն իրավիճակներում, երբ ծառայությունից օգտվողի գործողությունները մեծ վտանգ են ներկայացնում նրա կյանքի և/կամ առողջության համար, և անձի կողմից որևէ ջանք չի գործադրվում երկխոսություն սկսելու կամ պահպանելու համար, սպասարկման թիմը անձի հետ միասին կարող է համաձայնեցնել «ինտենսիվ կարգավորման» փուլ անցնելու ռազմավարությունը։ Ինտենսիվ կարգավորումը համակարգված մոտեցում է, որի դեպքում անձը թերխթանվում է, այսինքն՝ նրա շուրջ ամեն ինչ դանդաղում է (Heggdal, 2012)։ Թերապևտները խոսում են դանդաղ և պատասխանելուց առաջ սովորականից երկար ընդմիջումներով, և անձին արձագանքում են այնպիսի ձևերով, որոնք «չեն խրախուսւոմ և թույլ չեն տալիս պահպանել դիսֆունկցիոնալ վարքագիծը և մարգինալացնող փոխգործակցությունը» (Նյութ 17Գ)։ Առաջացնելով պասիվ միջավայր՝ «ինտենսիվ կարգավորման» նպատակն է «նպաստել, որպեսզի պացիենտը հայտնվի մի իրավիճակում, որտեղ նա կգիտակցի առողջապահական աշխատողների «կարգավորումից» կախվածության բացակայությունը», միաժամանակ ապահովելով բժիշկի հասանելիությունը, երբ անձը ցանկանա երկխոսություն սկսել՝ լսելու նրա մտքերն ու առաջարկությունները (Hammer, Fosse, Lyngstad, Møller, & Heggdal, 2016; Heggdal, 2012; Heggdal et al., 2016)։

Գործնականում, անձնակազմը պարբերաբար կարող է մեղմ կարգավորումից անցնել ինտենսիվ կարգավորման՝ պացիենտին աջակցելու և վերջինիս առաջընթացն ու վիճակի բարելավումը հեշտացնելու համար: Այդուհանդերձ, «ինտենսիվ կարգավորումը ծառայության կողմից շատ հազվադեպ է կիրառվում» (Նյութ 17Գ)։ 2006թ.-ին ԼԱՀ ռազմավարության կիրառումից հետո այս «վերահսկման տարրը» կիրառվել է «ոչ ավելի, քան չորս կամ հինգ դեպքերում»: Յուրաքանչյուր դեպքում ծառայության օգտվողի կյանքն ու առողջությունը սուր իրավիճակներում վտանգի տակ էին, և ԲԷԹ թիմը պետք է որոշակի հսկողություն ստանձներ՝ «կանխելու անձին սեփական կյանքը խլելուց կամ ծանր, անդառնալի ֆիզիկական վնասվածք հասցնելուց»: Միևնույն ժամանակ, «լավ համակարգված մեղմ կարգավորումը սուիցիդի և ինքնավնասման գործողությունները կանխարգելելու համար ծառայության կողմից օգտագործվող առաջնային միջոցն է» (Նյութ 17Գ)։

Ըստ հաղորդումների ԼԱՀ ռազմավարության հաջող կիրառումը «ապահովում և ամրապնդում է անձի ինքնավստահությունը և միտված է նրան, որ ստացիոնար բուժումը օգտագործվի հոգեկան առողջության խնդիրները լուծելու, այլ ոչ թե սուր ճգնաժամերին առնչվելու համար» (Նյութ 17Գ) (տե՛ս նաև Heggdal et al., 2016)։

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
EXAMPLES OF PRACTICES
Community-Based
Hospital-Based
Hybrid
Other
Country
Albania
Andorra
Armenia
Austria
Azerbaijan
Belgium
Bosnia and Herzegovina
Bulgaria
Croatia
Cyprus
Czech Republic
Denmark
Estonia
Finland
France
Georgia
Germany
Greece
Hungary
Iceland
International
Ireland
Italy
Latvia
Liechtenstein
Lithuania
Luxembourg
Malta
Monaco
Montenegro
North Macedonia
Norvège
Pays-Bas
Poland
Portugal
Republic of Moldova
Romania
San Marino
Serbia
Slovak Republic
Slovenia
Spain
Sweden
Switzerland
Türkiye
Ukraine
United Kingdom
Reset Filter