Ուղեցույցում օգտագործված հասկացություններ
Որպես մասնագիտական պրակտիկայի ոլորտ, հանրային բանավեճը ձևավորեց նոր հասկացություններ և տերմինաբանություն, որոնցից շատերը քննադատության առարկա են կամ արտացոլում են տարբեր նախապատվություններ և հանձնառություններ: Հաջորդող բառարանը նախատեսված չէ եզրույթների նշանակության սպառիչ սահմանում տալու համար, այլ փորձ է պարզապես հստակեցնել որքանով են հստակ սույն ուղեցույցում օգտագործված` հնարավոր շփոթություն առաջացնող եզրույթները:
Բանավեճ
ցանկացած դիսկուրս, ուր մի շարք անհատներ կամ խմբեր` ապացույցների, փաստարկների և արժեքների ներկայացման միջոցով փոխգործակցում են իրենց տարբեր տեսակետերն ու շահերը նույնականացնելու, բացահայտելու և պարզելու նպատակով: Այս փաստաթղթում «բանավեճի» ավելի ընդհանրական հասկացությունը պետք է տարբերել երկու հակառակ կողմերի միջև ֆորմալ բանավեճից, որը տեղի է ունենում նրանցից մեկի առաջարկած թեմայի շուրջ: (տես նաև` «հանրային բանավեճ»)
Երկխոսություն
«հանրային երկխոսությունը» մասնագետների, քաղաքականություն մշակողների և ոչ մասնագետների միջև խորհրդակցական քննարկում է, որին ներկա են գտնվում և միմյանց պատասխանում են մասնակիցներ և որը տեղի է ունենում գիտելիքի և իշխանության ասիմետրիան չեզոքացնելու համար սահմանված պայմաններով:
Խորհրդակցական մեթոդներ
մշտական խորհրդակցական հանդիպումներ, ուր մասնակիցներն անդրադառնում են ընդհանուր շահ ներկայացնող խնդրի` փոխանակելով տեղեկություններ, քննելով ապացույցներ և վարելով փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսություն:
Խորհրդակցություն
որակական տեղեկատվության հավաքում, որի նպատակն է փոփոխել կամ հաստատել նախաձեռնողի պատասխանատվության բնագավառում գտնվող առաջարկվող միջոց: Սովորաբար, նպատակն է տեսանկյունների լայն շրջանակից ստանալ գաղափարներ: Խորհրդակցությունը կարող է լինել հանրության համար բաց (հատկապես հանրային քաղաքականության հարցերի շուրջ, որոնք կարող են անուղղակիորեն ազդել բոլորի վրա) կամ թիրախել հատուկ շահեր, գիտելիք կամ փորձագիտություն ունեցող խմբերի կամ անհատների: Ռեսպոնդենտներն ինքնաառաջադրվող են:
Կառավարում
այս ուղեցույցում «կառավարում» նշանակում է իշխանության կամ լիազորության պատասխանատու օգտագործում` համակարգում կամ կազմակերպության ներսում չափանիշներ և վարքի կանոններ սահմանելու, դրանք մշտադիտարկելու և հարկադրելու նպատակով: Դա կարող է նշանակել թե՛ մարդկանց վարքի կառավարում, թե՛ նրանց պատասխանատվության փոխանցում: Կառավարումը հնարավոր է իրականացնել հարկադիր և ոչ հարկադիր միջոցներով (նորմատիվային դրույթներ, լիցենզավորման համակարգեր, մասնագիտական նորմեր, վարքականոններ, հանձնարարականներ և այլն): Կառավարումը կարող է լինել թե՛ պետական, թե՛ մասնավոր դերակատարների գործառույթ:
Համահեղինակում
մասնակիցների կողմից գործընթացի նախագծում և ձևավորում` կամ օժանդակությամբ իրենց միջև կամ բանակցելով հանրային բանավեճի նախաձեռնողի հետ:
Հանրային բանավեճ
այս փաստաթղթում և Օվիեդոյի կոնվենցիայի 28-րդ հոդվածում «հանրային բանավեճի» համապարփակ գաղափարն օգտագործված է հանրային տիրույթում (այսինքն` ոչ մասնագիտական կոնտեքստում) խորհրդակցական այն շփումները նկարագրելու համար, որոնց միջոցով անհատները և խմբերը կարող են նույնականացնել, բացահայտել և պարզել իրենց տարբեր շահերն այն խնդիրների դեպքում, որոնք ազդում են (կարող են ազդել) նրանց բոլորի վրա:
