Նիդերլանդներում պացիենտների մեկուսացման կիրառումը նվազեցնելու ազգային քաղաքականության ներքո ստեղծվել են «Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ» (այսուհետ՝ ԻԹԲ)։ ԻԹԲ բաժանմունքները անհապաղ հոսպիտալացման բաժանմունքներ են, որոնք մասնագիտացված են «շփման վերականգնման և պահպանման և ճգնաժամերի կանխարգելման» վրա (Նյութ 27)։ Յուրաքանչյուր բաժամունքում գործում է բազմամասնագիտական թիմ (հոգեբույժներ, բուժքույրեր, հոգեբաններ, ծառայություններից օգտվողներ), որի անդամները հատուկ վերապատրաստված են ճգնաժամային կառավարման, ագրեսիայի և ինքնասպանության վարքագծի դեմ պայքարում: ԻԹԲ բաժանմունքների նպատակներից մեկն է նվազեցնել պացիենտների մեկուսացման պրակտիկան և կրճատել հոգեկան առողջության խնամքին հատկացված մահճակալների թիվը (Նյութ 27)։ Այդ բաժանմունքները ստեղծվել են 2013 թվականին հոլանդացի փորձագետների բազմամասնագիտական խմբի կողմից, ներառյալ ծառայություններից օգտվողների և ընտանիքի ներկայացուցիչների (Նյութ 27)։
Մշակվում է հատուկ ճարտարապետական միջավայր, որը ներառում է մեկ անձի համար նախատեսված ննջասենյակներ, մեծ և լուսավոր հյուրասենյակներ և բացօթյա տարածքներ: Բաժանմունքները նախագծված են հյուրընկալ և բուժիչ միջավայր ստեղծելու համար (Նյութ 27)։
Կիրառվող մեթոդաբանությունը նախատեսում է էսկալացիայի ռիսկի մանրակրկիտ գնահատում և անհատական ճգնաժամային ծրագրի ստեղծում՝ խորհրդակցելով շահագրգիռ անձի և նրա հարազատների հետ: Այդ ծրագիրը ներկայացնում է, թե ինչպես կարելի է կանխել էսկալացիան: Սթրեսի և անհանգստության սրացման դեպքում մարդը երբեք մենակ չի մնում։ Աշխատակազմի անդամների, ամբուլատոր թիմի, ծառայություններից օգտվողների և հարազատների միջև համագործակցությունը չափազանց կարևոր է: Հաճախակի ռիսկերի գնահատումը անձնակազմի անդամներին նաև հնարավորություն է տալիս ակտիվորեն գործել և կանխել էսկալացիան (Նյութ 27)։ Հաղորդվում է, որ ծրագիրը հանգեցրել է մեկուսացման ընդհանուր կրճատմանը, սակայն մեկուսացումը դեռևս կիրառվում է որպես պրակտիկա:
Աղբհյուրը՝ «Հոգեկան առողջությունը Եվրոպայում» կազմակերպություն (Mental Health Europe, 2019թ․, 3-4 էջեր):
[ԹԻԲ] բաժանմունքները ստացիոնար բաժանմունքներում պացիենտի մեկուսացման կիրառման տեսանկյունից խոստումնալից արդյունքներ են ցույց տալիս: Ավելին, մեկուսացման մակարդակի նվազումը կապված չէ հարկադիր դեղորայքի ընդունման ավելացման հետ։ Ի վերջո, հարկադրանք կիրառելու դեպքում, այն պետք է փաստաթղթավորվի, և այդ տվյալները պարբերաբար քննարկվեն անձնակազմի անդամների միջև՝ հետագայում գնահատելու համար, թե ինչպես կարելի է նվազեցնել հարկադրանքը՝ այդ գործելակերպը վերացնելու նպատակով:
(Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս Mental Health Europe, 2019թ․ 3-4 էջեր, van Melle et al., 2019թ․)։