Back Առողջապահական գրագիտությունը որպես ազգային առողջապահության նպատակ՝ Ավստրիա

 Նպատակը և խնդիրները.

2012 թվականին Ավստրիայի նախարարների խորհուրդը ՝ «Առողջապահությունը քաղաքականության կենտրոնում» ծրագրի շրջանակներում հաստատեց առողջապահության առանցքային գործոնները բարելավելու տասը համապարփակ թիրախ։ Առողջապահական թիվ 3 թիրախը նպատակաուղղված էր բնակչության առողջապահական գրագիտության բարձրացմանը:


 Իրականացման եղանակը.

Պետական կառավարման, սոցիալական ապահովության, գիտահետազոտական հաստատությունների և քաղաքացիական հասարակության 30 փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբը մշակել է հատուկ ենթաթիրախներ և ցուցանիշներ, նպատակ ունենալով.

  • շահագրգիռ կողմերի և ազդակիր անձանց ներգրավման միջոցով բարձրացնել առողջապահական համակարգի գրագիտության մակարդակը (ստեղծելով առողջապահական գրագետ կազմակերպություններ).
  • ուժեղացնել մարդկանց, այդ թվում՝ խոցելի իրավիճակներում հայտնվածների առողջապահական գրագիտությունը (համագործակցելով կրթական համակարգի հետ).
  • ներդնել առողջապահական գրագիտությունը սպասարկման և արտադրության ոլորտներում (տնտեսական համակարգում):

 Վերջնարդյունք.

Առողջապահության ազգային բարեփոխումների գործընթացը անցումային կետ է դեպի առողջապահական ավելի գրագետ համակարգ: Այդ ուղղությամբ քայլերը ներառում էին Ավստրիական առողջապահական գրագիտության հարթակի՝ որպես առողջապահական գրագիտության նախաձեռնությունների ղեկավար մարմնի ստեղծումը, մասնակցությունը առողջապահական գրագիտության եվրոպական և ազգային հետազոտություններին, առողջապահական գրագիտության վերաբերյալ տեղեկատվության և հաղորդակցության ուղղությամբ միջոցառումների իրականացումը, ինչպես նաև առողջապահական գրագետ կազմակերպությունների զարգացումը: Միևնույն ժամանակ, առողջապահական գրագիտությունը ամրապնդվում է, համարվելով բուժաշխատողների մասնագիտական կարողունակություն:


 Ավելացված արժեք.

Առողջապահական գրագիտության վերաբերյալ 3-րդ առողջապահական թիրախի հաստատումից ի վեր առողջապահական գրագիտությունը ընդգրկվել է Ավստրիայի առաջնային հանրային քննարկումների օրակարգում և ներառվել կառավարության ծրագրում: Այն առողջապահական մասնագետների ուսումնական ծրագրերում նոր թեմա է, ընդ որում առողջապահական գրագիտության մասին փաստացի տվյալները հանգեցրել են պրակտիկայի բարելավմանը միտված բազմաթիվ նոր նախաձեռնությունների: Դեռևս ավելի մեծ արդյունքներ կարելի է ակնկալել նաև առողջապահական ոլորտից դուրս համատեղ որոշումների կայացման և գործողությունների միջոցով:

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Ներբեռնել ուղեցույցը

 Ուղեցույցի ամբողջական տարբերակը

Health literacy good practices
Access to appropriate care
Access to digital spaces
Access to valid health information
Communication between individuals
Health literacy policy, mobilisation and capacity building
Shared decision-making
Country
Albania
Andorra
Armenia
Austria
Azerbaijan
Belgium
Bosnia and Herzegovina
Bulgaria
Croatia
Cyprus
Czech Republic
Denmark
Estonia
Finland
France
Georgia
Germany
Greece
Hungary
Iceland
International
Ireland
Italy
Latvia
Liechtenstein
Lithuania
Luxembourg
Malta
Monaco
Montenegro
North Macedonia
Norvège
Pays-Bas
Poland
Portugal
Republic of Moldova
Romania
San Marino
Serbia
Slovak Republic
Slovenia
Spain
Sweden
Switzerland
Türkiye
Ukraine
United Kingdom
Reset Filter