Հանրային բանավեճի միջոցառում
կազմակերպված միջոցառում, որն ունի սահմանափակ շրջանակ, նպատակ ունի հանրային բանավեճ խթանել որոշակի թեմայի շուրջ` ակնկալելով, որ դա տեղեկություններ կհաղորդի կամ ազդեցություն կունենա քաղաքականության մշակման կամ կառավարման վրա:
Հանրային տիրույթ
հանրային բանավեճի տարածք, հաղորդակցության ենթադրական միջավայր, որտեղ առանձին անհատներ կարող են ձևակերպել և քննարկել իրենց բոլորի վրա ազդեցություն ունեցող հասարակական մարտահրավերները և ազդել քաղաքականության վրա: Գործնականում դրան կարող են աջակցել հաստատությունները, օրինակ` սոցիալական կամ քաղաքական, և մեդիան:
Հանրություն/ հանրային խմբեր
բազմաթիվ սոցիոլոգներ և հանրային մասնակցության պրակտիկ մասնագետներ եզակի «հանրությանը» նախընտրում են հոգնակի «հանրությունները», որ խուսափեն այն ենթադրությունից, թե գոյություն ունի մեկ միատարր խումբ կամ որ «հանրությունը» օբյեկտիվ գոյություն ունի խնդրո առարկա հարցերից անկախ:
Հրավիրված/չհրավիրված հանրային բանավեճ
հրավիրված հանրային բանավեճի դեպքում պատասխանատու մարմինը հրավիրում է հանրության անդամներին մասնակցել միջոցառմանը` իրենց կողմից սահմանված նպատակով: Չհրավիրված հանրային բանավեճի դեպքում հանրության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անդամներն առաջարկություններ են ներկայացնում լիազոր մարմնին` փոփոխությունների հասնելու նպատակով:
Մասնակից
պետական իշխանությունները, փորձագետնեըր և քաղաքացիները` բոլորն էլ կարող են համարվել հանրային մասնակցային միջոցառման կամ բանավեճի մասնակիցներ:
Նախաձեռնող
անձ, ով ստանձնում է հանրային բանավեճի միջոցռման նախաձեռնություն (տես` «հրավիրված/չհրավիրված բանավեճ»):Նախաձեռնողը, սովորաբար, տրամադրում կամ համակարգում է միջոցառման ռեսուրսները և կարող է հանձնարարել մասնագետներին իրենց անունից վարել կամ իրականացնել միջոցառումը:
Ներկայացուցչականություն
հրավիրված միջոցառում կարելի կազմակերպել այնպես, որ ապահովվի ընդհանուր բնակչության կամ բնակչության որոշակի խմբի ներկայացվածությունը որոշակի, օրինակ` սոցիալ-ժողովրդագրական չափարոշիչներից ելնելով: Ընտրանքի պատշաճ չափը, ներկայացուցչականության չափորոշիչները և ձեռք բերված «ներկայացուցչական» տվյալներին վերագրելիք հնարավոր նշանակությունը` բոլորն էլ պահանջում են մանրակրկիտ քննական վերլուծություն:
Որակական/քանակական մեթոդներ
քանակական մեթոդները հավաքում են տեղեկություններ, որոնց արդյունքը թվաբանական թվեր են (օրինակ` հարցին կոնկրետ պատասխան տված անձնանց թիվը կամ համամասնությունը): Որակական մեթոդներն ապահովում են դիսկուրսային տեղեկություններ և, սովորաբար, հնարավորություն տալիս քննական մոտեցման և խորհրդածության միջոցով խորությամբ բացահայտել շահի երևույթները:
Քաղաքացի
պետության օրենքներին և քաղաքականություններին ենթակա ֆիզիկական անձ, ով վայելում է պետության կողմից օրենքներով պաշտպանված իրավունքներից: Բաղադրյալ եզրույթներում, օրինակ «քաղաքացիների ասամբլեա»-յում «քաղաքացի»-ի նշանակությունն ավելի լայն է, քան տվյալ պետության քաղաքացիություն կամ այդ պետությունում քվեարկելու իրավունք ունեցող: