Նպատակը և խնդիրները.
Մեծահասակների գրագիտության ազգային գործակալության կողմից իրականացվող աուդիտը միտված է իռլանդական առողջապահական ծառայության համար գրագիտության առումով բարենպաստ պայմաններ ստեղծելուն, որոնց դեպքում կվերլուծվեն ինչպես անհատների հմտությունները, այնպես էլ առողջապահական ծառայության գրագիտության պահանջները: Այն նախատեսում է այնպիսի առողջապահական ծառայություն, որի պայմաններում գրագիտությունը բուժման համար խոչընդոտ չէ: Այն աջակցում է առողջապահական ծառայությանը ցանկացած համատեքստում՝ քարոզման, պաշտպանության, կանխարգելման, բուժօգնության և սպասարկման մատչելիության ապահովման:
Թիրախային խումբ.
Առողջապահական գործունեությունը քիչ ծանրաբեռնելու և ծառայություններն ավելի մատչելի դարձնելու պատասխանատվությունը կրում են ծառայություններ մատուցողները: Կազմակերպությունները պարտավոր են բարելավել իրենց միջավայրի հասանելիությունն ու մատչելիությունը։ Թեպետ գրագիտության հմտություններին տիրապետելը հաճախ դիտվում է որպես յուրաքանչյուր անձի պարտականություն, կարևոր է նաև ուսումնասիրել առողջապահական մասնագետների հմտությունները:
Իրականացման եղանակը.
Առողջապահական գրագիտության աուդիտը նպաստում է նրա ըմբռնմանը, թե որքանով է առողջապահական միջավայրը բարենպաստ գրագիտության համար: Աուդիտն օգնում է բացահայտել գրագիտության դժվարություններ ունեցող մեծահասակների համար հնարավոր խոչընդոտները։ Առողջապահության աշխատողներին անհրաժեշտ է միջոց՝ գնահատելու, թե որքանով են գրագիտության առումով նպաստավոր իրենց գրավոր նյութերը, կայքերը և հանրության հետ ընդհանուր հաղորդակցությունը։ Աուդիտը կոչված է օգնելու վերլուծել և արձանագրել, թե ինչպիսի դժվարությունների կարող են հանդիպել պացիենտները և ծառայություններից օգտվողները առողջապահական ծառայություններից օգտվելիս և առողջապահական և վարչական հաղորդագրությունները հասկանալու հարցում, ինչպես նաև նշել բարեփոխման ենթակա ոլորտները:
Վերջնարդյունք.
Յուրաքանչյուր կազմակերպություն աուդիտի արդյունքների հիման վրա կարող է մշակել գրագիտության իր հատուկ ծրագիրը: Ամփոփաթերթում արձանագրվում է, թե ինչ աշխատանք է անհրաժեշտ:
Ավելացված արժեք.
Աուդիտի այս գործիքը օգնում է ծանոթանալ առողջապահական կազմակերպությունների աշխատանքին և գնահատել այն՝ առողջապահական գրագիտության բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Մոտեցումը կարող է հարմարեցվել ըստ տեղական կարիքների: