VI. Եզրակացություններ
Օվիեդոյի կոնվենցիայի 28-րդ հոդվածը («հանրային բանավեճի այս փաստաթղթում և Օվիեդոյի կոնվենցիայի 28-րդ հոդվածում «հանրային բանավեճի» համապարփակ գաղափարն օգտագործված է հանրային տիրույթում (այսինքն` ոչ մասնագիտական կոնտեքստում) խորհրդակցական այն շփումները նկարագրելու համար, որոնց միջոցով անհատները և խմբերը կարող են նույնականացնել, բացահայտել և պարզել իրենց տարբեր շահերն այն խնդիրների դեպքում, որոնք ազդում են (կարող են ազդել) նրանց բոլորի վրա: .» մասին) մշակվել է այն համոզմամբ, որ կենսաբժշկության ոլորտի զարգացումներին հետամուտ լինելը և դրանք իրականացնելն ամբողջ հասարակության, այլ ոչ թե միայն փորձագետների կամ իշխանությունների խնդիրն են:
Հանրության շահերի և տեսակետերի հանդեպ հարգանք ցուցաբերելը ժողովրդավարական հասարակության անկյունաքար է: Կենսաբժշկության ոլորտի նվաճումներին առնչվող հարցերը հաճախ բարդ են և կարող են հարցականի տակ դնել այն պատկերացումը, որ սոցիալական կյանքը կազմակերպված է էթիկական արժեքների, չափանիշների և սկզբունքների շուրջ: Այս հարցերի պատասխանը կարող է արմատական կերպով ձևավորել ապագայի հասարակությունները:
Ժամանակակից աշխարհում, որտեղ գիտելիքը, մարդիկ և տեխնոլոգիաներն անարգել հատում են ազգային սահմանները` նման զարգացումներն ազդում են բոլոր անդամ պետությունների, այլ ոչ թե առանձին վերցված անդամ պետության հասարակության վրա: Հետևաբար, կենսաբժշկության գլոբալ ուղղության վրա ազդեցություն ունեցող հարցերի շուրջ պետությունները պարտավոր են գործել միասին` ընդհանուր ռազմավարություն գտնելու համար: Այդ աշխատանքում նրանք կարիք ունեն տեղեկանալ քաղաքացիների կարծիքների մասին, որոնք իրենց են ներկայացվում հանրային հարթակում տեղի ունեցող բաց բանավեճի միջոցով:
Կարևոր է գիտակցել, որ հանրային բանավեճը որքան տեսակետերի մասին տեղեկանալու և դրանք ձևավորելու, նույնքան էլ այդ տեսակետերը բացահայտելու և հստակեցնելու մասին է: Հանրային բանավեճի առանձին միջոցառում կամ հանրային բանավեճի գործընթացների համադրություն չեն կարող ապահովել կենսաբժշկության և կենսաէթիկայի ոլորտների էթիկական կառավարման խնդրի լիարժեք լուծում: Հանրային բանավեճը գործընթացի արժեքավոր, բայց ո՛չ բավարար, ո՛չ էլ եզրափակիչ մաս է: